-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կայացած «Բարսելոնա» – «Ատլետիկ Բիլբաո» խաղում (2։3, լ․ժ․) կարմիր քարտ է ստացել կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսին։
120-րդ րոպեին արգենտինացին հարվածել է բասկերի հարձակվող Ասիեր Վիլյալիբրեի գլխին։ Մրցավար Խեսուս Խիլ Մանսոնոն տեսակրկնություն դիտելուց հետո որոշել է հեռացնել 33-ամյա ֆուտբոլիստին։
Opta-ից տեղեկանում ենք, որ դա Մեսիի առաջին կարմիր քարտն էր «Բարսելոնայի» կազմում։ Նա «կապտանռնագույնների» մարզաշապիկով մասնակցել է 753 հանդիպման։
Արգենտինայի հավաքականի կազմում հարձակվողը երկու կարմիր քարտ է ստացել։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո