Կապառոսը հայտնեց Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Կապառոսը հայտնեց Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները (տեսանյութ)

2Z7A0876 scaled 1 - Կապառոսը հայտնեց Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 10:52

-

-

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հատուկ տեսանյութով հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված 31 ֆուտբոլիստների անունները:

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան  Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։

Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և կիսապաշտպան Արշակ Կորյանը։

Դարպասապահներ – Դավիթ Յուրչենկո («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյան («Ուրարտու»), Անատոլի Այվազով («Ուրարտու»)

Պաշտպան – Հովհաննես Համբարձումյան («Անարոտոսիս», Կիպրոս»), Կամո Հովհաննիսյան («Կայրաթ», Ղազախստան), Մոնրո Արարատ («Նոա»), Անդրե Չալըշըր («Ապոլոն», Հունաստան), Հայկ Իշխանյան («Շիրակ»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Վարազդատ Հարոյան («Աստանա», Ղազախստան), Սերոբ Գրիգորյան («Փյունիկ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Հակոբ Հակոբյան («Ուրարտու»)

Կիսապաշտպաններ –  Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Սոլոմոն Իմե Ուդո («Շախտյոր» Կարագանդա, Ղազախստան), Կարեն Մուրադյան («Արարատ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Արամ Քոչարյան («Լոռի»), Յուրի Գարեգինյան («Նոա»), Տիգրան Բարսեղյան («Աստանա», Ղազախստան), Խորեն Բայրամյան («Ռոստով», Ռուսաստան), Գևորգ Ղազարյան («Լամիա», Հունաստան), Ժիրայր Շաղոյան (ԲԿՄԱ), Էդգար Բաբայան («Ռիգա», Լատվիա), Վահան Բիչախչյան («Ժիլինա», Սլովակիա), Պետրոս Ավետիսյան («Նոա»)

Հարձակվողներ – Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ», Գերմանիա), Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Ուրական», Արգենտինա), Ալեքսանդր Կարապետյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Միրանյան («Ուրարտու»):

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը կմրցի Լիխտենշտեյնի (մարտի 25), Իսլանդիայի (մարտի 28) և Ռումինիայի (մարտի 31) ընտրանիների հետ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Շվեդիայի ընտրանու դեմ

ՀՖՖ նախագահն անվանական մարզաշապիկներ է նվիրել Յուրա Մովսիսյանին ու Լևոն Պաչաջյանին

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը շվեդների դեմ խաղից առաջ (տեսանյութ, ֆոտոշարք)

«Ոչ մի բանից տեղյակ չէի մինչև խաղը»․ Կամո Հովհաննիսյանն անդրադարձել է տրանսֆերային շշուկներին

Կապառոս. «Այն ֆուտբոլիստները, որոնք շանս կստանան Շվեդիայի հետ խաղում, ցույց կտան առավելագույնը»