«Քանդվում է ոչ թե ստադիոն, այլ դարաշրջան». Թոփ-5 հանդիպումներ, որոնք կայացել են լեգենդար Սան Սիրոյում - Page 3 of 3 - VNews
Բաժիններ

«Քանդվում է ոչ թե ստադիոն, այլ դարաշրջան». Թոփ-5 հանդիպումներ, որոնք կայացել են լեգենդար Սան Սիրոյում

4. «Միլանյան դժոխքը»

Չեմպիոնների լիգա, 2004/2005 մրցաշրջան, կիսաեզրափակիչ պատասխան խաղ: Դիմակայության առաջին ռաունդում «Միլանը» Յապ Ստամի ու Անդրեյ Շևչենկոյի գոլերի շնորհիվ ստեղծել էր գոլային ամուր պաշար, որը հետ բերելն այն ժամանակ անհնար էր թվում: Պատասխան խաղում ամեն ինչ գնում էր բնակակոն հունով, սակայն Էստեբան Կամբիասոյի խփած գնդակը շրջեց ամեն ինչ…

Գլխավոր մրցավար Մարկուս Մերկը արգենտինացու գոլը չհաշվեց կանոնների խախտման պատճառով: Այդ պահին «Միլանը» հաղթում էր 1-0 հաշվով, ու մեծ հաշվով, Կամբիասոյի գոլը դժվար թե ինչ-որ բան փոխեր, սակայն գերմանացի մրցավարը որոշեց չհաշվել այն, ինչով հրահրեց սարսափելի անկարգություններ տրիբունաներում: «Ինտերի» երկրպագուները դաշտ կողմնակի իրեր ու ճայթրուկներ նետեցին, որոնցից մեկը դիպավ Դիդային:

Արդյունքում, խաղը դադարեցվեց, «Ինտերին» գրանցեցին տեխնիկական պարտություն: Մանրամասները՝ այստեղ: 

#5. Undecima

Թեպետ Իսպանիայի առաջնությունում վերջին տարիներին «Բարսելոնան» «Ռեալին» գրեթե միշտ գերազանցում է, սակայն 21-րդ դարի գլխավոր նվաճումը ինչպես իսպանական, այնպես էլ բոլոր մյուս ակումբների շրջանում, գրանցել է հենց «Արքայական ակումբը»: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ չէր եղել որևէ թիմ, որն անընդմեջ 3 անգամ նվաճեր գավաթը: «Ռեալը» դարձավ առաջինն ու առայժմ, միակը:

Չեմպիոնների լիգայի միլանյան եզրափակիչում «Ռեալը» կարող էր և չհաղթել, եթե 11 մետրանոցից չվրիպեր Անտուան Գրիզմանը: Սակայն ճակատագիրն այդ օրը «սերուցքայինների» կողմից էր: 1-1, լրացուցիչ ժամանակ ու հետխաղյա ֆուտբոլային վիճակախաղ: Այստեղ էլ Մադրիդի կարմիր-սպիտակ ճամբարին հիասթափեցրեց Խուանֆրանը՝ չկարողանալով խաբել Կեյլոր Նավասին: Հետո արդեն Ռոնալդու և «Ունդեսիմա» («11-րդը» թարգմ.):

Հատկանշական է, որ Միլան քաղաքում կայացած ՉԼ 4 եզրափակիչներից 2-ը (ավելի կոնկրետ՝ վերջին 2-ը) ավարտվել են միևնույն կերպ՝ իսպանական գոնե 1 թիմ/թիմեր, ոչ-ոքի 1-1, գրանցվել է խաղից վրիպած 11 մետրանոց, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, վրիպումներ հույզեր ու արցունքներ: Ափսոս, այլևս նման բան մենք չենք տեսնի: Գուցե նոր ստադիոնում, բայց ոչ Սան Սիրոյում, որովհետև այն քանդելու են:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Ռամոսը՝ վիկինգի կերպարում (ֆոտո)

Ֆիգու․ «Նախկինում «Ոսկե գնդակի» ավելի շատ հավակնորդներ կային, ոչ թե միայն Մեսին ու Ռոնալդուն»

Էդեգորը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

«Ինտերը» կողմնորոշվել է Լաուտարոյին փոխարինողի հարցում

Թոփ հարձակվողներ, որ ձախողել են Պրեմիեր լիգայում. The Sun-ի սև ցուցակը

«Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնության հասան Իկարդիի տրանսֆերի հարցում

Պաշտոնական. Հայտնի է Ա սերիայի վերսկսման օրը

Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Sky Sport Italia․ Որտեղ և որ խաղով կարող է վերսկսվել Ա սերիայի ընթացիկ առաջնությունը

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

Դիեգո Կոստան կարող է հայտնվել ճաղերի հետևում

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը