Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին - VNews
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին

women 9 - Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:16

-

-

Բաթումում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականին էլ չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Ավարտական տուրում 1,5-2,5 հաշվով պարտվելով Ադրբեջանի հավաքականին, մեր ընտրանին 11 միավորով բավարարվեց 7-րդ տեղով:

Սկզբունքային մրցախաղի ելքը փաստորեն վճռվեց Լիլիթ Մկրտչյանի և Գունայ Մամադզադայի մրցավեճում, որում հայ շախմատիստուհին պարտվեց: Մյուս երեք պարտիաներում Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանն ու Աննա Սարգսյանը հաշտություն կնքեցին մրցակցուհիների հետ:

Մեր թիմի կազմում պարզապես գերազանց խաղ ցուցադրեց Աննա Սարգսյանը, որը 8 հանդիպումներում 7 միավոր վաստակեց: Նրա արդյունքը լավագույնն է 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստուհիների մեջ, որի համար Աննան կպարգևատրվի ոսկե մեդալով ու 400 եվրո պարգևավճար կստանա:

Էլինա Դանիելյանը 8 հնարավորից  5 միավոր վաստակեց, Լիլիթ Մկրտչյանը 9 պարտիաներում 4 միավոր բերեց թիմին: Մարիա Գևորգյանի արդյունքն է 3 միավոր 6 հնարավորից, Սիրանուշ Ղուկասյանը 5 հնարավորից ընդամենը 1,5 միավոր պարգևեց թիմին:

16 միավորով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացան ռուսները, որոնք կպարգևատրվեն 8 հազար եվրոյով: 15 միավորով արծաթե մեդալները նվաճեցին վրացիները, որոնք 5 հազար եվրո կստանան: Իսկ բրոնզե մեդալակիր դարձավ 14 միավոր վաստակած Ադրբեջանի հավաքականը, որը կպարգևատրվի 3 հազար եվրոյով:

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Միակ պարտությունը ճակատագրական էր Աննա Սարգսյանի համար

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Սիրանուշ Ղուկասյանը համալրեց շախմատի Հայաստանի կանանց հավաքականը

Աննա Սարգսյանն արժանացավ բրոնզե մեդալի

Աննա Սարգսյանը՝ շախմատի աշխարհի ուսանողական առաջնության չեմպիոնուհի

Հայաստանից լավագույնն Աննա Սարգսյանն էր

Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական 5-րդ տիտղոսի նվաճմանը

Գործող չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Առաջատարների խմբում նեղվածք է

Նոր առաջատարը Սուսաննա Գաբոյանն է

Կանանց մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Հայաստանի չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին

Ավարտական տուրը կանվանի մրցանակակիրներին