fbpx

«Կապիկն ու ակնոցները». Կռիլովի առակի հերոսը՝ Էլ Կլասիկոյի գլխավոր մրցավար

Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից ոչ մի նշանակություն չունեցող Էլ Կլասիկոն նախապես կարող էր ունենալ 2 սցենար.

  • Ավելորդ տեղը նյարդերը չկծկել, խուսափել վնասվածքներից ու պատրաստվել Մունդիալ-2018-ին
  • Ֆուտբոլիստները ցուցադրեն իրենց ամբողջ վարպետությունն ու երկրպագուներին պարգևեն մե հիանալի ֆուտբոլային ներկայացում

Սակայն, ինչպես երևում էր, այս ամենի վերաբերյալ իր կարծիքն ուներ Էլեխանդրո Էրնանդես Էրնանդեսը՝ հանդիպման գլխավոր մրցավարը: Համեմատաբար երիտասարդ մրցավարն արդեն 3-րդ Կլասիկոն էր դատում կարիերայում: Առաջին երկուսում նա արդեն հասցրել էր աչքի ընկնել ոչ միանշանակ մրցավարությամբ՝ երկու դեպքում էլ խաղադաշտից հեռացնելով «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին:

Այս անգամ թվում էր, որ ոչինչ նրան չի խանգարի անցկացնել մաքուր ու գրագետ հանդիպում, սակայն ամեն ինչ ավելի քան վատ ստացվեց, ու ևս մեկ անգամ հաստատվեց այն միտքը, որ կոնկրետ Լա Լիգային անհրաժեշտ են տեսակրկնապատկերները: Ընդ որում՝ հենց վաղվանից…չէ, այսօրվանից: Մատնանշենք բույլ մը սխալներից միայն մի քանիսը, որից հետո կարելի է գումար հավաքել ու բարձրորակ ակնոց նվիրել մրցավարին կամ էլ համատեղ ուժերով նրան ուղարկել հարկադիր հանգստի՝ հեռու ֆուտբոլային մրցավարությունից:

1. Մոդրիչ VS Ալբա

Ամեն ինչ սկսվեց դեռևս առաջին կեսի սկզբնամասում, երբ հերթական տգեղ պահվածքով աչքի ընկավ Ժորդի Ալբան: «Բարսայի» ձախ լատերալը դրվագներից մեկում ինչ-որ բան չկիսեց երբեմն հանգիստ, սակայն տաքարյուն Մոդրիչի հետ: Արդյունքում ամեն ինչ վերածվեց «տեցի կռուգի» մակարդակի բառամթերքի փոխանակման ու քաշքշոցի, որտեղ անկասկած հարկավոր էր պատժել երկու չարաճճիներին էլ: Սակայն մրցավարը նախընտրեց ոչինչ չանել՝ դրանով բաց թողնելով խաղի թելը:

2. Մեսի VS Ռամոս

«Հին ու բարի ընկերներ» Մեսին ու Ռոմոսը հերթական անգամ առերեսվեցին, որից հետո հնարավոր չէ, որ մեկը ցավից չընկնի խոտածածկին: Սակայն, որքան էլ որ զարմանալի չհնչի (կամ չընթերցվի), այս դրվագում կանոնները խախտեց Լեոն: Այլմոլորակայինը գնաց կոպիտ խախտման՝ հիշեցնելով այն բոլոր տգեղ խախտումները, որոնք Ռամոսը թույլ է տվել իր հանդեպ: Էռնանդես Էռնանդեսը այս դրվագն էլ անպատիժ չթողեց: Եվ ինչպես կասեր դասականը՝ «ու գնաց»:

3. Բեյլ VS Ումտիտի

Խաղակեսի վերջում գրանցվեց Գարեթ Բեյլի կոպտագույն խախտումը: Ուելսցի հարձակվողը դիմեց անիմաստ կոպտության՝ հաշմանդամության սպառնալիք ներկայացնելով Սամուել Ումտիտիին: Ֆրանսիացին հրաշքով խուսափեց ծանր վնասվածքից, իսկ Գարեթ Բեյլը՝ առնվազն զգուշացումից: Էռնանդեսից կարգով ու տղամարդկային որակներով ավելի բարձր մրցավարը Բեյլին միանգամից կարմիր ցույց կտար ու կհեռացներ առհասարակ ոչ միայն խաղադաշտից, այլև Բարսելոնա քաղաքից:

