fbpx
Բաժիններ

Կանտոնան, Տերին, Կառլոսն ու Բոլտը՝ Անգլիան ընդդեմ Աշխարհի հավաքականի բարեգործական խաղում (տեսանյութ, լուսանկարներ)

Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացել է SoccerAid բարեգործական հանդիպումը, որի շրջանակներում գումար է հավաքվել UNICEF-ի մանկական բարեգործական հիմնադրամի համար: Խաղին մասնակցել են Անգլիայի և Աշխարհի հավաքականները:

Անգլիայի հավաքականը գլխավորել են Սեմ Էլարդայսն ու դերասանուհի Սուսաննա Ռեյդը, Աշխարհի հավաքականի մարզչական շտաբը կազմել են Հարի Ռեդնապն ու լրագրող Պիրս Մորգանը: Թիմերի ավագներն են եղել համապատասխանաբար Մո Ֆարան ու Ուսեյն Բոլտը:

Անգլիայի կազմում են եղել Ռոբի Ուիլյամսը, Մարկ Ռայթը, Բեն Շեֆարդը, իսկ ֆուտբոլիստներից՝ Ջոն Տերին, Ջեմի Ռեդնապը, Դևիդ Սիմենը, Մայքլ Օուենը, Ջեյմի Կարագերը, Ջո Քոուլը, Գլեն Գոնսոնը:

Աշխարհի հավաքականում ֆուտբոլիստներից հանդես են եկել Դիդիե Դրոգբան, Ֆրանզինյան, Ռոբերտո Կառլոսը, Էրիկ Կանտոնան, Ռոբեր Պիրեսը, Ռոբի Կինը, Միկաել Էսիենը, Ռիկարդո Կարվալյուն, Ժուլիո Սեզարը:

Հաշիվը բացել է ճամայկացի ֆուտբոլիստ Մարկ Լինչը, ով խաղում էր Անգլիայի հավաքականում: Նույն Լինչը քիչ անց կրկնապատկեց հաշիվը, բայց հետո, Ուսեյն Բոլտը օգտվեց Ջեյմի Կարագերի սխալից ու կրճատեց հաշվի տարբերությունը: Ջոն Տերիի սխալից էլ օգտվեց ռեալիթի շոուների հերոս Կիմ Կետինան՝ 2-2: Անգլիան սովորաբար անհաջողակ է 11 մետրանոց հարվածաշարում, ուստի հաղթանակ տարավ Աշխարհի հավաքականը:

Երեկոյի զարդը դարձավ Ռոբերտո Կառլոսի այս փոխանցումը՝ կրնկով.

https://twitter.com/ITV/status/1140353085019164673

  • 4

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: