Կապառոս․ «Խաղադաշտ էինք դուրս եկել՝ միմիայն հաղթանակի հասնելու համար» - VNews
Բաժիններ

Կապառոս․ «Խաղադաշտ էինք դուրս եկել՝ միմիայն հաղթանակի հասնելու համար»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 2 տուր

08 Սեպտեմբեր 2020 - 20:00

2

Հայաստան

0

Էստոնիա

1 - 0 Ալեքսանդր Կարապետյան - 43`

2 - 0 Վբեյմար Անգուլո - 65`

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում հաղթել է Էստոնիայի ընտրանուն 2-0 հաշվով։

Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է հանդիպման մասին։

«Շնորհավորել եմ տղաներին հաղթանակի կապակցությամբ։ Բոլորը շատ լավ խաղացին։ Մենք շատ համախմբված կոլեկտիվ ունենք, ու ես շնորհավորել եմ նաև նրանց, որոնք նախորդ խաղում խաղացել են, իսկ այսօր խաղադաշտ դուրս չեկան։

Խաղադաշտ էինք դուրս եկել՝ միմիայն հաղթանակի համար, ու ես կարծում եմ, որ մենք լավ հանդես եկանք ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում։ Հիմա մյուս խաղին պատրաստվելու ժամանակն է»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն Էստոնիայի ընտրանու դեմ խաղի մասին։

Արտակ Գրիգորյանի մասին

«Արտակ Գրիգորյանը հարված էր ստացել, սակայն նա առաջատարի բնավորություն ունի ու շարունակեց խաղալ։ Հիմա ոչ մի խնդիր չկա»։

Արման Հովհաննիսյանի մասին

«Նա խաղաց, քանի որ ես այդպես նպատակահարմար գտա։ Կարող եմ ասել՝ նա շատ լավ խաղաց ինչպես պաշտպանողական գործողություններում, այնպես էլ գրոհային։ Ուզում եմ նաև նշել Սերոբ Գրիգորյանի մասին։ Նա նույնպես պաշտպանության այդ գոտու խաղացող է, ու հիմա մենք կարող ենք այդ դիրքի խնդիրները լուծել ավելի հեշտ»։

Երկրորդ կեսում ավելի գրագետ ֆուտբոլ ցուցադրելու մասին

«Հանդիպումը տևում է 90 րոպե, և այդ րոպեները բաղկացած են տարբեր փուլերից։ Մեր հավաքականը բավական հավասարակշռված խաղաց ինչպես առաջին կեսում, այնպես էլ երկրորդ։ Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մրցակիցը ևս պայքարի մեջ է ու ցանկանում է հաղթել»։

Տիգրան Բարսեղյանի մասին

«Չէի ցանկանա ուշադրությունս կենտրոնացնել առանձին ֆուտբոլիստների վրա, քանի որ ամբողջ թիմն է խաղացել ու հաջողության հասել։ Շնորհավորել է պետք ամբողջ թիմին»։

Փոխարինման մտած ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Վահան Բիչախչյանի մասին

«Նրանք թարմացրին թիմի խաղը թե՛ այս հանդիպմանը, թե՛ նախորդ խաղի ընթացքում։ Կարելի է ասել՝ նրանք լավ մտան խաղի մեջ։ Ինչ վերաբերում է Վահանին, նա տաղանդավոր ու շնորհալի տղա է, մեծ ապագա ունի։ Վահանի նման տղաները հայկական ֆուտբոլի ապագան են։ Երիտասարդների համար Վահանը կարող է մոտիվացիա լինել, որ ձգտեն ելույթ ունենալ ազգային հավաքականում»։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանը շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով

WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում

Անգլիան պարտվեց, Ֆրանսիան հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան խաղում հաղթող չեղավ (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան հանդիպման առաջին կեսից հետո հաշիվը հավասար է (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան խաղում հաշիվը հավասարվեց՝ 1-1 (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը բացում է հաշիվն էստոնացիների դեմ խաղում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն ավարտել է նախավարժանքը (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականը ժամանել է մարզադաշտ (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմն էստոնացիների դեմ խաղում

Բայրամյան. «Մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հավաքականում ու պաշտպանել երկրի գույները»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Տալլինի հայկական եկեղեցի (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Էստոնիայի հետ խաղում

Շվեյցարիայի և Գերմանիայի գոլառատ ու դրամատիկ խաղը, Ուկրաինան հաղթեց Իսպանիային (տեսանյութ)