fbpx
Բաժիններ

Կանկացվեն բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ

Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ կանցկացվեն բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ, քանի որ ԱԻԲԱ-ն մի շարք խախտումներ է արձանագրել նախկին ընտրություններում, որում վերընտրվել էր Արթուր Գևորգյանը:

«Սույն թվականի օգոստոսի 2-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի խախտումներով ընտրություններից հետո ֆեդերացիայի շուրջ առաջացած աղմուկը տևական ժամանակ չէր հանդարտվում: Հայկական բռնցքամարտի անվանի ներկայացուցիչների բարձրացրած բողոքի պատճառով ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային միություն) սկսեց օգոստոսի 2-ին կայացած ընտրությունների ուսումնասիրման գործընթաց:
Այժմ քննությունն ավարտվել է, և ցավոք ինչպես կանխատեսել էի, ունենք ցավալի պատկեր: Քննության ավարտից հետո ԱԻԲԱ-ն հրապարակել է հետաքննության արդյունքները (կից ներկայացվում է), որում մասնավորապես նշվում է, որ տվյալ ընտրությունները կազմակերպվել են մի շարք խախտումներով, և չեն համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոնադրությանն ու կանոններին:
Այդ իսկ պատճառով ԱԻԲԱ-ն պահանջում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ, որոնցում ԱԻԲԱ-ն կնշանակի նաև հատուկ հանձնակատար՝ ընտրությունների ընթացքին հետևելու համար, այլապես Հայաստանի ազգային ֆեդերացիան կհեռացվի բռնցքամարտի միջազգային միությունից:

Ինչպես իմ նախորդ հայտարարություններում այս առիթով նշել էի, մինչև վերոնշյալ քննությունը չավարտվեր, ոչ ոք իրավունք չուներ հանդես գալու վաղաժամ՝ ուստի և դատարկ հայտարարություններով՝ անդառնալի վնաս պատճառելով միջազգային ասպարեզներում Հայաստանի բռնցքամարտի բարի համբավին:

Հաշվի առնելով ԱԻԲԱ-ի որոշումը՝ ըստ որի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները, դրա արդյունքում ընտրված ֆեդերացիայի նախագահը և ողջ կազմը լեգիտիմ չեն՝ ՀԱՕԿ-ը ԱԻԲԱ-ի հետ անմիջապես ձեռնամուխ է լինելու բանակցությունների սկսմանը՝ նոր լեգիտիմ ընտրությունների անցկացման գործընթացի նկատմամբ սահմանելով վերահսկողություն, որպեսզի դրանք անցկացվեն բացառապես ԱԻԲԱ-ի և ազգային ֆեդերացիայի կանոնադրությանն ու կանոններին համապատասխան»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահը կոչով դիմել է Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը վերականգնվել է. Գործը դատարանում է

«Սպորտի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը». Արթուր Գևորգյան

Նոր տարաձայնություն բռնցքամարտի ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև

Բռնցքամարտ․ Հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայկական բռնցքամարտում իրավիճակը շարունակում է մնալ լարված. Արթուր Գևորգյանի բաց նամակը Գագիկ Ծառուկյանին

«Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ». Արթուր Գևորգյան

Արթուր Գևորգյան. «Ակնկալում եմ ՀՀ կառավարության միջամտությունը և աջակցությունը որոշ կառույցների չպատճառաբանված ներգործությունների հարցով»

Արթուր Գևորգյանը կառաջադրվի ԱԻԲԱ գործադիր մարմնի կազմում

Արթուր Գևորգյան. «Տեղի ունեցող գործողությունները անձնավորված են Օլիմպիական կոմիտեի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից»

Արթուր Գևորգյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

«Հայ բռնցքամարտիկներն իրենք պետք է աշխատեն իրենց գումարները». Արթուր Գևորգյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ+լուսանկարներ)

Աստղերի խաղ Երևանում․ Մկոն, Ֆելոն, Արամեն, Խորեն Լևոնյանը և այլոք անհայտների թիմի դեմ, Բաբայանի թիմը ընդդեմ Սիմովիչի և այլ անակնկալներ

Հայաստանի դահուկասպորտի հավաքականը ցրվել է

Ռոստոմյանը` ՀԱՕԿ-ի կողմից ենթադրաբար ստեղծված ֆուտբոլային ակումբների մասին. «Սպորտը համախմբող և միավորող ամենաուժեղ ոլորտն է»

Հրաչյա Ռոստոմյան. «Մենք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում ենք «կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը» նշանաբանով»