Քեյնը ևս մեկ քայլով է մոտեցել նոր ակումբ տեղափոխությանը - VNews
Բաժիններ

Քեյնը ևս մեկ քայլով է մոտեցել նոր ակումբ տեղափոխությանը

harry kane tottenham 2020 21 6kwfrmn4tyj11jgiacdvbjxa3 - Քեյնը ևս մեկ քայլով է մոտեցել նոր ակումբ տեղափոխությանը

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը որոշել է այս ամռանը հեռանալ ակումբից և արդեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ անձնական պայմանագրի պայմանների վերաբերյալ: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է հեղինակավոր լրագրող Նիկոլո Սկիրան:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Անգլիայի գործող չեմպիոնի հետ համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականը, իսկ «Տոտենեմը» ցանկանում է խաղացողի տեղափոխության դիմաց ստանալ 160-170 մլն եվրո:

ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկություն էին տարածել այն մասին, որ Քեյնն ուզում է աշխատել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Ֆուտբոլիստը հույս ունի՝ «Մանչեսթեր Սիթին» այնպիսի առաջարկ կկատարի, որ կգոհացնի «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիին:

Անգլիայի հավաքականի ներկայիս ավագը լոնդոնյան ակումբի սան է, իսկ գլխավոր թիմում նորամուտը նշել է 2011 թվականին: Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Քեյնը Պրեմիեր լիգայի 2020/21թթ․ առաջնությունում անցկացրել է 35 մրցավեճ, խփել 23 գոլ (4-ը՝ 11-մետրանոց հարվածներով), կատարել 14 արդյունավետ փոխանցում՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ռմբարկու և արժանանալով «Պրեմիեր լիգայի Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

Հավաքականում Քեյնի թիմակիցները հավատացած են, որ հարձակվողը կմիանա անգլիական թոփ ակումբին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան՝ «Սիթիի» ղեկին ամենաշատ հաղթանակ գրանցած մարզիչ

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց սեփական ռեկորդը

«Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթեց «Չելսիին», ՄՅՈՒ-ն պարտվեց (տեսանյութ)

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի». մեկնարկային կազմեր

«Գնե՛ք նրան՝ ինչ գնով էլ լինի». «Ռեալը» մրցակից ունի Մբապեի համար պայքարում

Ռուդիգերը կհեռանա «Չելսիից». նա 2 տարբերակ ունի

Երբ խաղադաշտ կվերադառնա Լիոնել Մեսին

«Բարսելոնան» նոր տրանսֆեր է իրականացրել

Լավագույն մեկնարկը գրանցած Մոուրինյոն փոխեց «Ռոման». ինչպես ազդեց դա Մխիթարյանի վրա

Անգլիայի լիգայի գավաթ. ՄՅՈՒ-ն լքեց պայքարը, «Չելսին», «Տոտենհեմն» ու «Արսենալը» հաջորդ փուլում են (տեսանյութ)

Տուխելը մեկնաբանել է «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը

«Չելսին» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

«Տոտենհեմ» – «Չելսի». Մեկնարկային կազմեր

«Բարսելոնան» մտադիր է 3 խոշոր գործարք իրականացնել

Վան դե Բեկը ձմռանը կարող է Իտալիա տեղափոխվել