fbpx
Բաժիններ

«Քանդվում է ոչ թե ստադիոն, այլ դարաշրջան». Թոփ-5 հանդիպումներ, որոնք կայացել են լեգենդար Սան Սիրոյում

#2. Քամբեքների քամբեքը

2003/2004 մրցաշրջանի մասին խոսել ենք բազմիցս, թե որքան տարօրինակ էր այն եվրոպական ֆուտբոլում: Իտալիան ևս բացառություն չէր: Ավանդաբար սկուդետոյի համար պայքարող «Յուվեն» մրցաշրջանում ոսկե մեդալների չէր հավակնում: Իսկ ահա «Միլանը» մրցում էր «Ռոմայի» հետ: Մայրաքաղաքային թիմին գերազանցելու համար անպայման անհրաժեշտ էր գերազանցել «Ինտերին»:

Փետրվարի 21, ցուրտ իտալական ձմեռային երեկո: «Դերբի դե լա Մադոնինա»: Արդեն առաջին կեսում «ներաձուրիները» հաղթում էին 2-0 հաշվով, ընդ որում, երկու դեպքում էլ օգնել էին «Միլանի» ֆուտբոլիստները: Նախ անկյունայինի խաղարկման արդյունքում Կլարենս Զեեդորֆը գրավեց սեփական դարպասը, իսկ քիչ անց Քրիստիան Ձանետիի հարվածից հետո գնդակը դիպավ Կախա Կալաձեին, ու գոլ:

Երկրորդ կեսում սակայն պատկերը կտրուկ փոխվեց: Ընդ որում՝ այն փոխեց մեկ ֆուտբոլիստ. Կական: Բրազիլացի կիսապաշտպանը նոր-նոր էր սկսում վերելքը դեպի ֆուտբոլային օլիմպոս, հավաքվեց ու թիմակիցներին առաջ մղեց: Նախ Յոն Դալ Թոմասոնը բացեց հաշիվը, հետո հերթը հասավ արդեն Կակային: Բրազիլացի ֆուտբոլիստը մոտ 25 մետրից կրակոցով հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման ավարտից րոպեներ առաջ առաջին ինքնագոլի հեղինակ, ի դեպ «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ, Կլարենս Զեեդորֆի հարվածից հետո պայթեց Սան Սիրոն: 3:2:

#3. Ցտեսությո՛ւն, Բաջո

2003/2004 մրցաշրջանը «Միլանի» համար փառահեղ էր: Թիմը երկարատև ընդմիջումից հետո վերստին դարձավ Իտալիայի չեմպիոն՝ հետ թողնելով «Ռոմային» ու մյուս մրցակիցներին: Առաջնության վերջին տուրի հանդիպումը, որի շրջանակում մրցակիցը համեստ «Բրեշիան» էր, մրցաշարային ոչ մի հարց չէր կարգավորվում, սակայն այդ օրը «Սան Սիրոյում » ասեղ գցելու տեղ չկար: Բոլորը եկել էին հրաժեշտ տալու իտալական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոբետո Բաջոյին…

2004-ի մայիսի 16-ին կայացած խաղում «Միլանը» գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Բրեշիային», բայց խաղի գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ վերջին րոպեներին, երբ Ռոբերտո Բաջոն փոխարինվեց: Ամբողջ ստադիոնը նրան ծափահարում էր: Հատկանշական է, որ նա «Միլանում» հանդես գալու տարիներին առանձնապես չի տպավորել, իսկ հետո համալրել է «ռոսոներիների» գլխավոր մրցակից «Ինտերի» շարքերը: Չնայած այդ հանգամանքին՝ Բաջոն իր հրաժեշտի օրն արժանացավ «միլանցիների» հոտնկայս ծափահարություններին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Էլ Կլասիկոն կարող է հետաձգվել․ Հայտնի է անցկացման հավանական ժամկետը

Ռամոսն Իսպանիայի հավաքականի՝ եզրափակիչ փուլ դուրս գալը նվիրել է Լուիս Էնրիկեին

Թոփ-5 լիգաների ուշագրավ 8 հանդիպում, որ տեղի է ունենալու այս ամսվա մնացած հատվածում

Կազեմիրո. «Դա կյանքիս լավագույն որոշումն էր»

Առաջիկա Կլասիկոն կարող է չկայանալ «Կամպ Նոու» մարզադաշտում

Ռոնալդուն 2 անգամ գերազանցում է Մեսիին Instagram-ի եկամուտով

«Ռոնալդուն ավելի լավն է, քան Պելեն». Ժորժե Մենդեշ

Վենգերն ասել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Ռեալը»

Այն գործոնը, որի շնորհիվ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»

Մոդրիչը բաց կթողնի Կլասիկոն

«Ռեալը» դրոններով պաշտպանիչ համակարգ է ներդրել իր մարզաբազայում

Լաուտարո Մարտինեսի գործակալը հաստատել է «Բարսելոնայի» կողմից հետաքրքրությունը

Ժիրուն կարող է կարիերան շարունակել միլանյան ակումբում

Ալեքսիս Սանչեսի վնասվածքը, կարծես թե, լուրջ է

Սուարեսին փոխարինելու՝ «Բարսելոնայի» կարճ ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման իրավունքից