4. Ռոբերտո VS Մարսելո

Երեկոյի գլխավոր իրադարձությունն, անխոս, Մարսելոյի մենախաղն էր: Բրազիլացին «Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոյի հետ անհատական պայքարում հարված ստացավ ու Նյու Յորքի զույգ աշտարակների պես մի ակնթարթում հավասարվեց խոտածածկին: Մրցավարը հավատաց դրան ու իսպանացուն միանգամից կարմիր ցույց տվեց: Կրկնապատկերը դիտելուց հետո կարելի է վստահ ասել, որ Ռոբերտոն արժանի էր պատժի՝ մրցակցին հարվածելու համար: Բայց Մարսելոն դեմքին հարված չի ստացել: Ռոբերտոն անհիմն հեռացվեց դաշտից:

5. Սուարես VS Վարան

51-րդ րոպեին «Բարսան», խաղալով 10 հոգով, ձեռնարկեց սրընթաց հակագրոհ, որն ավարտվեց Լեո Մեսիի շքեղագույն գոլով: Այո, արգենտինացին տիեզերքից էլ էր վեր այդ դրվագում: Բայց մինչև այդ Լուիս Սուարեսը անհատական պայքարում խլեց գնդակը Վարանից: Տեսանյութում երևում է, որ որուգվայցին անում է դա ոչ այնքան ֆուտբոլային հնարքով: Մրցակցի ոտքին նման հարվածն ավելի շատ ձյուդո էր հիշեցնում: Բայց մրցավարն ու նրա օգնականները երևի մտռածում էին, որ նման բան կարելի է անել:

6. Սուարես VS եզրային մրցավար

Շատ չանցած՝ կատալոնցիները ձեռնարկեցին հերթական գեղեցիկ գրոհը, որը ևս ավարտվեց դարպասի գրավմամբ, սակայն եզրային մրցավարն այն խլեց Սուարեսից՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ: Հոդվածի վերևում կար առաջարկ՝ գումար հավաքել ու ակնոց նվիրել գլխավոր մրցավարին: Այս դրվագը վերադիտելուց հետո մի առաջարկ ծնվեց. այդ ակնոցից նվիրել նաև նրա եզրային գործընկերոջը:

7. Ալբա VS Մարսելո

Դե էլ ինչ Կլասիկո, առանց չնշանակված 11 մետրանողցի: Ընդ որում՝ այս պարագայում այն ավելի մաքուր էր, քան Ատլանտյան օվկիանոսի լիսաբոնյան ափը: 76-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում ինչ որ բան կորցրած Մարսելոն գնաց պայքարի, սակայն վայրկյաններ անց հայտվեց խոտածածկին: Մրցավարի սուլիչը լռեց, մինչդեռ պետք է հստակ նշանակեր 100 տոկոսանոց 11 մետրանոց: Տեսանյութը պարզ ցույց է տալիս Ժորդի Ալբայի հարվածը Մարսելոյի ոտքին:

Այսքանից հետո մնում է հուսալ, որ հաջորդ մրցաշրջանից հետո VAR-ի (տեսակրկնապատկերների) կիառումը կօգնի խոսափել նմանօրինակ ցածրակարգ մրցավարությունից: Թեպետ մրցավարի ոչ միանշանակ որոշումները շիկացնում են կրքերը, սակայն հարկավոր է դրանք հանդարտեցնել: Դրանով է լավ մրցավարը տարբերվում վատից: Եզրակացություն. Էռնանդես Էռնանդեսը վատ մրցավար է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Մոդրիչ. «Չեք ստիպի ինձ հայտարարել, թե ես եմ արժանի «Ոսկե գնդակին»

«Ռեալի» սկաուտները հետևել են «Մանչեսթեր Սիթիի» աստղին

Ինչ տրանսֆերներ սպասել «Բարսելոնայից» ձմռանը. մանրամասնում է Բարտոմեուն

«Ռեալը» պատրաստ է զիջել «Չելսիին» իր աստղերից մեկին Ազարի տրանսֆերը ձեռք բերելու համար

Նեյմարը պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»

Իվանովիչը կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» խաղացողին ազատազրկում է սպառնում (տեսանյութ)

Գերմանիայի հավաքականի դարպասապահը վստահ է, որ ինքն է թիմի առաջին համարը

«Էրիկ Դայերը ոչնչով չի զիջում Բուսկետսին». Ալարդայս

Ֆաբրեգասը կարող է վերադառնալ Իսպանիա

«Տոտենհեմը» դիտարկում է նոր գլխավոր մարզչի թեկնածուի

Հարի Քեյնը պատասխանել է «Ռեալ» տեղափոխվելու մասին հարցին

Mirror. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» պաշտպանին

Ռոնալդուի և Զիդանի որոշումը ցնցել է Մոդրիչին

Մոդրիչը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների իր թոփ 5-ը

«Բարսելոնան» կորցրեց հերթական պաշտպանին