Կամակոր Դոննայի սանձահարումը. Թե ինչու «Միլանը» պետք է պատժի իր տաղանդին - VNews
Բաժիններ

Կամակոր Դոննայի սանձահարումը. Թե ինչու «Միլանը» պետք է պատժի իր տաղանդին

Ժամանակից ֆուտբոլում այլևս վերացել են նախկինին բնորոշ հատկանիշները: Հատկապես այսօր կա հավատարմության մեծ պակաս: 80-90-ականներին, երբ բացվեց զանգվածային տրանսֆերային պատուհանը, ֆուտբոլիստները սկսեցին չափչփել ներքին առաջնությունները, երկրներն ու մայրցամաքները: Տարեցտարի գումարները դառնում էին գլխապտույտ: Այդպես հասանք 2017 թվական, երբ 18 ամյա, տաղանդավոր, բայց դեռ լիովին չհասունացած դարպասապահի համար որոշ ակումբներ պատրաստ են վճարել 100 միլիոն եվրո: Կասեք՝ «դրա մեջ ի՞նչ վատ բան կա»:

Դոնարումա. երեկվա երեխան, որ դեռ դպրոցում, գրատախտակի վրա էր սիրելի աղջկան սիրո խոստովանություն անում, այսօր բարձրաձայն խոսում է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձի մասին:Դոնարումա. երեկա պատանին, որ Բուֆոնի խաղերը հեռուստացույցով էր դիտում, իսկ այսօր հնարավորություն է ստացել «Միլանի» շնորհիվ խաղալ նրա դեմ, հրավիրվել ազգային հավաքական ու անգամ համարվել նրա հետնորդը, այսօր գումարի համար պատրաստ է ուրանալ ու մոռանալ իր հարազատ տունը:

Մի՞ թե սա է այսօրվա ֆուտբոլի պատկերը: Այսօր հավատարմության մասին շատերն ավելորդ են համարում խոսել՝ պատճառաբանելով, որ ֆուտբոլում այդ «մոդան» անցել է. կարևորը լավ պայմանագիր կորզելն է: Սա՞ է առաջխաղացումը: 20 տարի առաջ ֆուտբոլիստը գումարի համար նման հիստերիա անելու համար դառնում էր «պերսոնա նոն գրատա» բոլոր թիմերում, որովհետև կար հարգանք և արժանապատվություն, ու նման կարգի ֆուտբոլիստի թիմում պահելը կարող էր վնասել ինչպես ակումբի հեղինակությանը, այնպես էլ ակումբակիցների միջև ընկերական, ընտանեկան հարաբերություններին: 20 տարի առաջ գուցե ֆուտբոլում ամեն ինչ այլ էր, բայց գոնե ֆուտբոլիստները գիտեին՝ հանուն ինչի էին դուրս գալիս խաղադաշտ: Նրանց հետաքրքիր էր լինել տիֆոզիների սիրելին, պաշտելին, այլ ոչ թե ամենաշատ վաստակողը:

Ժամանակին, «Միլանի», «Ռեալի» կամ «Բարսելոնայի» հիմնական կազմ մտնելու համար միայն 1 լավ մրցաշրջանը, գործակալն ու պարզապես տաղանդը բավական չէին: Ֆուտբոլիստը պետք է «եփվեր» մեծահասակների ֆուտբոլում, սովորեր բարձրանալ, ընկնել ու նորից բարձրանալ, ցույց տար, որ երբեք ոչնչի առաջ կանգ չի առնի, և իր աճը չի դադարի: Այս ամենից այսօր մնացել է միայն «երբեք ոչնչի առաջ կանգ չի առնի» թևավոր խոսքը: Բայց միայն խոսքը, որովհետև իմաստն էլ է աղավաղվել՝ հիմա Դոնարուման ու իր նման 18-19 տարեկանները պատրաստ են ամեն տեսակի քայլի՝ ընդհուպ մինչև հացադուլի լավ պայմանագիր կնքելու կամ այլ ակումբ տեղափոխվելու համար:

Դոնարուման այսօր նման է կամակոր մի կնոջ՝ դոննայի, ով սպառնում է հեռանալ ամուսնուց շքեղ նվեր չստանալու դեպքում: Այո, գուցե Դոնարուման տաղանդավոր է ու շատ, բայց իրավունք ունի արդյոք որևէ մեկը այսպես փչացնելու պատանի ֆուտբնոլիստին, սպանելու նրա մեջ որպես ֆուտբոլիստ աճելի ցանկությունը՝ նրան տալով անհավանական գումարներ: Ո՞ր ֆուտբոլիստը կցանկանա առաջ գնալ՝ ունենալով տարեկան 15 միլիոն եվրո եկամուտ, շքեղ տուն, շքեղ մեքենա, շվայտ կյանք՝ 10-ից 2-ը առավելագույնը:

Ի՞նչ կարող է անել և ի՞նչ պետք է անի «Միլանի» ղեկավարությունն այս պարագայում: Ակումբի նոր տնօրենը հայտարարել է, որ նման պահվածքի համար Դոնարուման կպատժվի ու ոչ միայն նոր ակումբ չի տեղափոխվի, այլև կմնա ակումբում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2018 թվականը՝ առանց խաղային պրակտիկայի:

Բայց միևնույն ժամանակ այստեղ գլխավոր մեղավորը հենց «Միլանն» է: Թիմ, որն աչքի է ընկել հավատարիմ ու միևնույն ժամանակ գերաստղեր աճեցնելու ունակությամբ, այսօր հայտնվել է նման իրավիճակում: Դոնարուման իր գործակալ, խորամանկ Մինո Ռայոլայի առաջարկած պայմանագիրն աչքի անցկացնելու փոխարեն կարող է ուսումնասիրել մեծագույն ակումբ «Միլանի» պատմությունը, որին իրենց ֆուտբոլային կյանքն են նվիրել Պաոլո Մալդինին ու Ֆրանկո Բարեզին, Ջեննարո Գատուզոն ու Ֆիլիպպո Ինձագին: Նրանցից յուրաքանչյուրն իր կարիերայի ընթացքում հնարավորություն է ստացել տեղափոխվել այլ ակումբ, մեծ գումար վաստակել, բայց նախընտրել է պատմություն կերտել…ու կերտել ոչ թե տրանսֆերային պատմություն, այլ իրենց մեծ ֆուտբոլ դուրս բերած ակումբինը ու միևնույն ժամանակ դառնալ այդ պատմության մի մասնիկը: Ցավալի է, բայց  օրեցօր Դոնարումայի ՝ «Միլանի» պատմությունը կերտելու շանսերը հավասրվում են Բուֆոնի՝ Ոսկե Գնդակների թվին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կանավարոն՝ Կասիլյասին. «Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ես՝ «Ռեալի» մարզիչը»

Կարոտախտ_#6. «Ինչպես «Ռեալն» ու «Յուվեն» անցկացրին ՉԼ պատմության լավագույն կիսաեզրափակիչներից մեկը»

Մոդրիչը որոշել է՝ երբ է հեռանալու «Ռեալից»

Իբրահիմովիչ․ «Ես էլ չգիտեմ՝ ինչ եմ ուզում»

Բեյլը ցուցադրել է իր տեխնիկական հմտությունները գոլֆի գնդակով (տեսանյութ)

21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները. #3. Անչելոտի vs Սիմեոնե

Իբրահիոմվիչը հեռանալու է «Միլանից»

Ինչպես է Ռամոսը տոնել իր 34-րդ տարեդարձը (տեսանյութ)

Ռոդրիգո․ «Մինչև «Ռեալ» տեղափոխվելը ես գնացի Պելեի տուն ու ստացա նրա օրհնությունը»

Զիդանը գիտի, թե ով կարող է փոխարինել Բենզեմային

«Ինտերը» պատրաստ է գնալ զիջումների Լաուտարոյի տրանսֆերի համար

Հայտնի է Լա Լիգայի վերսկսման վերջնաժամկետը

Նելսոն Կուևասը պատմել է, թե ինչպես են անցնում Ռոնալդինյոյի օրերը բանտում

Տանկի մեջ գտնվող Անրին լռելու կոչ է անում Բենզեմային և Ժիրուին (ծաղրանկար)

Մարկո Ասենսիոն լիարժեքորեն ապաքինվել է վնասվածքից

«Եթե ինձ համեմատեք Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը»․ Բենզեմա