-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իտալացի անվանի մասնագետ Ֆաբիո Կապելոն քննադատել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող ու արդյունավետ կերպով չի սկսել:
«Ռոնալդուն մեծ չեմպիոն է, ոչ ոք չի կարող քննարկել դա, բայց նա արդեն 3 տարի է՝ ոչ մի ֆուտբոլիստի չի շրջանցում: Այս շրջանում նա լավ չի զգում իրեն ու նորմալ է, որ փոխարինվում է: Սարին համարձակ լինելու կամ իր անհատականությունը ցույց տալու կարիք չունի՝ այդ փոփոխությունը կատարելու համար: Այն փաստը, որ Կրիշտիանուն չնստեց պահեստայինների նստարանին ու Սարիի հետ քննարկեց իր փոխարինումը, գեղեցիկ չէր: Ֆուտբոլիստը պետք է չեմպիոնի պահված ունենա նաև փոխարինվելու ժամանակ, երբ ամեն ինչ չէ, որ լավ է ստացվում: Պետք է հարգի խաղընկերներին», – Կապելոյի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Միլանի» դեմ խաղում Սարին փոխարինեց Ռոնալդուին. պորտուգալացին բացահայտ կերպով արտահայտեց իր դժգոհությունը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո