Կապառոս. «Հիացած եմ ֆեդերացիայի կատարած աշխատանքով. այն ինձ շատ է մոտիվացնում» - VNews
Բաժիններ

Կապառոս. «Հիացած եմ ֆեդերացիայի կատարած աշխատանքով. այն ինձ շատ է մոտիվացնում»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Radio Marca-ին տված հարցազրույցում իր հիացմունքն է արտահայտել ՀՖՖ աշխատանքի ու հայկական ֆուտբոլի վերաբերյալ, ինչպես նաև խոսել հավաքականում առաջիկա նպատակների և իր տրամադրվածության մասին:

«Հայաստանում, ինչպես Եվրոպայում, վերսկսեց ֆուտբոլն ու այն անցկացվեց բարձր մակարդակով: ՀՖՖ նախագահն ու բոլոր աշխատակիցներն ամեն ինչ արեցին, որ Հայաստանի առաջնությունն ու երկրի գավաթի խաղարկությունն ավարտին հասցվեր առանց որևէ խնդրի: Այժմ թիմերը պատրաստվում են գալիք մրցաշրջանին:

Ինձ իսկապես հիացնում է ՀՖՖ աշխատանքը, հայկական ֆուտբոլի ենթակառուցվածքները, մաեստրոյի՝ Խինես Մելենդեսի ու իր աշխատակազմի կատարած աշխատանքը: Վստահ եմ՝ ապագայում Հայաստանը լավ մարզիչներ է ունենալու:

2 լավ նորություն կա՝ առաջիկա մրցաշրջանին ընդառաջ: Նախ՝ երկրի առաջնությունում լինելու է լեգեոներների լիմիտ. նախկինում այստեղ շատ էին հատկապես ռուս ֆուտբոլիստները, և հայ ֆուտբոլիստների առկայությունը միանշանակ օգտակար կլինի այստեղի ֆուտբոլի համար: Մեկ այլ լավ նորություն է այն, որ «Արարատ-Արմենիան», որը հռչակվեց երկրի չեմպիոն, գլխավորելու է մեր հայրենակից Դավիդ Կամպանյան. դա նույնպես շատ լավ նորություն է հայկական ֆուտբոլի համար:

Մեր մտքերն արդեն կապված են Ազգերի լիգայի հետ, որը շուտով մեկնարկելու է: Ես անչափ մոտիվացված եմ Հայաստանի հավաքականում աշխատելու համար», – ընդգծել է Կապառոսը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չի մեկնաբանել Հայաստանի հետ առաջիկա խաղը

ՈւԵՖԱ-ն չի ծրագրում փոխել Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը

ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

Մխիթարյան. «Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»

Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները