«Կապանը պետք է ֆուտբոլ ունենա». ինչ հավակնություններ ունի «Գանձասարը» - VNews
Բաժիններ

«Կապանը պետք է ֆուտբոլ ունենա». ինչ հավակնություններ ունի «Գանձասարը»

Gandzasar Stadium Kapan2 30 August 2015 - «Կապանը պետք է ֆուտբոլ ունենա». ինչ հավակնություններ ունի «Գանձասարը»

Կապանը չի մնալու առանց ֆուտբոլի: Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ «Գանձասարը» մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը: Չնայած կապանյան ակումբը Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու համար չուներ ազգային արտոնագիր և ուշացումով էր ներկայացրել հավաստագիրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդությամբ դիմել էր ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասար» ՖԱ ՀԿ-ին Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցում: Գործկոմը կողմ էր քվեարկել խնդրանքը և մենք այժմ Առաջին խմբում ունենք 8 թիմ:

Կարևոր է ընդգծել, որ «Գանձասարը» դա նույն «Գանձասար-Կապանը», որը 2020-ի աշնանը դուրս եկավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայից, այլ ուրիշ ակումբ: «Գանձասար-կապանը» 2015 թվականին դարձել էր հենց «Գանձասարի» իրավահաջորդը, սակայն վերջինը չի դադարել գոյությունը և կենտրոնացել է մանկապատանեկան ֆուտբոլի վրա:

VNews.am-ը զրուցեց «Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանի հետ, որը հայտնեց, թե ինչու է որոշել ակումբը հայտավորել Առաջին խմբին և ովքեր են խաղալու թիմում:

Ինչպե՞ս որոշեցիք Առաջին խմբի հայտ ներկայացնել :

Նոր մրցաշրջանից առաջ սպասում էինք, որ «Գանձասար-Կապանը» հայտ կներկայացնի, սակայն դա տեղի չունեցավ: Մենք էլ ստիպված որոշեցինք Առաջին խմբի հայտ ներկայացնել, որովհետև ամոթ կլիներ. Կապանը պետք է ֆուտբոլ ունենա:

Հայտնի է, որ խաղալու եք Կապանի «Քաղաքային» մարզադաշտում…

Այո, դա այն նույն ստադիոնն է, որի մասին Գանձասար-Կապանն ասում էր՝ ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, ՀՖՖ-ն չեն թողնում խաղեր անցկացնել:

Մեր ընտրանին

«Չենք եկել ներկա ստանալու համար». VBET Պրեմիեր լիգայի անակնկալ նորեկը
VBET Պրեմիեր լիգայում նոր ակումբ կա. Ինչպիսի թիմ է կառուցում Արմեն Շահգելդյանը
Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին

Հուլիսի 21-ին ֆեդերացիան այդ մարզադաշտում ստուգում կանցկացնի:  (խմբ. – ՀՖՖ-ն հայտարարել է, որ տնային խաղերը կանցկացվեն այդ մարզադաշտում)

Ինչպե՞ս համաձայնության եկաք՝ այդ մարզադաշտում հանդիպումներն անցկացնելու շուրջ:

Ես միշտ էլ կարողանում եմ պայմանավորվել: Կապանում հարց չկա, որ ես ցանկանամ և չկարողանամ լուծել: Բայց այդ դեպքում խնդիրը ստադիոնը չէր, այլ ցանկությունը:

Դո՞ւք եք ֆինանսավորելու ակումբը:

Հիմնականում ես և իմ ընկերները: Մի քիչ պետական կառույցներն էլ կօգնեն: Առաջին լիգայի համար գումարը կբավարարի:

«Գանձասարը» մի քանի տարի է տնօրինում է Երևանի Շենգավիթի մարզադպրոցը: Այդ մարզադպրոցի սաներո՞վ եք կազմավորելու Առաջին խմբի թիմը:

Ոչ, հիմնականում կլինեն կապանցիներ: Շենգավիթում մենք տարբեր տարիքային 11 թիմ ունենք, բայց «Գանձասարում» ընդգրկվելու են կապանցիներ, որոնք բանակային զինծառայությունից հետո առանց ֆուտբոլի են մնացել: Նրանք ամբողջ կյանքը ֆուտբոլ են պարապում, հետո ծառայում հայրենիքին, վերադառնում, բայց թիմ չկա, որ շարունակեն ֆուտբոլով զբաղվել:

Լեգեոներներ չե՞ք հրավիրելու:

Ընթացքում կտեսնենք: Եթե հարմար տարբերակ լինի, կհրավիրենք:

Ո՞վ է լինելու «Գանձասարի» մարզիչը:

Վաղն է որոշվելու: Հիմնականում լինելու են տեղացիներ, բայց հավանաբար երևանից կհրավիրենք մեկ մասնագետի, ով ՊՐՈ կարգի արտոնագիր և աշխատանքային փորձ ունի:

Ի՞նչ խնդիր է դրվելու թիմի առջև:

Առաջին տարում ամրապնդել դիրքերը, իսկ հետո ժամանակը ցույց կտա:

Եթե թիմը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճի, ի՞նչ եք անելու:

Եթե նվաճենք, կխաղանք: Միգուցե, այդ դեպքում լավ հովանավորներ ի հայտ գան, օգնեն: Առայժմ առաջնային է, որ մեր սահմանամերձ գոտում ֆուտբոլի թիմ լինի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտն» արտասահմանցի մասնագետ կգլխավորի

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Վան» – «Նոա». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ». Մեկնարկային կազմեր