fbpx

Կանադայում վթարի է ենթարկվել հոկեյի պատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսը

Կանադայի Սասկաչևան նահանգում հոկեյի «Համբոլդտ Բրոնկոս» երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի, տեղեկացնում է BBC-ն:

Վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ (16-21 տարեկան), այդ թվում նաև վարորդը: Եվս 14 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ըստ Կանադայի Դաշնային Թագավորական հեծյալ ոստիկանության տեղեկության՝ ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 28 մարդ:

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ցավակցական խոսք է հղել զոհվածների ընտանիքներին և նրանց ընկերներին:

«Չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե հիմա ինչ են զգում ծնողները: Իմ բոլոր մտքերն ու զգացմունքները կապված են հիմա նրանց հետ, որոնց դիպչել է այս դժբախտությունը»:

Ոստիկանության տեսուչ Թեդ Մունրոն հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: