Կապառոս. «Մեծ նվիրվածությամբ եմ աշխատում, կարելի է ասել՝ ինձ հայ եմ զգում» - VNews
Բաժիններ

Կապառոս. «Մեծ նվիրվածությամբ եմ աշխատում, կարելի է ասել՝ ինձ հայ եմ զգում»

27.06.2020 Ararat 1 4 Shirak 1 - Կապառոս. «Մեծ նվիրվածությամբ եմ աշխատում, կարելի է ասել՝ ինձ հայ եմ զգում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 16:05

-

-

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Սպորտ՝ Գիլոյանի հետ» հաղորդմանը՝ պատասխանելով ազգային հավաքականի վերաբերյալ մի շարք հարցերի:

Հայաստանի հավաքականի հետ հաղթանակ կերտելու մասին

«Ազգային հավաքականի համար շատ կարևոր է ազգին ուրախություն պարգևելը: Սա հավաքականի առաջնային խնդիրն է, քանի որ ներկայացնում է երկիրը: Սա հպարտություն է: Մենք ամբողջ երկրի արտացոլումն ենք: Մեր խնդիրը նվիրվածությունը ներկայացնելն է: Մեկ տարի է՝ այստեղ եմ: Կարող եմ ասել, որ մեծ նվիրվածությամբ եմ աշխատում ու ինձ հայ եմ զգում: Դա նաև ձեր՝ հայերիդ շնորհիվ է»:

Վճռական պահերին թիմը պայքարող միավոր դարձնելու մասին

«Հավաքականն ամիսների ընթացքում չէ, որ կայանում է: Դրա համար ժամանակ է պետք, ու թիմ կերտելը բարդ է: Սա առաջին խոսքերն են, որ ասել եմ հավաքականին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք»:

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունից ստացած առաջին տպավորության մասին

«Այո՛, բավական բարդ խումբ էր, ու այն շարունակում է բարդ մնալ: Յուրաքանչյուր խումբ բարդ կլիներ: Այժմ բոլոր փոքր հավաքականներն կրենց շարքերում ունեն ֆուտբոլիստներ, որոնք խաղում են ուժեղ առաջնություններում: Վիճակահանության արդյունքն իմանալուց հետո ասացինք, որ պետք է առաջ շարժվենք քայլ առ քայլ՝ մտածելով միայն հաջորդ խաղի մասին: Հաջորդ խաղը կարևորագույնն է. այն եզրափակիչ է մեզ համար»:

Սպերցյանին ու Շաղոյանին փոխարինման դուրս բերելու մասին

«Ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ: Ինձ մոտ իրենց նորամուտն են նշել Սերխիո Ռամոսը 19 տարեկանում, Դանի Ալվեշը 19 տարեկանում, Խեսուս Նավասը 17 տարեկանում, Իկեր Մունիայինը 16 տարեկանում: Ինչպես վետերան ֆուտբոլիստը կարող է սխալվել, այնպես էլ՝ երիտասարդը: Ընդ որում՝ երիտասարդ ֆուտբոլիստին կարող ես թույլ տալ սխալվել, այնպես որ մենք առավելագույն վստահությամբ էինք խաղադաշտ դուրս բերել նրանց: Ես նաև շատ սխալներ եմ թույլ տվել, բայց մարզիչը պետք է պատրաստ լինի քննադատության: Մենք հիանալի մարզչական շտաբ ունենք, ու այս առումով, ինչպես նաև նվիրվածության առումով, ոչ ոք չի կարող մեզ հաղթել»:

3 խաղերում 100-տոկոսանոց արդյունքի մասին

«Մենք չէինք կենտրոնացել այդ ուղղությամբ, մենք կենտրոնանում էինք խաղ առ խաղ»:

Գերմանիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի մասին

«Իհարկե, մեզ այս արդյունքն այնքան էլ նպատակահարմար չէ, բայց հիմա պետք է պարզապես հաճույք ստանալ մինչև սեպտեմբեր, քանի որ մինչև դա պաշտոնական խաղեր չունենք: Լրջությամբ պետք է մոտենանք Շվեդիայի ու Խորվաթիայի հավաքականների դեմ ընկերական խաղերին, որից հետո պետք է պատրաստվենք Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղին»:

Հայաստանի ու Երևանի մասին

«Լավ է, լավ է, լավ է… Ես գտնվում եմ շատ ուրախ քաղաքում: Չնայած ստացած հարվածներին՝ ինձ դուր է գալիս, թե մարդիկ ինչպես են ապրում Երևանում: Ամեն ինչ շատ լավ է»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների վարկանիշային աղյուսակը

Խոակին Կապառոսը ՖԻՖԱ-ի տեսակոնֆերանսին մասնակցելու հրավեր է ստացել

Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը

Խոակին Կապառոսն այսօր նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը

Հայաստանի ազգային հավաքականը 29 տարեկան է

Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է

Սպերցյանը «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստն է սեպտեմբերին

Կապառոսյան հեքիաթն ավարտվեց. 2-րդ տեղը զբաղեցնելն անիրատեսական դարձավ

Ովքեր բաց կթողնեն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը որակազրկման պատճառով

7 խաղ է՝ Հայաստանի հավաքականը չի հաղթում

Կապառոս. «Կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք»

Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Ռումինիային և J խմբում նահանջեց 4-րդ հորիզոնական (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է ռումինացիներին (տեսանյութ)

Ռումինիան բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ռումինիայի դեմ խաղում

Ռումինիա – Հայաստան. դիմակայության պատմությունը