Կարապետյանն առաջին իսկ խաղում յուրօրինակ ցուցանիշ կգրանցի․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 6-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Կարապետյանն առաջին իսկ խաղում յուրօրինակ ցուցանիշ կգրանցի․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 6-րդ տուրին ընդառաջ

«ՆՈԱ» – «ՎԱՆ»

19 փետրվարի, ժ.14:00, Երևան, «Փյունիկի» մարզադպրոցի մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0

2-րդ շրջան. 05.12.2020 «Վան» 0-1 «Նոա»
Գոլը՝ Մաքսիմ Մայրովիչ 27՛

«Նոա»՝ 5-րդ տեղ (16 միավոր), «Վան»՝ 7-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ 6-րդ տուրից հետաձգված այս հանդիպումով մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը: Ձմռան նախապատրաստական շրջանում «Նոայի» կազմը որոշակի փոփոխություններ է կրել: Թիմի գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել «Գանձասար-Կապանի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանին: Նա պետք է փոխարինի թիմից հեռացած Մաքսիմ Մայրովիչին, որը 13 գնդակով «Նոայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է:

«Նոայի» համար մեծ կորուստ է նաև թիմի առանցքային մյուս ֆուտբոլիստներ Դանու Սպատարուի, Արտյոմ Սիմոնյանի, Դմիտրի Լավրիշչևի, Պավել Դեոբալդի և Սոսլան Կագերմազովի հեռանալը: Նրանց փոխարեն թիմը համալրել են մի խումբ լեգեոնականներ:

2․ Իսկ ահա «Վանի» կազմում փոփոխություններն արմատական են: Բարձրագույն խմբի նորեկն առաջնության գարնանային հատվածին ներկայանում է ակումբի ղեկավար նոր կազմով, մարզչական նոր շտաբով և մեծ թվով նորեկներով:

Թիմի նախկին գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը ստանձնել է ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը: Գլխավոր մարզչի պարտականությունները (փաստաթղթով) դրվել են Արթուր Ասոյանի վրա, իսկ փաստացի մարզումային գործընթացը կղեկավարի ռուսաստանցի Կոնստանտին Զայցևն իր մարզչական շտաբով: «Վանի» նորեկներից կարելի է առանձնացնել ֆուտբոլասերներին հայտնի Վիուլեն Այվազյանին և Ալեքսանդր Օգանիսյանին:

Թիմից հեռացած ֆուտբոլիստներից արժե հիշատակել Միհրան ՄանասյանինԷբերտ Կարդոսո դա ՍիլվայինՄուսլիմ ԲամատգերեևինՆգավուկաՑեկե Լիե ՊատոյինՍտանիսլավ Եֆիմովին և Միհրան Պետրոսյանին:

3․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մրցակիցների առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին, որում հաջողությունն ուղեկցել է «Նոային»: Ի դեպ, դա Դմիտրի Գունկոյի օրոք «Նոայի» առաջին հաղթանակն էր առաջնությունում: Մինչ այդ նրա գլխավորությամբ անցկացրած 4 խաղում «Նոան» ընդամենը 3 միավոր էր վաստակել: Այդ հանդիպումներում երկրի փոխչեմպիոնն ընդամենը 3 գոլ էր խփել, սեփական դարպասը բաց էր թողել 5 գնդակ:

4․ Առաջնության աշնանային հատվածում «Վանն» աչքի ընկավ բավական կայուն կազմով: Ասպարեզ դուրս եկած 24 ֆուտբոլիստներից 8-ը՝ Անդրանիկ Ոսկանյանը, Ալեքսանդր Տենյաևը, Արգիշտի Պետրոսյանը, Էբերտ Կարդոսո դա Սիլվան, Ուիլֆրեդ Կուասի Էզան, Էդգար Մովսեսյանը, Մուսլիմ Բամատգերեևը և Եդեդեմ Եդեմ Էսիենը մասնակցել են թիմի անցկացրած բոլոր 13 հանդիպումներին (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված 2 խաղերը):

5․ «Նոայի» կազմում միայն 3 ֆուտբոլիստներ՝ Ջորդի Ժոաո Արարատը, Բենիկ Հովհաննիսյանն ու Դենիս Դեդեչկոն են խաղադաշտ դուրս եկել թիմի անցկացրած բոլոր 11 հանդիպումներում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Գոլառատ և դրամատիկ խաղ «Շիրակի» ու «Արարատ-Արմենիայի» միջև (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան. «Տանտեր թիմի մարտավարությունն աշխատեց» (տեսանյութ)

Արթուր Ասոյան. «Երկար սպասված հաղթանակ էր» (տեսանյութ)

Ֆիլիպ Կուկուլիչիչը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Վահագն Այվազյան․ «Գոլս նվիրում եմ հանուն հայրենիքի իր կյանքը զոհած Սիմոն Իսրայելյանի հիշատակին» (տեսանյութ)

«Վանը» նոյեմբերից ի վեր առաջին հաղթանակը տոնեց VBET Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

«Վան» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան. «Այսօր մի քիչ ավելի ծանր էինք, ինչը տրամաբանական է» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Ոչ-ոքի արդյունքը երբեք չի կարող ինձ գոհացնել» (տեսանյութ)

Համառ և անզիջում պայքար, բայց խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Ալաշկերտ» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ նշանակեց

«Արարատ-Արմենիայից» նշեցին Կամպանյայից բաժանվելու պատճառները

«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ և միավորներով հավասարվեց առաջատար «Արարատին» (տեսանյութ)

Բացառիկ. Ով է դառնալու «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչը

Դավիդ Կամպանյան հեռացավ «Արարատ-Արմենիայից»