Կապառոսյան հեքիաթն ավարտվեց. 2-րդ տեղը զբաղեցնելն անիրատեսական դարձավ - VNews
Բաժիններ

Կապառոսյան հեքիաթն ավարտվեց. 2-րդ տեղը զբաղեցնելն անիրատեսական դարձավ

Ռումինիա - Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

hayastan - Կապառոսյան հեքիաթն ավարտվեց. 2-րդ տեղը զբաղեցնելն անիրատեսական դարձավ

Հայաստանի ազգային հավաքականը ռումինացիներից 0-1 հաշվով կրած պարտությամբ գործնականում նվազագույնի հասցրեց 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբում 2-րդ տեղը գրավելու իր հնարավորությունը:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

  1. Ռումինիայի հավաքականի հետ անցկացրած 7-րդ խաղում մեր ընտրանին 5-րդ պարտությունը կրեց: Դրանցից 4-ը գրանցվել են աշխարհի առաջնությունների ընտրական մրցախաղերում: Առաջին պարտությունը ՀՀ հավաքականը կրել էր 2005թ. Հենկ Վիսմանի օրոք հյուրընկալվելիս՝ 0-3: 2016թ. մեր ֆուտբոլիստները Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ սեփական հարկի տակ պարտվել էին խոշոր՝ 0-5 հաշվով, իսկ հաջորդ տարի արդեն Արթուր Պետրոսյանի օրոք պատասխան խաղում զիջել էին նվազագույն հաշվով:

hay - Կապառոսյան հեքիաթն ավարտվեց. 2-րդ տեղը զբաղեցնելն անիրատեսական դարձավ

  1. Ռումինացիների հետ հանդիպումն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում ՀՀ հավաքականի 70-րդ խաղն էր, որում մեր ընտրանին 40-րդ պարտությունը կրեց: Մնացած հանդիպումներից 13-ում ՀՀ հավաքականը հաղթել է, 17-ն ավարտել է ոչ-ոքի, խփել է 60 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 133 գնդակ: Իսկ ընդհանուր առմամբ անցկացրած 227 հանդիպումներում մեր ընտրանին 120-րդ պարտությունը կրեց:
  2. Ընտրական մրցաշարի մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակներից հետո ՀՀ հավաքականը հաջորդ 5 խաղերում այդպես էլ չճաշակեց հաղթանակի բերկրանքը՝ կրելով 2 պարտություն, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի, խփելով ընդամենը 2 գոլ, սեփական դարպասը բաց թողնելով 9 գնդակ:

heno - Կապառոսյան հեքիաթն ավարտվեց. 2-րդ տեղը զբաղեցնելն անիրատեսական դարձավ

Առանց հաղթանակների ամենաերկար շարքը գրանցվել է 2002թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, երբ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականն անցկացրած 10 հանդիպումներում այդպես էլ չկարողացավ գեթ մեկ հաղթանակ տոնել՝ կրելով 5 պարտություն, նույնքան խաղ էլ ավարտելով ոչ-ոքի:

  1. Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած վերջին 7 հանդիպումներում ՀՀ հավաքականը հաղթանակ չի տոնել՝ կրելով 3 պարտություն, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի, խփելով ընդամենը 4 գոլ, բաց թողնելով 13 գնդակ: Ավելի վատ ցուցանիշ գրանցվել է Խորեն Հովհաննիսյանի (1996-1997թթ.՝ 11 խաղ առանց հաղթանակի, 5 ոչ-ոքի, 6 պարտություն), Յան Պոուլսենի (2008-2009թթ.՝ 8, =4-4) և Բեռնար Շալանդի (2014-2015թթ.՝ 8, =1-7) օրոք:

kaparos - Կապառոսյան հեքիաթն ավարտվեց. 2-րդ տեղը զբաղեցնելն անիրատեսական դարձավ

  1. Վերջին 3 տարիներին ՀՀ հավաքականն անհաջող է հանդես եկել հոկտեմբերին անցկացրած 6 հանդիպումներում՝ կրելով 2 պարտություն, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը հոկտեմբերին մեր ֆուտբոլիստները տոնել են 2018թ.՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Ազգերի լիգայի մրցաշարում սեփական հարկի տակ 4-0 հաշվով պարտության մատնելով մակեդոնացիներին:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Բեքհեմը կդառնա ԱԱ-2022-ի ներկայացուցիչն ու ահռելի գումար կվաստակի

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների վարկանիշային աղյուսակը

Խոակին Կապառոսը ՖԻՖԱ-ի տեսակոնֆերանսին մասնակցելու հրավեր է ստացել

Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը

Խոակին Կապառոսն այսօր նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը

Մեսին քննադատել է բրազիլացի մրցավարին

Հայաստանի ազգային հավաքականը 29 տարեկան է

Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է

Ռոնալդուի հերթական բացառիկ նվաճումը

ԱԱ 2022-ում կարող է կիրառվել խաղից դուրս վիճակի արձանագրման ավտոմատ համակարգ

Դանիայի հավաքականի ցնցող վիճակագրությունն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում

Պորտուգալիան ու Դանիան հաղթեցին, Անգլիան ոչ-ոքի խաղաց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ռոնալդուն թարմացրեց համաշխարհային ռեկորդը (տեսանյութ)

Պորտուգալիայի և Անգլիայի մեկնարկային կազմերը

Սպերցյանը «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստն է սեպտեմբերին

Գևորգ Հովհաննիսյանը՝ ԱԱ 2022-ի որակավորման խմբային փուլի հանդիպման մրցավարների տեսուչ