fbpx
Բաժիններ

«Կամոյին բարձր հատկանիշներ»․ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականները՝ Իտալիայի հետ խաղից հետո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական մրցաշարի՝ Իտալիայի հետ խաղում պարտվեց 1-3 հաշվով։ Ինչպես և 7 տարի առաջ, մեր ազգային թիմը իրեն ցույց տվեց ուժեղ կողմերով, երկրպագուներին պարգևեց բուռն, գոլառատ ու ամենակարևորը, համարձակ ֆուտբոլ։

Ավանդույթի համաձայն, VNews.am-ը գնահատականներ է առանձնացրել Իտալիայի ընտրանու դեմ հանդես եկած ֆուտբոլիստների համար։ Հավելենք, որ բոլոր ֆուտբոլիստները խաղացին անձնվիրաբար ու արժանի են բարձր գնահատականի։

Արամ Հայրապետյան – 6

Արամ Հայրապետյանը, սովորաբար, ստանում է բարձր գնահատական, սակայն այս անգամ նա հանդես եկավ իր հնարավորություններից ցածր։ Դա ունի իր բացատրությունը։ Արամը պարզապես չունի խաղային պրակտիկա և դա գերազանց արտացոլվում էր նրա խաղում։ Խաղի ընթացքում Արամը կատարեց 1 նշանակալի սեյվ, իսկ երրորդ գոլը լիարժեք նրա մեղքն էր։

Որքան էլ որ Արմեն Գյուլբուդաղյանցը նշի, որ խաղային պրակտիկան Հայրապետյանի համար էական չէ, դրա հետ չի կարելի համաձայն լինել։ Համոզվեցինք։

Վարազդատ Հարոյան – 6,5

Հարոյանն էլ խաղաց իր հնարավորությունների չափով։ Եթե այլ մրցակից լիներ, գուցե Հարոյանը խաղար մի փոքր ավելի խելակորույս։ Իտալացիների հետ խաղում մեր պաշտպանը հաճախակի կորցնում էր դիրքը ու գնում առաջ։ Բարեբախտաբար, դրանք մրցակիցն օգտագործել չկարողացավ։ Հարոյանը փորձեց լավ խաղալ, սակայն կարևորագույն պահին իր կողքից բաց թողեց փոխարինման դուրս եկած Լորենցո Պելեգրինիին ու գոլ բերեց մեր թիմի դարպասին։

Բացի դրանից, կարող ենք հիշել այն դրվգաը, երբ Վարազդատ Հարոյանն անհաջող փոխանցում կատարեց հետ, ինչից հետո հաշիվը քիչ էր մնում փոխվեր: Հետ փոխանցում կատարելը շարունակում է մնալ մեր կենտրոնականի թույլ կողմերից մեկը:

Անդրե Չալըշըր – 7

Շվեդիայի առաջնությունում հանդես եկող Անդրե Չալըշըրը հանդես եկավ բառացիորեն նույն կերպ, ինչպես Վարազդատ Հարոյանը։ Ոչ մի տարբերություն, պարզապես, նրանց տարբերությունն այն է, որ Հարոյանը փորձում էր իր վրա խաղ վերցնել ու գնալ առաջ, իսկ Չալըշըրը հիմնականում խաղում էր շատ խորքից։ «7» գնահատականն այս պարագայում ամենաբարձրն է։

Հովհաննես Համբարձումյան – 6

Անկեղծ, Հովհաննես Համբարձումյանն հանդես եկավ իր հնարավորություններից անհամեմատ ցածր։ «Անհամեմատ» բառն այս պարագայում մեծ հաճոյախոսություն է։ Գուցե, հանդիպման մեկնարկում նա վնասվածք ստացավ, սակայն անկախ ամեն ինչից, նրա զգալի թույլ խաղը եզրում մերկացնում էր մեր պաշտպանությունը։

Համբարձումյանը արագացումներ գրեթե չէր անում, իսկ մրցակցի գրեթե բոլոր փոխանցումներն անցնում էին նրա կողքով/գլխավերևով։ Եթե չլիներ Տիգրան Բարսեղյանի օգնությունը, գուցե այդ եզրից մեր թիմը 3-4 գնդակ ընդուներ։ Երկրորդ հարկում այսօր հիանալի խաղալու համար Հովհաննեսը ստացել է «6» գնահատականը:

Կամո Հովհաննիսյան – 10

Առանց վարանելու՝ Կամո Հովհաննիսյանին կարելի է ճանաչել ոչ միայն Հայաստանի, այլև երկրու թիմերի լավագույն ֆուտբոլիստ։ Խաղի ընթացքում Կամոն ոչ մի կերպ ցույց չէր տալիս հոգնածություն, մշտապես վազում էր, վազում ու վազում։ Դրվագներից մեկում Կամոն շրջանցեց մրցակցի 4 ֆուտբոլիստի, վերջում միայն փոխանցում չկատարեց։

Հանդիպման ընթացքում երկրպագուները՝ գրեթե 14 հազար հանդիսական մեկ մարդու պես վանկարկում էր «Կամո, Կամո»։ 3 տարի առաջ որևէ մեկը չէր ենթադրի, որ «Հանրապետական» ստադիոնում հավաքված ֆաները կբղավեն նրա անունը: Իսկապես Կամո Հովհաննիսյանը գերազանց աճ է գրանցել: Ակնհայտ է, որ Ղազախստանի առաջնությունը նրա առավելագույնը չէ:

Արտակ Գրիգորյան – 6

Այս հանդիպումը ևս Արտակի համար լավագույններից չէր։ Հիմա, հավանաբար, Գրիգորյանը կանի ամեն ինչ, որպեսզի այսօր կամ վաղն այս հանդիպումից մնացած լինեն միայն սխալներն ու դրանց ուղղումները։ Ակումբային մակարդակով ոչ կայուն թիմում խաղալը, իհարկե, վնասում է ֆուտբոլիստներին, հատկապես հենակետային կիսապաշտպանին։ «Ալաշկերտում» այս պահին մարզիչ է փոխվում, սակայն դա չէ խնդիրը։

Գրիգորյանն այս հանդիպման համար լարվել էր չափից շատ։ Նա առանց դրա էլ՝ շատ լարվող ֆուտբոլիստ է, իսկ նման խաղում չսխալվելու (որը, ի դեպ, ձախողվեց) մասին մտածելուց հետո առաջին բանը որ անում ես՝ սխավելն է։ Գուցե այդ տեսանկյունից հարմար կլիներ հավաքական հրավիրել մշտապես խաղացող ու իր հնարավորություը ձեռքից բաց չթողնող Գոռ Մալաքյանին։

Կառլեն Մկրտչյան  – 6,5

Կառլեն Մկրտչյանն այս հանդիպումն անցկացրեց այնպես, ինչպես և պետք է: Միջին գծում նա գրեթե սխալ թույլ չտվեց, սակայն ավելին անելը գրեթե անհնար էր: Մրցակցի կենտրոնը խաղում էր անթերի: Գնդակ խլել չէր ստացվում: Կառլենը դիմավորում էր մրցակցին ֆուտբոլային բոլոր կանոնների համաձայն, սակայն այդքանը:

Հենրիխ Մխիթարյան – 6,5

Մեր ավագի հերթական խամրած հանդիպումն ազգային հավաքականում: Երևում էր, որ Հենոն այնքան էլ լավ մարզավիճակում չէր: Առաջին կեսում նրա մոտ բառացիորեն ոչինչ չէր ստացվում: Մրցակիցը նրան հմտորեն անջատել էր խաղից: Սակայն երկրորդ կեսում, երբ մերոնք մնացել էին 10 հոգով, Մխիթարյանի շնչառությունը բացվեց, քանի որ նա սկսեց գործել այսպես կոչված «ջոկերի» կարգավիճակում. առանց կենտրոնական հարձակվողի նա ու Գևորգ Ղազարյանը սկսեցին գործել ավելի ազատ:

Երկրորդ 45 րոպեի ընթացքում Մխիթարյանը մի քանի լավ անցնում կատարեց, որոնցից մեկի արդյունքում մրցավարը կարող էր հավասարեցնել կազմերը, սակայն մրցավարը խղճաց Նիկոլո Բարելային ու չհեռացրեց նրան: Այդ դրվագում Մխիթարյանը մի ակնթարթ եթե շուտ կողմնորոշվեր, կարող էր փոխանցում կատարել Ադամյանին: Գուցե և գոլ լիներ:

Գևորգ Ղազարյան – 6,5

Գևորգ Ղազարյանի խաղն էլ չստացվեց, գուցե, այնպես, ինչպես նա էր ցանկանում, սակայն երևում էր, որ մեր ընտրանու հնաբնակներից մեկը խաղում է առավելագույն նվիրումով, ինչի համար նրան հատուկ շնորհակալություն: Նրա անցումները ոչ միշտ էին ստացվում, քանի որ

  • Հովհաննես Համբարձումյանը նրան գրեթե չէր օգնում գրոհների ժամանակ, ինչի պատճառով նրա համարձակությունը, երբեմն, պակասում էր:
  • Մրցակցի աջ պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին հատուկ հրանգավորում էր ստացել մնալու պաշտպանությունում, որովհետև Ղազարյանի անցումներն ու փոխանցումները կամ տեղաշարժը ձախ թևից կենտրոն իր «հարվածային հետևանքներով» կարող էին տխրություն իջեցնել իտալացիների վրա: Ֆլորենցին իր գործը կատարեց գերազանց:

Տիգրան Բարսեղյան – 8

Հայաստանի հավաքականի երիտասարդ հարձակվողն անցկացրեց, գուցե, իր լավագույն հանդիպումներից մեկն ազգային թիմի մարզաշապիկով, թեպետ և գոլի հեղինակ չդարձավ: Երևում է նրա ֆուտբոլային աճը: Բարսեղյանը գերազանց աշխատում էր պաշտպանությունում, իսկ նրա խաղը գոլային գրոհից առաջ պարզապես հիացրեց: Ձախ թևում նա արագության վրա խլեց գնդակը, խելահեղ արագությամբ նետվեց առաջ ու գոլային փոխանցում կատարեց Ալեքսանդր Կարապետյանին:

Ալեքսանդր Կարապետյան – 9

Մի շտապեց զարմանալ. Ալեքսանդր Կարապետյանը Կամոյի հետ առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստն էր: Եվ այստեղ գոլն ամենևին էլ կապ չունի: Եթե դիտել եք հանդիպումը, կհամաձայնեք. երկրորդ հարկից եկած բոլոր երկար փոխանցումները անհատական պայքարում Կարապետյանը շահում էր: Անկախ նրանից նա պայքարում է Բոնուչիի կամ Ռոմանյոլիի հետ:

Կարմիր քարտի դրվագը չափազանց վիճելի էր. կրկնապատկերը ցույց է տալիս, որ դեմքին հպում կարծես չի եղել, սակայն ինքնին արմունկով շարժումն ակնհայտ է: Սակայն մրցավարն այդ դրվագում կարող էր և չհեռացնել նրան: Եթե նա մնար խաղադաշտում, երկրորդ կեսում մենք հակագրոհելիս կունենաինք քանակական հավասարություն և ոչ-ոքի կորզելու հնարավորություն:

Ռումյան Հովսեփյան, Սագիս Ադամյան, Էդգար Բաբայան – 4

Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն այս անգամ չարդարացրին սպասելիքները: Ռումյան Հովսեփյանի՝ դաշտ մտնելը պայմանավորված էր տանուլ տված կենտրոնը հետ բերելու ցանկությամբ, սակայն այդ պահին արդեն մրցակիցն ամեն ինչ վերահսկում էր: Վերատին ու ընկերները գերազանց կանխեցին մեր բոլոր փորձերը կենտրոնում ստեղծագործ ֆուտբոլ ցուցադրելու համար:

Սարգիս Ադամյանը լավ մարզավիճակ չի հասցրել հավաքել: Դա երևաց նրա պայքարելու, գրոհելու ու գնդակով վարվելու առաջին իսկ փորձից: Եվս մեկ անգամ մենք, ցավոք, համոզվում ենք, որ մեր ընտրանիում կան ֆուտբոլիստներ, ովքեր ակումբային մակարդաով իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, իսկ ազգային հավաքականի ճամբարում՝ ինչպես ձուկը խոտածածկին: Գուցե ժամանակի ընթացքում Ադամյանը հասցնի գտնել իր տեղը: Իտալիայի հետ խաղում նրա մոտ ոչինչ չստացվեց:

Էդգար Բաբայանը փոխարինեց ուժասպառ եղած Գևորգ Ղազարյանին, սակայն ժամանակ գրեթե չէր մնացել նրա արագությունն օգտագործելու համար: Գուցե կարելի էր Ղազարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերել ձախ պաշտպան Արման Հովհաննիսյանին ու գրոհի ձախ թևը տրամադրել Կամո «տուրբո» Հովհաննիսյանին: Ամեն դեպքում Բաբայանն այն ֆուտբոլիստը չդարձավ, որ կփոխեր խաղի ընթացքը եզրում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չեմ պատկերացնում, թե ինչպես աշխատել այդ մարզչի հետ». Հարոյանը՝ Խաշմանյանի մասին

Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրը «Ուրալի» հետ

Կառլեն Մկրտչյանը վերսկսել է մարզումները

Բեյլի ու Սուարեսի կողքին. Transfermarkt-ը հրապարակել է Մխիթարյանի արժեքը՝ տրանսֆերների հանրագումարով

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Մխիթարյան. «Նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

Հովհաննես Համբարձումյան. «Շատ վատ արդյունք, շատ վատ խաղ, արժանի պարտություն» (Տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը կրկին մարզվել է ընդհանուր խմբում (լուսանկար)

Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում

Տիգրան Բարսեղյանն ընդդեմ Վահան Բիչախչյանի․ ֆուտբոլիստները չելենջ են անցկացրել (տեսանյութ)

Լեոնարդո Բոնուչի. «Նպատակ չունեի Հայաստանին 10 հոգով թողնելու, բնազդաբար ստացվեց»

Ռումյան Հովսեփյանը Հայաստանի հավաքականի հետ չի մեկնի Իտալիա

Աբրահամ Խաշմանյանը 10-րդ մարզիչն է, որ պարտությամբ է նշել նորամուտը Հայաստանի հավաքականում

Ստաֆիլիդիսը պատմել է իր և Ադամյանի՝ Հայաստան – Հունաստան խաղի վերաբերյալ հետաքրքիր գրազի մասին

Հովհաննես Համբարձումյան․ «Վերջին փոխանցումն ու գոլն էին պակասում, որ հավասարեցնեինք հաշիվը» (տեսանյութ)