Կապառոս. «Կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք» - VNews
Բաժիններ

Կապառոս. «Կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք»

Screenshot 2 16 - Կապառոս. «Կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք»
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 8 տուր

11 Հոկտեմբեր 2021 - 22:45

1

Ռումինիա

0

Հայաստան

1 - 0 Alexandru Ionut Mitrita - 26`

ԱԱ 2022-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց Ռումինիային։ Կայացել է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։

Արդյունքի մասին

«Այո, մենք առաջին խաղակեսում լավ հանդես չեկանք և փոփոխությունները միտված էին նրան, որ խաղի ընթացքը փոխվեր։

Առաջին խաղակեսում գնդակը չէինք կարողանում վերահսկել և դա խնդիր էր, սակայն գնդակին չտիրանալով և չտիրելով ոչ մի դեպքում` մրցակիցը անկյունայինից գրավեց մեր դարպասը, ինչի վրա պետք է աշխատենք, որ խուսափենք նման իրավիճակներից։

Երկրորդ խաղակեսում մենք կարող էինք հավասարեցնել խաղի հաշիվը, և կարծում եմ արդարացնի կլիներ, եթե դա տեղի ունենար։ Ֆուտբոլիստներին պարզապես շնորհավորել է պետք այն ջանքերի համար, որ գործադրեցին երկրորդ խաղակեսում»։

Մխիթարյանի մասին

«Ես գոհ եմ Հենոյի խաղից և այն վարքից, որ նա դրսևորում է խաղադաշտում։ Նա շատ մեծ ջանքեր գործադրեց, այնպես որ ես գոհ եմ»։

Սպասելիքները խմբում

«Ինչ խոսք, մեր խնդիրը բարդացավ, բայց կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք դուրս գալու հաջորդ փուլ»։

Ռումինիայի և Հս. Մակեդոնիայի հավաքականների ուժեղությունը

«Հայաստանի, Ռումինիայի և Հս. Մակեդոնիայի հավաքականները շատ հավասարազոր թիմեր են, պարզապես փոքրաթիվ դետալներ կան, որ նպաստում են այս կամ այն թիմի հաղթանակին։ Հայաստանում մարզական բախտը մեզ հետ էր, որը այսօր չկար։

Այդ է պատճառը, որ Հայաստանում մենք հաղթեցինք, իսկ այժմ չկարողացանք և, կրկնեմ, որ ցանկացած փոքր դետալ քեզ օգնում է հաղթել»։

Իսլանդիայի և Ռումինիայի միջև սպասվելիք խաղի մասին

«Խոսքը լուրջ հավաքականների մասին է և նույնիսկ մտքովս չի անցնում, որ Իսլանդիայի հավաքականը կարող է իր բոլոր 5 զգայարաններով չկենտրոնանալ այդ խաղի վրա և չփորձել հաղթել»։

Սխալները պաշտպանությունում

«Ստանդարտ իրավիճակի ժամանակ սխալ տեղի ունեցավ, որի պատճառով գոլ ընդունեցինք մեր դարպասը»։

Ռումինիայի՝ ԱԱ-ի ուղեգիր նվաճելու շանսերը

«Մինչև վերջ պայքարը ծավալվելու և ինչպես Իսպանիայում են ասում՝ համբերել է պետք մինչև վերջ»։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԱԱ 2022. Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի խաղերի ժամանակացույցը

Սանտուշ. «Միանգամայն վստահ եմ՝ Պորտուգալիան կխաղա աշխարհի առաջնությունում»

ԱԱ 2022. Միջմայրցամաքային փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

ԱԱ 2022. Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

Տիգրան Բարսեղյանը շուտով պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ

Սելարայանը՝ «Կոլումբուս Քրյուի»՝ տարվա ամենաարժեքավոր խաղացող, «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Սանտուշը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրերը

Մեսին մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի` ԱԱ 2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը

Մունդիալի ուղեգիր նվաճած հավաքականները, պայքարը եվրոպական գոտում

ԱԱ 2022-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խմբային փուլի ամենաարդյունավետ խաղացողները

Արտուրո Վիդալի հեռացումը խաղի 13-րդ րոպեին (տեսանյութ)

Արգենտինայի հավաքականը նվաճեց ԱԱ-ի ուղեգիր, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ֆրանսիան հաղթեց Ֆինլանդիային, Նիդեռլանդները՝ Նորվեգիային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ֆրանսիայի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ խաղում

Ժորժինյո. «Իտալիայի հավաքականը երբեք չի հանձնվում»