Կարապետ Չալյան․ «Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին» - VNews
Բաժիններ

Կարապետ Չալյան․ «Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին»

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը մեկնաբանել է Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների հրավիրած մամուլի ասուլիսը։

«Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լևոն եւ Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին: Այդ ասուլիսում ես տղամարդկային խոսակցություն չտեսա, հակառակ դեպքում շատ բան կունենայի ասելու: Միայն մի քանի բան կասեմ. երբ ես Արսենին Հայաստանի առաջնությունում հաղթեցի, դրանից հետո Լեւոն Ջուլֆալակյանի որոշմամբ մենք երկու անգամ գոտեմարտեցինք որոշիչ մրցաշարում: Մեկ անգամ էլ ստուգողական գոտեմարտ ենք անցկացրել իրենց ուզած վայրում և օրը: Այս բոլոր դեպքերում ոչ մի անգամ չեմ հրաժարվել պայքարից: Այդ բոլոր գոտեմարտերում մեր հանդիպումն Արսենի հետ ավարտվել է իմ հաղթանակով: Մեր միջև տեղի է ունեցել 4 գոտեմարտ, չորսում էլ հաղթել եմ ես:

Իսկ այժմ, երբ հավաքականի մարզիչները երկու անգամ նրան հնարավորություն են տալիս չափելու ուժերը ինձ հետ, նա հրաժարվում է: Առաջին հնարավորությունը Հայաստանի առաջնությունն էր, երկրորդը՝ Նիցայի մրցաշարը: Երկու դեպքում էլ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվում է այն դեպքում, երբ Լևոն Ջուլֆալակյանի ժամանակ որոշիչ էր նշանակվում, ես ոչ մի դեպքում չէի հրաժարվում:

Միայն մի բանից եմ զարմացած. ինչպես կարող է պատկառելի տարիքի մարդը եւ Ազգային Ժողովի պատգամավորը այդքան սուտ խոսել:

Փաստ. ես 4 անգամ հաղթել եմ Արսենին, որից երկուսը միջազգային մրցաշարում: Ասուլիսում նշվեց միայն Հայաստանի առաջնության եզրափակիչը:

Ես 2016-2020 թվականներին նվաճել եմ երկու Եվրոպայի բրոնզե մեդալ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալ, իսկ իմ այդ նվաճումների մասին ասուլիսում նորից չնշվեց:

Ինչ վերաբերում է Արսենին թունավորելուն կամ վնասվածք հասցնելուն, ուղղակի ծիծաղելի է եւ մեկնաբանության ենթակա չէ»,- ասել է Չալյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում։

Խաչատրյանը՝ Ջուլֆալակյանի հայտարարության մասին. «Որոշումը կայացնում են հավաքականի մարզիչները»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արսեն Ջուլֆալակյան. «Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավարությանը ներկայացրել եմ իրավիճակն Արցախում»

Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները

Արսեն Ջուլֆալակյանը վայր կդնի պատգամավորական մանդատը

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանն Արարատ լեռան ֆոնին ըմբշամարտի միջազգային հանրությանը կոչ է անում հետևել կանոններին (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանը սպորտի վերաբերյալ սահմանափակումների նվազեցման պարզաբանում է ներկայացրել

Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի մյուս աստղերի հետ կոչ են անում մնալ տանը (տեսանյութ)

8 հայ ըմբիշ ընդգրկվել է UWW-ի դասակարգման աղյուսակում

Արսեն Ջուլֆալակյանը՝ ՏՈԿԻՈ 2020-ի մասին․ «Այս պահի դրությամբ շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները»

Խաչատրյանը՝ Ջուլֆալակյանի հայտարարության մասին. «Որոշումը կայացնում են հավաքականի մարզիչները»

Լևոն Ջուլֆալակյան. «Մեր միակ պահանջն այն է, որ լինի արդար ու ազնիվ ընտրություն»

Արսեն Ջուլֆալակյան. «Վտանգ եմ տեսնում, որ ինձ միտումնավոր վնասվածք կհասցնեն կամ կթունավորեն»

Ուղիղ եթեր. Լևոն Ջուլֆալակյանի ու Արսեն Ջուլֆալակյանի ասուլիսը

Արսեն Ջուլֆալակյան․ «Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում»

Հավաքականի մարզիչները կոչ են անում ինտրիգներ չփնտրել ու տալիս բոլոր հարցերի պատասխանները (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյան․ «Գոյություն ունի վիճակագրություն, որը հնարավոր չէ կեղծել»