-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստան
Հյուսիսային Մակեդոնիա
1 - 0 Հովհաննես Համբարձումյան - 54`
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումից առաջ խոսել է մի քանի թեմայի շուրջ։
Երկու հարձակվողով խաղի մասին՝
«Իհարկե, պետք է անեինք առավելագույնը։ Մեր տրամադրության տակ ունեինք այն ֆուտբոլիստներին, որոնց հետ կարող էինք խաղալ հենց այս մարտավարությամբ։ Պրեսինգի տակ պետք է պահեինք պաշտպաններին։ Այս առումով Ադամյանի ու Կարապետյանի աշխատանքը հիանալի էր, նրանք միասնական էին գործում։ Այս ամենը նպաստեց, որ թիմը գործի կենտրոնացած՝ ստեղծելով ազատ տարածություններ ու խաղալով հակագրոհներով»։
Մեկնարկային կազմում հնարավոր փոփոխությունների մասին՝
«Ամենակարևորը խնդիրը հիմա ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը բարելավելն է։ Ֆիզիկական առումով շատ ուժեղ չենք, պետք է տեսնենք, թե ինչպես են վերականգվում խաղացողները։ Տղաներ կային, որ շատ հոգնած էին, բայց պետք է վստահենք այն խաղացողներին, որոնք դուրս են գալիս խաղադաշտ, քանի որ շատ կարևոր հանդիպում է մեզ համար»։
Գևորգ Ղազարյանի խաղի մասին՝
«Հենց խաղադաշտում նա ցույց տվեց, որ առաջատարի որակներ ունի, շատ մեծ աշխատանք կատարեց՝ հաշվի առնելով, որ շատ խաղաժամանակ չի ստացել ակումբում։ Գևորգը այն ֆուտբոլիստներից է, որը պետք է լավ վերականգնվի մինչև վաղվա խաղը»։
Չեզոք դաշտում խաղը անցկացնելու վերաբերյալ՝
«Ցավալի է, որ այստեղ ենք խաղում։ Ուրախ կլինեինք խաղալ մեր դաշտում, բայց ցավոք չստացվեց։ Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի, քանի որ ամբողջ երկիր սպասում է այս խաղին։ Կարևոր են բոլոր ֆուտբոլիստների ու անձնակազմի ջանքերը։
Կան խաղացողներ, որոնք շատ խաղաժամանակ չեն ստանում իրենց թիմերում, բայց հագնում են հավաքականի մարզաշապիկը ու կատարում ծավալուն աշխատանք։ Հույս ունենանք, որ մեզ կուղեկցի մարզական բախտը ու կհասնենք լավ արդյունքի»։
Մակեդոնացիները կորուստներով են մոտենում Հայաստանի հավաքականի դեմ խաղին
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո