«Կապառոսի հաղթական ու յուղոտ վերջակետը». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Հս. Մակեդոնիայի հետ խաղում - VNews
Բաժիններ

«Կապառոսի հաղթական ու յուղոտ վերջակետը». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Հս. Մակեդոնիայի հետ խաղում

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը պատմական էր։ Հայաստանի հավաքականը իր ընտրական խմբում հավաքեց 11 միավոր և գրավեց առաջին տեղը։ Սա աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգիր չի տալիս ու, հաշվի առնելով մյուս խմբերում ստեղծված իրավիճակը, դժվար էլ տա։ Փոխարենը մեր տղաները դուրս եկան Ազգերի լիգայի B դիվիզիոն և հաջորդ՝ Եվրո 2024-ի ընտրական մրցաշարում կմրցեն իրենցից կարգով անհամեմատ ավելի բարձր թիմերի հետ, ինչը թույլ կտա զգալիորեն բարձրացնել մակարդակը։

Մեր ֆուտբոլիստները Կիպրոսում լավ հանդիպում անցկացրին՝ չնայած կազմում առկա կադրային խնդիրների և արժանիորեն ստանալու են բարձր գնահատականներ։

Դավիդ Յուրչենկո – 8,5

Դարպասապահի համար առավելագույն գնահատականն է այս պարագայում։ Յուրչենկոն խաղից խաղ ավելացնում է, և դա զգացվում է։ Այս անգամ մեր դարպասապահը դիրքային որևէ սխալ թույլ չտվեց, խաղի ընթացքում 3-4 անգամ հուսալի խաղաց հեռահար հարվածների ժամանակ։

Մրցակիցը մեզ հիմնականում սպառնում էր տուգանային հրապարակից դուրս գոտիներից, սակայն Յուրչենկոն հայտնի է հեռահար հարվածները հետ մղելու և այս դեպքում վերին աստիճանի ուշադրությամբ։ Ժամանակ էր հարկավոր հարմարվելու համար։ Ադապտացիան կարելի է ասել, ավարտված է։

Տարոն Ոսկանյան – 7,5

«Ալաշկերտի» հիմնական պաշտպանը իրականում չպետք է դուրս գար դաշտ առաջին րոպեներից, սակայն կորոնավիրուսը հավաքականից դուրս թողեց Անդրե Չալըշըրին։ Վարազդատ Հարոյանի հետ տանդեմը վերականգնվեց։ Մրցակցի հարձակման գծի ֆուտբոլիստները խաղի ընթացքում գործել են տարբեր խաղաոճերով, ինչը թույլ չէր տալիս Ոսկանյանին հարմարվելու։

Խաղի ընթացքում Տարոնը մի քանի դիրքային սխալ թույլ տվեց, ինչից մրցակիցն օգտվեց ու կազմակերպեց վտանգավոր գրոհներ, սակայն, ընդհանուր առմամբ, ուղիղ և հուսալի հանդիպում անցկացրեց։

Վարազդատ Հարոյան – 7,5

Այս անգամ Հարոյանը մեր հավաքականին դուրս բերեց ավագի թևկապով։ Մեկնարկում մեր առանցքային կենտրոնականը մի քանի սխալ փոխանցում կատարեց, որոշ դեպքերում ուշանում էր, ինչի հետևանքով էլ հաճախ խախտում էր կանոնները։ Առաջին կեսը Վարազդատ Հարոյանը, մեղմ ասա,  միջին հանդիպում անցկացրեց։

Երկրորդ կեսում նա մի փոքր բարելավեց իր խաղը։ Հատկապես՝ խփած գոլից հետո Հարոյանն ուշքի եկավ ու խաղաց իր մակարդակին համապատասխան։ Նա կարգավորեց հետին գծի ֆուտոբոլիստների դիրքերը։

Կամո Հովհաննիսյան – 7

Կամո Հովհաննիսյանն առայժմ անհասկանալի պատճառներով չի ընդգրկվում հավաքականի մեկնարկային կազմում։ Եվ դա այն դեպքում, որ նախորդ բոլոր մասնագետների օրոք նա մեկնարկայինի երկաթ-բետոնե խաղացող էր։ Ակումբում էլ Կամոն մշտական պրակտիկա ունի։

Արման Հովհաննիսյանը Վրաստանի հետ խաղում վստահ չէր խաղում, սակայն Կամոյի ընտրությունն էլ քիչ աշխատեց։ Մրցակիցը խելացի էր և ուսումնասիրել էր մեր պաշտպանի ուժեղ կողմերը։ Գրոհելիս Հովհաննիսյանն անհամեմատ ավելի օգտակար է, քան պաշտպանվելիս։ Այսօր մրցակիցը լավ տանջեց Կամոյին ու իր եզրը՝ բազմաթիվ անցումներ կրականացնելով։ Երկրորդ կեսի միջնամասում Կապառոսը նրա դիրքը փոխեց։

Հովհաննես Համբարձումյան – 9,5

Հովհաննես Համբարձումյանի երկրորդ լավագույն հանդիպումն ազգային թիմի մարզաշապիկով։ Նման բարձր մակարդակի խաղ Հովհաննեսը ցույց էր տվել Բոսնիայի և Հերցեգովինայի հետ երևանյան լեգենդար խաղում։ Բացի նրանից, որ Համբարձումյանը խփեց խաղի հաղթական գնդակը, այլև իր աջ թևը գերազանց պաշտպանեց։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ակումբային մակարդակում Համբարձումյանը գրեթե չունի խաղային պրակտիկա, այս հանդիպումը փառահեղ էր նրա համար։ Բացի դրանից, Հովհաննեսը վստահ էր խաղում աջ թևում, քանի որ նրա առջևում խաղում էր իր վաղեմի ընկեր Տիգրան Բարսեղյանը, որը ևս նահանջելիս օգնում էր պաշտպանությունում։

Արտակ Գրիգորյան – 8

Հայաստանի հավաքականի վետերաններից մեկը շարունակում է ստաբիլ իր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել։ Կարելի է ասել միանշանակ, որ Արտակն այն եզակիներից է, որի խաղում արդեն տևական ժամանակ չի նկատվում անկում։ Մեր հենակետային կիսապաշտպանը ստաբիլ է, անպարտելի, ինչպես հայկական ԶՈՒ զրահամեքենան։

Հենակետայինների զույգը բոլոր մարզիչները փոխել են, սակայն Արտակի դիրքն անսասան է։ Ու նման պայմաններում նա ամենաբարդ վիճակում է հայտնվում՝ ստիպված լինելով սովորեցնել իր հերթական «նոր» թիմակցին իր խաղային նրբությունները։ Կիպրոսյան խաղում Գրիգորյանի գործը կրկնակի բարդ էր. երկու տարբեր խաղակեսեր, երկու տարբեր հենակետային թիմակիցներ։

Սոլոմոն Իմե Ուդո – 7

Ի տարբերություն Վրաստանի հետ խաղի, Ուդոն այս անգամ այնքան էլ վստահ տեսք չուներ։ Հաճախ էր կորցնում դիրքը՝ այն մատնելով անտերության կամ Արտակ Գրիգորյանի խղճին։ Հյուսիսմակեդոնացիների հետ խաղում Ուդոն նման չէր ինքն իրեն։

Կապառոսը Ուդոյին փոխարինեց առաջին կեսից հետո, քանի որ Ուդոն անհրաժեշտ քանակությամբ չէր աշխատում։ Ավելի ճիշտ, աշխատում էր, սակայն ամեն ինչ ապարդյուն էր ստացվում։ Կենտրոնում մրցակիցն ուներ առավելություն։

Սոլոմոն Ուդո. «Մեծ պատիվ է պատմություն կերտել Հայաստանի հավաքականի հետ»

Հակոբ Հակոբյան – 7,5

Հաճելիորեն զարմացրեց Հակոբ Հակոբյանը։ «Ուրարտուի» ունիվերսալ ֆուտբոլիստը ճարահատյալ դուրս եկավ մեկնարկային կազմում՝ տեղ զբաղեցնելով հարձակման/կիսապաշտպանության ձախ թևում։ Մեկնարկային րոպեներին Հակոբյանը լավ տպավորություն էր թողնում՝ հաճախակիորեն փախչելով մրցակիցներից։

Իր ակումբում Հակոբյանը խաղում է ինչպես հենակետային, այնպես էլ եզրային պաշտպանի դիրքում, այն էլ երբեմն զիջում է մրցակցությունը թիմակիցներին։ Կապառոսը վստահեց նրան ու չսխալվեց։ Առաջին կեսում Հակոբյանի գործողություններն ավելի օգտակար էին, քան երկրորդում։ Թեպետ մրցակիցը կարողացավ ժամանակի ընթացքում նրան անջատել, սակայն առաջին խաղի համար Հակոբյանն ավելի քան լավ հանդիպում անցկացրեց։

Հակոբ Հակոբյան. «Չէի պատկերացնի, որ հավաքականում նորամուտս նման տպավորիչ հաղթանակով կնշանավորվի»

Տիգրան Բարսեղյան – 9

Armenia - Estonia

Նորից պետք է ասենք, որ Բարսեղյանը խաղից խաղ ավելի ու ավելի է ավելացնում։ Այսօր նա մի քանի տոկոսով ավելի հասուն խաղ ցույց տվեց։ Լինենք վստահ՝ հաջորդ խաղին (երբ էլ այն լինի) Բարսեղյանն ավելի վստահ տեսք է ունենալու։

Հյուսիսմակեդոնացիների հետ խաղը Բարսեղյանը ևս սկսեց աջ թևում, կազմակերպեց մի քանի վտանգավոր գրոհներ, դիմեց հեռահար հարվածների, քիչ էր մնում կատարեր գոլային փոխանցում։ Նա կարող էր հավակնել լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին, սակայն նրա գործողոություններում նկատվում էր ավելորդ լարվածություն, ինչի հետևանքով նա մի քանի անգամ ուղիղ տեղը գնդակ կորցրեց, անգամ դեղին ստացավ։

Տիգրան Բարսեղյանը՝ Ազգերի լիգայի հիմնական փուլի լավագույն ասիստենտ

Արշակ Կորյան – 7,5

Լավագույն հանդիպումը չէր Արշակի համար։ Դաշտում նա ստացել էր ազատ ստեղծագործողի՝ փլեյմեյքերի դիրք։ Սկզբում նրա խաղը ստացվում էր, սակայն ինչպես մյուս խաղացողների դեպքում, հյուրերը կարողացան արագ չեզոքացնել նրա զենքերը։

Առայժմ Արշակ Կորյանին խանգարում է ֆիզիկական վիճակը։ Զգացվում է, որ նա շատ է աշխատում, սակայն ուժերը կենտրոնացնելու տեսանկյունից դեռ գործ կա անելու։ Առաջին 30 րոպեից հետո Կորյանն արդեն այնքան հոգնած տեսք ուներ, կարծես երկու լիարժեք հանդիպում անցկացրած լիներ։ Սպասում ենք ավելի վառ խաղերի։

Ալեքսանդր Կարապետյան – 7,5

Այս օրերի Ալեքսանդր Կարապետյանը հեռու է իր լավագույն մարզավիճակից։ Հասկանալի է՝ պատճառը վնասվածքն է ու խաղային տոնուսի ցածր մակարդակն է։ Ինչպես Վրաստանի, այնպես էլ հատկապես այս խաղում, նրա խաղը բացարձակ չստացվեց։

Եթե Վրաստանի հավաքականի հետ խաղում Կարապետյանի թիկունքում խաղում էր Սարգիս Ադամյանը, կիպրոսյան խաղում Կորյանը շատ հետ քաշված էր խաղում, ինչի պատճառով նա գրեթե ամբողջ առաջին կեսում մնում էր առանց գնդակի։ Հասկանալով, որ նման խաղում Կարապետյանը արդյունք չի տա, Կապառոսը նրան փոխարինեց։

Վահան Բիչախչյան – 8,5

Հայաստանի հավաքականի երիտասարդ նորեկներից մեկը ստացավ իր շանսը երկրորդ կեսի սկզբում։ Բիչախչյան-կրտսերի համար դիրքն անսովոր էր։ Կապառոսը յուրաքանչյուր 12-15 րոպեն մեկ նոր փոփոխություններ անելով, Բիչախչյանին ուղարկում էր մերթ եզր, մերթ կենտրոնական հարձակվողի/ենթահարձակվողի գոտի։

