fbpx
Բաժիններ

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

«Սոչիի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ռուսական Sport24-ի հետ զրույցում պատմել է, որ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ քննարկել է նրա որոշումը չմեկնել Բաքու Եվրոպա լիգայի եզրափակիչին:

«Ես կարմիր քարտ ստացա Լյուքսեմբուրգում, ու հավաքականի մարզիչը զանգահարեց և խնդրեց միանալ թիմին ավելի շուտ, որպեսզի մարզավիճակ հավաքեմ: Ես գնացի: Հենրիխը նույնպես այնտեղ էր: Երբ ես նրան տեսա, ասացի. «Հենրիխ, ի՞նչ ես անում այստեղ, չէ որ դու եզրափակիչին պիտի մասնակցես»: Նա չհասկացավ ու ասաց, «Ի՞նչ է, դու չգիտե՞ս»:

Ես էլ մեկ տարի առաջ նման իրավիճակում էի հայտնվել, իմ թիմը պետք է խաղար Ադրբեջանում, ու ես նույնպես չմեկնեցի («Պրոգրեսը» հանդիպել էր «Գաբալայի» հետ Եվրոպա լիգայում-խմբ): Շատ վտանգավոր էր: Facebook-ից ու Instagram-ից սպառնալիքներ էի ստանում:

Ես ասացի այդ մասին Հենրիխին: Բայց անկեղծ ասած՝ մենք այդ թեման քննարկել ենք ընդամենը մի օր ու անցել առաջ: Հասկանալի է, որ ավելի լավ է ռիսկի չգնաս: Զարմանալի է, որ նման մեծ իրադարձությանը չկարողացան երաշխավորել անվտանգությունը: Միգուցե պետք էր հանդիպումը տեղափոխել այլ վայր»,-ասել է Կարապետյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Անդրե Չալըշըր. «Հույս ունեմ, որ նորից հնարավորություն կստանամ կրել ազգային հավաքականի մարզաշապիկը»

«Արսենալը» մտադիր է տրանսֆերներ իրականացնել նաև ձմռանը

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու դեմ խաղի համար

Էմերի. «Կնախընտրեինք երբեք չխաղալ «Լիվերպուլի» դեմ»

Վան Պերսին տարիներ անց խոստովանել է, թե ինչու հեռացավ «Արսենալից»

«Արսենալը» 10 տարվա վաղեմության ցուցանիշ կրկնեց

Օբամեյանգի գոլը հաղթանակ պարգևեց «Արսենալին» (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» ոչ-ոքի է խաղում «Բարնլիի» հետ (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը՝ «Բարնլիի» դեմ խաղում

«Ռեալի» մեկնարկն ու անգլիական սուպերխաղերը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Սոչին» 3-րդ անընդմեջ խաղում ոչ-ոքի գրանցեց, Կարապետյանը կրկին մտավ փոխարինման

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Բարնլիի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Օզիլը կարող է «ստիպված» հեռանալ «Արսենալից»

«Փյունիկը» «գայլերին» 0-4 հաշվով զիջեց նաև պատասխան խաղում (տեսանյութ)

«Փյունիկը» 10 րոպեում 3 գնդակ ընդունեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Առաջին կեսից հետո