Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ - VNews
Բաժիններ

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

2Z7A8730 - Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Հայաստանի հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի ֆուտբոլային կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Մայիսի 3-ին «Կիզիլ-Ժարի» հետ Ղազախստանի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը պաշտոնական մրցումներում Հովհաննիսյանի հոբելյանական՝ 400-րդ խաղն էր: Կամոն դարձավ «400-ի ակումբի» 28-րդ անդամը:

Հիշեցնենք, որ ակումբում ընդգրկված են այն ֆուտբոլիստները, որոնք ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում, Հայաստանի գավաթի, Սուպերգավաթի, եվրոպական գավաթների մրցաշարերում, ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականներում, ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» խաղարկություններում և արտերկրի Բարձրագույն խմբի թիմերում պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ են անցկացրել:

«400-ի ակումբի» ցանկը գլխավորում է Սարգիս Հովսեփյանը, որը 783 խաղ է անցկացրել: Գործող ֆուտբոլիստներից լավագույն արդյունքն ունի Հենրիխ Մխիթարյանը, որը 678 խաղով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ վերջերս ակումբի անդամ էր դարձել արարատցի Արտակ Եդիգարյանը:

1898838 774629579310619 9062414302007586993 o 960x610 - Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

Կամո Հովհաննիսյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է և հենց հարազատ ակումբում էլ ֆուտբոլային իր առաջին լուրջ քայլերն է կատարել: 2009թ. ապրիլի 11-ին «Կիլիկիայի» հետ խաղում նորամուտը նշելով «Փյունիկում», Կամո Հովհաննիսյանը մինչև 2016/17թթ. առաջնությունը ներառյալ հանդես եկավ իր համար հարազատ դարձած թիմում՝ հանդիսանալով առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Այդ ընթացքում Կամոն Բարձրագույն խմբում 174 խաղ անցկացրեց, որոնցում՝ 29 գոլի հեղինակ դարձավ:

Հենց «Փյունիկում» էլ նա հասավ մարզական կարիերայում մեծ նվաճումների՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, հնգակի գավաթակիր, 2010թ. պատվո շրջան կատարելով Սուպերգավաթով, մեկական անգամ էլ արժանանալով արծաթե և բրոնզե մեդալների:

Այսքանից հետո Կամոն, բնականաբար, պետք է իր ֆուտբոլային կարիերան շարունակեր արտերկրում: Առաջին արտասահմանյան թիմը Բելառուսի «Տորպեդո-ԲելԱԶ-ն» էր, որի կազմում հանդես եկավ մեկ մրցաշրջան:

TQD49UXAMDo - Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

2018թ. Հովհաննիսյանը տեղափոխվեց Ղազախստան, որտեղ երկու մրցաշրջան հանդես եկավ «Ժետիսուի» կազմում, իսկ վերջին երկու տարիներին նա ներկայացնում է ղազախական ֆուտբոլի ամենահանրահայտ ակումբը՝ «Կայրաթը», որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձավ երկրի չեմպիոն:

28-ամյա Կամո Հովհաննիսյանը ներկայումս էլ լավ մարզավիճակում է: Նա հուսալիորեն է գործում ինչպես պաշտպանությունում, այնպես էլ թիմի գրոհներին միանալիս: Այնպես որ, Կամոն դեռ երկար տարիներ իր խաղով կուրախացնի երկրպագուներին և նորանոր հոբելյաններ կնշի:

XvGV6PfZJM4 960x640 - Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Գերազանցեց վաղեմի թիմակցի ռեկորդը․ Արտակ Գրիգորյանը՝ պատմական ցուցանիշի հեղինակ

Շնորհավորելով Կամո Հովհաննիսյանին «400-ի» ակումբի շարքերը համալրելու առիթով, ներկայացնենք ակումբային ֆուտբոլում նրա ցուցանիշները (333 խաղ, 47 գոլ), հիշեցնելով, որ նա ՀՀ ազգային հավաքականում անցկացրել է 57 խաղ ու խփել մեկ գոլ, երիտասարդական հավաքականում 10 խաղում մեկ գոլի հեղինակ է դարձել: Նշենք, որ պաշտոնական 400 հանդիպումներում Կամոյի հաշվին 49 գոլ է գրանցված: Այնպես որ, շուտով նա ևս մեկ հաճելի հոբելյան կնշի:

ՄրցաշրջանԱկումբԱԳՍԵԸՆԴ
2009-2016/17«Փյունիկ»174 (29)28 (4)314 (1)219 (34)
2017«Տորպեդո-ԲելԱԶ»28 (3)3 (1)132 (4)
2018-2019«Ժետիսու»58 (6)58 (6)
2020-2021«Կայրաթ»22 (3)1124 (3)
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բալեկյանն իր ընտանիքի անդամների հետ հյուրընկալվել է ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանին

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ»

Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»

Ալեքսանդր Կարապետյանի կարիերայի պատմությունը. ՀՖՖ TV-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

Խոակին Կապառոսն ու մարզչական շտաբը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

«Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Խորվաթիա – Հայաստան. Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը

Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Վահան Բիչախչյան. «Մեր երկիրն արժանի է այնպիսի պահերի, որոնց ընթացքում կարող է լիաթոք ուրախանալ»

Ինսայդ. Մելիքբեկյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի հավաքականի հնարավոր նորեկների հետ

Կամո Հովհաննիսյան․ «Բարսեղյանը Ա սերիայու՞մ․ բոլորս ենք ուզում խաղալ լավագույն լիգաներում»