Անգամ այս պարագայում Բիչախչյանը դուրս գալով դաշտ, տարբերություն ստեղծեց։ Հենց նրա փոխանցումից հետո Հովհաննես Համբարձումյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ։ Երևում է, որ նա, չնայած իր երիտասարդ տարիքին, ցուցադրում է հասուն ֆուտբոլ։ Բիչախչյանը մեր հավաքականի անվիճելի ապագա առաջատարն է։

Վբեյմար – 7,5

Փոխարինման դուրս գալով երկրորդ կեսի սկզբում՝ Վբեյմարը պետք է բետոներ միջին գիծը, թեպետ դաշտ դուրս գալու պատճառը իհարկե այլ էր (Սոլոմոն Ուդոն դեղին ուներ)։ Մեր հավաքականի գոլահար հենակետայինն իր դիրքում գրեթե սխալներ թույլ չտվեց, հավասար հանդիպում անցկացրեց։

Գոլ խփելուց հետո մեր տղաների դիրքերը մի փոքր խառնվեցին։ Խաղի վերջնամասում Կապառոսը խաղում էր 3 հենակետայինով, և Վբեյմարը, որպես համեմատաբար թարմ ու գոլ խփելուց գլուխ հանող, սկսեց խաղալ ենթահարձակվողի դիրքում։ Վատ չէր։

Սերբ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Հայկ Իշխանյան – 7

Խոակին Կապառոսը խաղի վերջում կատարեց 3 տարբեր դիրքային փոփոխություն, որտեղ էլ ցույց տվեց իր մարզչական որակները։ Ավանդույթի համաձայն, իսպանացի մասնագետը խաղաժամանակ տրամադրեց Սերոբ Գրիգորյանին։ «Փյունիկի» պաշտպանը վատ չմտավ խաղի մեջ ու հաջողությամբ փակեց ինչպես ձախ պաշտպանի, այնպես էլ ձախ կիսապաշտպանի գոտիները։

Կարեն Մուրադյանը թեպետ Հայկ Իշխանյանից ավելի շատ խաղաժամանակ ստացավ, սակայն որևէ ակտիվ գորոծղությամբ նրանցից և ոչ մեկը աչքի ընկնել չկարողացավ։ Կարևորն այն է, որ նրանց դաշտ դուրս գալը նպատակային էր, և մարզչի հրահանգները կատարվեցին 100 տոկոսով։

Խոակին Կապառոս․ «Տղաները պատմություն կերտեցին»

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականը բարելավել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Որքան գումար Հայաստանը կստանա՝ Ազգերի լիգայի իր խմբում հաղթելու համար

Խոակին Կապառոսը գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ

Բայրամյան. «Ինչպե՞ս կարող է հավաքականում հատուկ վերաբերմունք չլինել Մխիթարյանի նկատմամբ»

Խավիեր Մինյանոյի կյանքի օրենքները և ֆուտբոլային ուղին (տեսանյութ)

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Մխիթարյան. «Իմ ազգին ուժ ու համերաշխություն եմ մաղթում՝ սիրելի որդիների կորստի վիշտը հաղթահարելու համար»

Podcast #16. Հայաստանի ազգային հավաքականի նվաճման հետքերով

Վահան Բիչախչյանը հավաքականի հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ WhoScored-ի խորհրդանշական հավաքականում

«Այն պահը, երբ B լիգայի ուղեգիր ենք նվաճում». ՀՖՖ-ն նոր լուսանկար է ներկայացրել

Հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները պատմական խաղից հետո կատարում են ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Կապառոսի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականը գլխավորած 20 մարզիչների մեջ

Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել Հայաստանի հավաքականում

Տիգրան Բարսեղյանը՝ Ազգերի լիգայի հիմնական փուլի լավագույն ասիստենտ

Սոլոմոն Ուդո. «Մեծ պատիվ է պատմություն կերտել Հայաստանի հավաքականի հետ»