Կապառոս. «Իսպանիա - Հայաստան Սևիլիայո՞ւմ. ո՛չ, դա կլինի Կատարում» - VNews
Բաժիններ

Կապառոս. «Իսպանիա – Հայաստան Սևիլիայո՞ւմ. ո՛չ, դա կլինի Կատարում»

Joaquin Caparros an Armenian from Utrera quotThe country smile made - Կապառոս. «Իսպանիա - Հայաստան Սևիլիայո՞ւմ. ո՛չ, դա կլինի Կատարում»

«Խոակին Կապառոս. հայ մասնագետը՝ Սևիլիայից», – ահա այսպես է վերնագրել իր հերթական նյութը Marca պարբերականը, որին հարցազրույց է տվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ խոսելով Հայաստանի ընտրանու մասին:

«Իսպանիա – Հայաստան հանդիպումը Սևիլիայի «Սանչես Պիսխուան» մարզադաշտո՞ւմ. ո՛չ, դա կլինի Դոհայում՝ Կատարում», – պատասխանել է իսպանացին՝ ակնարկելով, որ ամեն ինչ անելու է Հայաստանի հավաքականին պատմության մեջ առաջին անգամ հասցնել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, որը կայանալու է Կատարում 2022-ին:

chex 2 - Կապառոս. «Իսպանիա - Հայաստան Սևիլիայո՞ւմ. ո՛չ, դա կլինի Կատարում»

«Մարդիկ երազում են, բայց մենք՝ պրոֆեսիոնալներս, չենք կտրում մեր ոտքերը հողից: Առաջիկա խաղերին պետք է լավ պատրաստվենք, բայց մինչև այդ խաղերը դեռ շատ ժամանակ կա: Իսկ մինչև այդ պահը, բոլորս մեծ հաճույքով ենք նայում մրցաշարային աղյուսակին, որում առաջինն ենք:

Ինձ շատ է դուրս գալիս Երևանը, այն բաց քաղաք է, այստեղ կան նաև շատ ռուսներ, այն ունի 1 միլիոն բնակիչ: Ուտեստը նույնպես իմ ճաշակով է, գինու մասին նույնիսկ չեմ էլ խոսում:

chex 3 - Կապառոս. «Իսպանիա - Հայաստան Սևիլիայո՞ւմ. ո՛չ, դա կլինի Կատարում»

Հայերեն չեմ կարողանում խոսել, որովհետև այն չափազանց բարդ լեզու է, բայց ես հրաշալի թարգմանիչ ունեմ: Հավաքականում տղաները խոսում են հայերեն, ռուսերեն, անգլերեն ու իսպաներեն: Մենք լավ խումբ ունենք, միասին հասցրել ենք շատ էմոցիոնալ պահեր ունենալ, հուզվել, արտասվել: Այս երկրում ֆուտբոլին այլ կերպ են վերաբերում, հաղթական ոգին փոխում է ամբողջ ազգի հոգեբանությունը: Իմ ֆուտբոլիստները ստիպեցին ժպտալ այս երկրին, երբ բոլորը տխուր էին», – նշել է Կապառոսը:

chex 1 - Կապառոս. «Իսպանիա - Հայաստան Սևիլիայո՞ւմ. ո՛չ, դա կլինի Կատարում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Կապառոս. «Այն ֆուտբոլիստները, որոնք շանս կստանան Շվեդիայի հետ խաղում, ցույց կտան առավելագույնը»

Հենո, աշխարհի չեմպիոններ․ Կապառոսի մարզած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Հավաքականը դա արեց 11-րդ անընդմեջ խաղում, Յուրչենկոն գերազանցեց Մարկոսի ցուցանիշը

10 խաղ հավաքականի ղեկին․ Կապառոսի արդյունքը լավագույնն է ընտրանին գլխավորած մարզիչների շրջանում

Կապառոս. «Առաջին հերթին գոհ եմ ֆուտբոլիստների նվիրվածությունից ու վարքագծից»

Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը Խորվաթիայի հավաքականի դեմ խաղից հետո (ուղիղ հեռարձակում)

Կապառոս. «Ֆուտբոլիստներին ստուգելու լավագույն հնարավորությունն է»

Խոակին Կապառոս․ «Որևէ մեկը չի կարող ներազդել ինձ վրա կազմի ընտրության հարցում» (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ կկայանա Խոակին Կապառոսի ու Վարազդատ Հարոյանի նախախաղային ասուլիսը

«Հաջողություններ մեր ավագին «Կադիսում». Կապառոսի թվիթերյան գրառումը

«Բարսելոնայի» ու «Ռեալի» սարսափը. ինչպիսի ակումբ է Հարոյանի «Կադիսը»

Հարոյան․ «Այս տրանսֆերի հարցում մեծ է Խոակին Կապառոսի ներդրումը»

Հայաստանի հավաքականի նորեկ. «Երազանքս իրականություն դարձավ»

Հայաստանի հավաքականում 5 նորեկ կա. ովքեր են նրանք

ՀՖՖ-ի հայտարարությունը Խոակին Կապառոսի որոշման վերաբերյալ