«Քանդվում է ոչ թե ստադիոն, այլ դարաշրջան». Թոփ-5 հանդիպումներ, որոնք կայացել են լեգենդար Սան Սիրոյում - VNews
Բաժիններ

«Քանդվում է ոչ թե ստադիոն, այլ դարաշրջան». Թոփ-5 հանդիպումներ, որոնք կայացել են լեգենդար Սան Սիրոյում

Հունիսի 24-ը այն եզակի օրերից է, երբ «Միլանի» ու «Ինտերի» երկրպագուները կարող են միմյանց գրկել ու «I know what you feel, bro» («ես գիտեմ՝ դու ինչ ես զգում, եղբայր» թարգմ.) անել: Կարող են գլուխները դնել միմյանց կրծքին ու մի կուշտ փոր լացել. նրանց, մեր և ձեր սիրելի «Սան Սիրոն», Ջուզեպե Մեացան (Սուրեն Բաղդասարյանի ձայնով) շուտով կադռնա պատմություն ու կապրի միայն մեր հուշերում:

Գուցե ստադիոնն ավելի շուտ քանդվեր, սակայն իրավիճակը գոնե որոշ ժամանակով փրկեց Միլանի քաղաքապետն ու Օլիմպիական կոմիտեն՝ 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրելով հենց նորաձևության գլխավոր կենտրոնը: «Ես չգիտեմ «Միլանն» ու «Ինտերը» ինչ պլաններ ունեն իրենց նոր ստադիոնի հետ կապված, բայց «Սան-Սիրոն» պատկանում է մեզ: Այնտեղ տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման արարողությունը», – ասել է քաղաքապետ Բեպե Սալան:

Միայն ստադիոնը ներսից տեսնելը բավական է հասկանալու համար, որ այն քանդելու որոշում կայացնողների մոտ «ինչ-որ բան վերևներում արդեն քանդած է, ապամոնտաժված»: «Սան-Սիրոն» պարզապես խոշոր ստադիոն չէ, որտեղ իրենց հանդիպումներն են անցկանում մեծ թիմեր, որտեղ անցկացվում են աշխարհի/եվրոպայի առաջնության/ընտրական մրցաշարի հանդիպումներ ու Օլիմպիական խաղեր: Այն պատմամշակութային արժեք ունեցող շինություն է, զբոսաշրջության զարգացման համար իդեալական կոթող:

Միլանում շրջագայած բազմաթիվ, հյուրուրավոր, հազարավոր մարդիկ պնդում են, որ քաղաքն ինքնին այո գեղեցիկ է, բայց որպես այդպիսին՝ այցեքարտեր գրեթե չունի: Դուոմոյի հրապարակն իր տաճարով, Լա Սկալան ու, իհարկե, Սան-Սիրոն: Մնացած տեսանկյուններից Միլանը չի արտացոլում իտալական պատմամշակութային շունչը: Արդեն այսօրվանից և «Միլանի», և «Ինտերի» երկրպագուները իրենց բողոքն են արտահայտում ստադիոնը քանդելու վերաբերյալ: Մոտավորապես նույն պատկերը մեզ մոտ էր, երբ Երևանում քանդեցին Աֆրիկյանների շենքը: Բայց ավելի վատ կլինի, եթե մի օր որոշեն քանդել «Հրազդանը» (և այդ օրը հեռու չէ)…

Որոշ փաստեր ստադիոնի մասին

  • Ձմեռային Օլիմպիական խաղերը 2026-ին Միլանում անցկացնելու գաղափարը շատ խորհրդանշական է: Բացումը կայանալու է «Սան-Սիրոյում» 2026-ին՝ ստադիոնի բացումից ողիղ 100 տարի անց:
  • Ստադիոնը կառուցվել է նախկին եկեղեցու տարածքում ու կոչվել է սուրբ Սան Սիրոյի անունով: Ի սկզբանե, ստադիոնը կոչվում էր «Nuovo Stadio Calcistico San Siro»:
  • Նախագծի հեղինակը Ուլիսե Ստակինին է: Նա իտալիայի ամենահայտնի ճարտարապետներից մեկն է: Նա նաև նախագծել է Միլան քաղաքի կենտրոնական երկաթուղային կայարանը:
  • Բնականաբար, առաջինն այստեղ իրենց հանդիպումն են անցկացրել «Միլանն» ու «Ինտերը»: «Ներաձուրիները» քարը քարի վրա չեն թողել սկզբունքային մրցակցից՝ 6-3:

Հիմա փորփրենք մեր հիշողությունը ու մտաբերենք այս ստադիոնում կայացած ամենահետաքրքիր ու հիշարժան հանդիպումները:

#1. Թռչող մոպեդը

Իտալիայի 2000/2001 մրցաշրջանն այնպես էր դասավորվել, որ մրցաշարային աղյուսակի վերջին հատվածում չկար միլանյան որևէ թիմ: Հազարամյակի խաչմերուկում, առհասարակ, «Միլանն» ու «Ինտերը» գրեթե չէին ուրախացնում իրենց երկրպագուներին հաղթանակներով ու տիտղոսներով: Հատկապես չափն անցնում էին «Ինտերի» երկրպագուները: Ընդ որում ՝դա չէր սահմանափակվում միայն քաղաքային դերբիների ընթացքում կազմակերպած ու հրահրած անկարգություններով:

21-րդ դարի առաջին մրցաշրջանում «Ինտերն» այնքան վատն էր, որ դերբիում պարտվում էր «Միլանին» 0-6: Որքան էլ որ տարօրինակ հնչի, այդ օրը տրիբունաներում կամ դրա սահմաններում ոչինչ չէր կատարվում. բոլորը ողջ էին, առողջ (երևի): Իսկ «Ատալանտայի» հետ տնային խաղում երկրպագուների միջև բախում գրանցվեց: «Ինտերի» տիֆոզիներն ինչ-որ անհավանական կերպով մրակից թիմի ֆաներից խլել են մոպեդ, ինչ-որ անհավանական կերպով այն մտցրել-հասցրել են տրիբունա, այրել են ու նետել ներքև: Բարեբախտաբար որևէ չի տուժել: Եվ ի՞նչն է այս պարագայում ամենազարմանալին. «Ինտերի» երկրպագուները զայրանալու առիթ, համենայն դեպս, այդ օրը, չունեին. թիմը ջախջախեց «Ատալանտային» 3-0 հաշվով:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Միլանը» 90 տարվա վաղեմության ռեկորդ է սահմանել

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմի» հաղթանակին, «Միլանը» նույնպես հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Լեմպարդն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

Իբրահիմովիչի հորդորը. «Եթե դու Զլատանը չես, խաղ մի՛ արա կորոնավիրուսի հետ»

Ռեշֆորդը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

«Յուվենտուսի» պատասխանը «Բարսելոնայի» գրառմանը

2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

Էդուարդ Սպերցյանը նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում

Լիոնել Մեսին պատմական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

«Բարսան» հաղթեց «Յուվենտուսին», «Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Դեմբելեն առաջ է մղում «Բարսելոնային» «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

ՉԼ. «Չելսին» ու ՊՍԺ-ն արտագնա հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Ռոնալդուն՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ. «ՊՇՌ-ն կատարյալ հիմարություն է»

Բենզեման ոչ մի փոխանցում չի կատարել Վինիսիուսին Մենդիին ասած խոսքերից հետո

Ձամբրոտան ընտրություն է կատարել Ռոնալդուի ու Մեսիի միջև