Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք» - VNews
Բաժիններ

Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»

27.06.2020 Ararat 1 4 Shirak 1 - Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։ Ներկայացնում ենք առաջին հատվածը։

-Պարոն Կապառոս, մարզչական հսկայական փորձ ունեք, Ձեր կարիերայի ընթացքում բազմաթիվ հաղթանակներ եք տարել: Այդուհանդերձ, անձամբ սպասո՞ւմ էիք այսքան հաջող մեկնարկ Հայաստանի ազգային հավաքականի ղեկին՝ առաջին տեղ Ազգերի լիգայի մրցաշարի մեր խմբում և 3 անընդմեջ հաղթանակ ընտրական փուլում:

-Առաջին բառերը, որ հասցեագրեցինք ֆուտբոլիստներին, այն մասին էին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք։ Կարող եմ ասել, որ դա մեզ հաջողվեց: Հենց դրա շնորհիվ շատ բաների հասանք։ Մենք չպետք է մեր առջև երկարատժամկետ հեռանկարներ և նպատակներ դնեինք, այլ անհրաժեշտ էր շարժվել առաջ քայլ առ քայլ՝ կենտրոնանալով յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։ Մեզ անհրաժեշտ էր նաև թիմային ուժեղ մենթալիտետ ձևավորել։ Այդ ընթացքում մենք պետք է ճանաչեինք ֆուտբոլիստներին, իսկ նրանք՝ ծանոթանային մեր գաղափարներին։ Եվ կարծում եմ՝ մենք կարողանում ենք իրականացնել  մեր նպատակները, չնայած որ առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է լինենք հավաքական, սակայն հավաքականի ներքո պետք է ներկայանանք՝ որպես իսկական թիմ։

-Այդուհանդերձ, հատկապես ինչի՞ հաշվին հաջողվեց տանել 5 անընդմեջ հաղթանակ և չպարտվել 8 անընդմեջ խաղում:

-Շնորհիվ այս մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը։

-Ի՞նչ կասեք ՀՖՖ-ազգային հավաքական համագործակցության մասին:

-Մարզչական շտաբի, ՀՖՖ նախագահի և աշխատակազմի միջև համագործակցությունը շատ թափանցիկ է, ճկուն և ֆունդամենտալ նշանակություն ունի։ Բոլորս միևնույն նպատակն ենք հետապնդում։ Արդյունքները միշտ էլ կախված են նախագահից և իր՝ ղեկավար մարմին կազմող աշխատակիցներից։ Նրանք են անձնակազմի ընտրություն կատարում, և այդ մարդիկ այնուհետև պետք է կազմեն իրենց աշխատանքային խմբերը։ Հիանալի հարաբերություններ ունենք ղեկավարության հետ, միևնույն նպատակներն ենք հետապնդում և ունենք միատեսակ մտածելակերպ։ Այս ամենի շնորհիվ մենք կարող ենք լավատես լինել՝ կապված հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հետ։

-Ձեզ խանգարո՞ւմ է լեզվական խոչընդոտը՝ այն, որ Դուք չեք խոսում հայերեն, իսկ ֆուտբոլիստների մեծ մասը՝ իսպաներեն, և մինչ օրս ի՞նչ հայկական բառեր եք հասցրել սովորել:

Հայերեն բառե՞ր (ծիծաղում է)։ «Հանգիստ», «լավա», «արագ» և մի քանի այլ բառ։ Խոստովանեմ ազնվորեն՝ ի սկզբանե կարծում եի, որ կլինեն դժվարություններ՝ կապված լեզվական խոչընդոտի հետ, սակայն սխալվեցի: Այստեղ կա ոչ վերբալ հաղորդակցություն, երբ մարդիկ պարզապես նայում են միմյանց աչքերի մեջ և գրկախառնվում են։ Սա հաճախ շատ ավելի մեծ ուժ ունի, շատ ավելի ազնիվ ու անկեղծ է, քան խոսքերը, որոնք կարող ես հասցեագրել կոլեկտիվին։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բալեկյանն իր ընտանիքի անդամների հետ հյուրընկալվել է ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանին

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

«Արարատ-Արմենիա» – «Նոա» խաղի ընդմիջմանը Կապառոսը լուսանկարվել է ապագա ֆուտբոլիստների հետ (տեսանյութ)

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ»

Ալեքսանդր Կարապետյանի կարիերայի պատմությունը. ՀՖՖ TV-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

Խոակին Կապառոսն ու մարզչական շտաբը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Կապառոս. «Իսպանիա – Հայաստան Սևիլիայո՞ւմ. ո՛չ, դա կլինի Կատարում»

«Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում

Խորվաթիա – Հայաստան. Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը

Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Վահան Բիչախչյան. «Մեր երկիրն արժանի է այնպիսի պահերի, որոնց ընթացքում կարող է լիաթոք ուրախանալ»

Ինսայդ. Մելիքբեկյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի հավաքականի հնարավոր նորեկների հետ