Կամոն տխրեցրեց իր նախկին թիմին, Մինասյանը գերդրամատիկ հաղթանակով վերադարձավ Ղազախստան (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Կամոն տխրեցրեց իր նախկին թիմին, Մինասյանը գերդրամատիկ հաղթանակով վերադարձավ Ղազախստան (տեսանյութ)

Հայերի ելույթներն արտերկրում վերջին օրերին

wuIV9bw3iLU - Կամոն տխրեցրեց իր նախկին թիմին, Մինասյանը գերդրամատիկ հաղթանակով վերադարձավ Ղազախստան (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:10

-

-

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

Իտալիայի Ա սերիա, 27-րդ տուր․ «Պարմա» 2-0 «Ռոմա»Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բացակայել է իր թիմի հայտացուցակից: 32-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 խաղի (24-ը՝ մեկնարկային կազմում), դարձել 9 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռոման» 20 թիմի պայքարում 5-6-րդ հորիզոնականներն է բաժանում «Նապոլիի» հետ, որի համեմատ 1 մրցավեճ ավելի է անցկացրել:

Գերմանիայի Բունդեսլիգա, 25-րդ տուր․ «Շտուտգարտ» 2-0 «Հոֆենհայմ»Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել 82-րդ րոպեին: 27-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 12 անգամ (բոլոր դեպքերում էլ փոխարինման է մտել)՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում: «Հոֆենհայմը» 18 թիմի պայքարում 11-12-րդ տեղերն է կիսում Բրեմենի «Վերդերի» հետ:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 1-ին տուր․ «Վենտսպիլս» 0-3 «Ռիգա»Էդգար Բաբայանը փոխարինման է մտել 65-րդ րոպեին և դրանից 22 րոպե անց դարձել գոլի հեղինակ՝ եռապատկելով իր թիմի առավելությունը: 25-ամյա ֆուտբոլիստը, որը ձմռանն է դանիական «Հոբրոյից» վարձավճարով տեղափոխվել «Ռիգա», իր նորամուտն է նշել Լատվիայի Բարձրագույն խմբում: «Ռիգան» երկրի գործող չեմպիոնն է:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 1-ին տուր․ «Արիս» 2-2 «Աստանա»Վարազդատ Հարոյանը և Տիգրան Բարսեղյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը: Ռուսական «Տամբովի» 28-ամյա նախկին պաշտպանը Պրեմիեր լիգայում իր նորամուտն է նշել «Աստանայում», իսկ 27-ամյա հարձակվողը նախորդ՝ 2020 թվականի առաջնությունում անցկացրել էր 19 մրցավեճ (17-ը՝ հիմնական կազմում), խփել 3 գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում: «Աստանան» Ղազախստանի գործող բրոնզե մեդալակիրն է:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 1-ին տուր․ «Կայրաթ» 2-0 «Ժետիսու»․ Կամո Հովհաննիսյանը 72-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ խաղին: Ի դեպ, Հովհաննիսյանը նախքան «Կայրաթին» միանալը՝ 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2019-ի դեկտեմբեր, հանդես է եկել հենց «Ժետիսուում»: 28-ամյա պաշտպանը Ղազախստանի 2020 թվականի առաջնությունում մասնակցել էր 14 հանդիպման (5-ը՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 1-ական գոլ և գոլային փոխանցում: «Կայրաթը» Ղազախստանի գործող չեմպիոնն է:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 3-րդ տուր․ «Օլիմպիակոս» 2-0 «Անորտոսիս»Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 16 անգամ (13-ը՝ հիմնական կազմում) և խփել 1 գոլ: «Անորտոսիսը» 6 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Օմոնիայից» հետ մնալով 10 միավորով:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 1-ին տուր․ «Ժիլինա» 2-1 «Սպարտակ Տռնավա»․ Վահան Բիչախչյանը մասնակցել է ամբողջ խաղին: 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում ասպարեզ է մտել 20 անգամ (11-ում՝ մեկնարկային կազմում), խփել 9 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: «Ժիլինան» չեմպիոնական խմբում 6 թիմի պայքարում գտնվում է 3-րդ տեղում՝ առաջատար «Սլովան Բրատիսլավային» զիջելով 17 միավորով:

160281331 10159468181771654 850953914329372468 o 960x578 - Կամոն տխրեցրեց իր նախկին թիմին, Մինասյանը գերդրամատիկ հաղթանակով վերադարձավ Ղազախստան (տեսանյութ)

Հունաստանի Սուպերլիգա, 26-րդ տուր․ «Լամիա» 0-0 «Ատրոմիտոս»․ Գևորգ Ղազարյանը վնասվածքի պատճառով առաջնության երրորդ անընդմեջ մրցավեճում բացակայել է իր թիմի հայտացուցակից: 32-ամյա հարձակվողը, որը հունվարին է կիպրական ԱԵԼ-ից վարձավճարով տեղափոխվել «Լամիա», Հունաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 խաղի (1-ը՝ մեկնարկային կազմում): «Լամիան» 14 թիմի պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Հունաստանի Սուպերլիգա, 26-րդ տուր․ «Ապոլոն» 1-0 «Պանայտոլիկոս»․ Անդրե Չալըշըրը փոխարինման է մտել 84-րդ րոպեին: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման (4-ը՝ հիմնական կազմում) ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ապոլոնը» 14 թիմի պայքարում 9-10-րդ հորիզոնականներն է բաժանում «Ատրոմիտոսի» հետ:

561 - Կամոն տխրեցրեց իր նախկին թիմին, Մինասյանը գերդրամատիկ հաղթանակով վերադարձավ Ղազախստան (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր․ «Խիմկի» 1-0 «Ռոստով»․ դաշտի տերերից Արշակ Կորյանը վնասվածքի պատճառով բաց է թողել առաջնությունում իր թիմի երրորդ անընդմեջ խաղը, իսկ հյուրերից Խորեն Բայրամյանը փոխարինման է մտել 61-րդ րոպեին: 25-ամյա Կորյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 մրցավեճի (9-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ 29-ամյա Բայրամյանն անցկացրել է 17 հանդիպում (11-ը՝ հիմնական կազմում)՝ խփելով 3 գոլ ու կատարելով 1 գոլային փոխանցում: «Խիմկին» 16 թիմի պայքարում եզրափակում է լավագույն տասնյակը, իսկ «Ռոստովը» 8-9-րդ տեղերն է կիսում «Կրասնոդարի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 1-ին տուր․ «Ատիրաու» 0-1 «Շախտյոր Կարագանդա»․ հյուրերի կազմում ամբողջական խաղ է անցկացրել «Արարատից» ղազախական ակումբ տեղափոխված Սոլոմոն Իմե Ուդոն՝ նորամուտը նշելով Պրեմիեր լիգայում: Նրա թիմակից Գևորգ Նաջարյանը փոխարինման է մտել 84-րդ րոպեին: Արամ Հայրապետյանը, որն օրերս է իրանական «Փեյքանից» տեղափոխվել ղազախական ակումբ, մնացել է «Ատիրաուի» պահեստայինների նստարանին, իսկ նրա թիմակից Արտակ Դաշյանը բացակայել է հայտացուցակից: «Ատիրաուի» գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: «Շախտյորը» Ղազախստանի 2020 թվականի առաջնությունում 12 թիմի պայքարում գրավել է 4-րդ հորիզոնականը, իսկ «Ատիրաուն» Պրեմիեր լիգայի նորեկ է:

bog9eiiuP2k 960x615 - Կամոն տխրեցրեց իր նախկին թիմին, Մինասյանը գերդրամատիկ հաղթանակով վերադարձավ Ղազախստան (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 1-ին տուր․ «Կայսար» 2-3 «Տարազ»Գեղամ Ղադիմյանը «Կայսարի» կազմում փոխարինման է մտել 76-րդ րոպեին: «Տարազի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է։ Ընդ որում, «Կայսարը» մրցավեճի 23-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն «Տարազը» հասցրել է մինչև ընդմիջում 3 գոլ խփել, հետագայում էլ պահպանել հաղթական հաշիվը: «Կայսարը» Ղազախստանի 2020 թվականի առաջնությունում 12 թիմի պայքարում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ «Տարազը» հանգրվանել է 8-րդ տեղում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 1-ին տուր․ «Կասպիյ» 1-1 «Ակտոբե»Արմեն Մանուչարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 26-ամյա պաշտպանը ձմռանն է ռուսական «Ռոտորից» տեղափոխվել ղազախական ակումբ: Ղազախստանի հնգակի չեմպիոն «Ակտոբեն» նախորդ մրցաշրջանի արդյունքներով է վերադարձել Պրեմիեր լիգա:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր․ «Լոկոմոտիվ» 3-1 «Սոչի»Էրիկ Վարդանյանը մնացել է պահեստայինների նստարանին: 22-ամյա կիսապաշտպանը 1 խաղ է անցկացրել ընթացիկ առաջնությունում՝ փոխարինման մտնելով «Ախմատի» հետ անցած տարվա դեկտեմբերին կայացած մրցավեճում: Պրեմիեր լիգայում դրանից առաջ ու հետո հայտավորվել է 5 հանդիպման, բայց խաղաժամանակ չի ստացել: «Սոչին» 16 թիմի պայքարում 4-6-րդ հորիզոնականներն է կիսում «Լոկոմոտիվի» և «Ռուբինի» հետ:

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 30-րդ տուր․ «Վոլգար» 2-1 «Տոմ»Արտյոմ Սիմոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 85-րդ րոպեին ստացել դեղին քարտ: 26-ամյա կիսապաշտպանը, որը ձմռանն է «Նոայից» տեղափոխվել «Տոմ», Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 4 խաղ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի հեղինակ: «Տոմը» զբաղեցնում է նախավերջին՝ 21-րդ տեղը:

8hwnaOfHJmE 960x598 - Կամոն տխրեցրեց իր նախկին թիմին, Մինասյանը գերդրամատիկ հաղթանակով վերադարձավ Ղազախստան (տեսանյութ)

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 30-րդ տուր․ «Կրասնոդար-2» 1-1 «Չայկա»․ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով երկրորդ անընդմեջ խաղում չի հայտնվել իր թիմի հայտացուցակում: Նրա թիմակից Լևոն Բայրամյանը մնացել է պահեստայինների նստարանին: 20-ամյա Սպերցյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ իր անվան դիմաց գրանցելով 14 գոլ ու 4 գոլային փոխանցում: «Կրասնոդար-2»-ը 22 թիմի պայքարում զբաղեցնում է 16-րդ տեղը:

Արգենտինայի առաջնություն, 1-ին փուլ, B խումբ, 5-րդ տուր․ «Ատլետիկո Հուրական» 0-0 «Լանուս»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը փոխարինման է մտել 57-րդ րոպեին: 25-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 մրցավեճի (4-ը՝ մեկնարկային կազմում): «Ատլետիկո Հուրականը» 13 թիմի պայքարում եզրափակում է ուժեղագույն տասնյակը:

U7Nd GKwfP4 960x664 - Կամոն տխրեցրեց իր նախկին թիմին, Մինասյանը գերդրամատիկ հաղթանակով վերադարձավ Ղազախստան (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր․ «Նիմ» 1-1 «Մոնպելյե»Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 20 թիմի պայքարում 8-9-րդ հորիզոնականներն է բաժանում «Ռենի» հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինսայդ. Վարազդատ Հարոյանը հնարավոր է տեղափոխվի Իսպանիայի Լա Լիգա

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնության տուրի խորհրդանշական թիմում է

«Աստանան» հաղթել է, Բարսեղյանն ու Հարոյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

«Աստանան» Բարսեղյանի գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց․ նրանք գլխավորում են աղյուսակը (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանն առաջ է մղել «Աստանային» տպավորիչ գոլով (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյան․ «Բարսեղյանը Ա սերիայու՞մ․ բոլորս ենք ուզում խաղալ լավագույն լիգաներում»

«Վարդան Մինասյանն ասաց, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի». Բայտանա

Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Բարսեղյանի գոլային փոխանցումն օգնել է «Աստանային» գլխավորել մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

Աղբյուր. «Աստանան» պատրաստվում է վաճառել Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային իրավունքները

Գոլ և գոլային փոխանցում. Տիգրան Բարսեղյանը հաղթանակ պարգևեց «Աստանային» (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանը նույն կերպ գոլ խփեց, ինչպես Ռումինիայի դեմ խաղում (տեսանյութ)

Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)