Կարապետյանը՝ Բոնուչիի հետ զրույցի, Մխիթարյանին «Սոչի» բերելու ու իր նոր պայմանագրի մասին - VNews
Բաժիններ

Կարապետյանը՝ Բոնուչիի հետ զրույցի, Մխիթարյանին «Սոչի» բերելու ու իր նոր պայմանագրի մասին

Հայաստանի հավաքականի ու «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական SportBox-ին՝ խոսելով Իտալիայի հետ տնային խաղում Լեոնարդո Բոնուչիի հետ տեղի ունեցած միջադեպից ու դրան հաջորդած իրադարձություններից, Հենրիխ Մխիթարյանից ու իր պայմանագրի մասին։

Կարմիր քարտը ու Լեոնարդո Բոնուչիի հետ զրույցը

«Անկեղծ ասած՝ խաղի ժամանակ հավատացի նրան։ Մտածեցի, որ հարվածել եմ նրան ձեռքով, շատ էին անհանգստանում, երբ մտածում էի, որ անզգուշությանս պատճառով թիմին վատ իրավիճակի մեջ դրեցի։ Երբ նայեցի կրկնապատկերը, շատ հիասթափված էի իտալացու պահվածքի պատճառով։ Էմոցիաների ազդեցության տակ Instagram-ում հրապարակում կատարեցի։ Անկեղծ՝ զայրույթ չկար, չէի ցանկանում վրեժ լուծել։ Չէի կարծում, որ այդ հաղորդագրությունները քննարկվելու են ամբողջ Եվրոպայում։

Արդյունքում, նույնիսկ «Յուվենտուսի» երկրպագուները իրենց իսկ ֆուտբոլիստի դեմ դուրս եկան։ Նրան այնպես էին վիրավորում, որը նույնիսկ ես ինձ վատ զգացի։ Նրան անվանեցին անբարոյականի որդի ու այլ անպարկեշտ խոսքեր հնչեցին։ Ինձ էլ աջակցության խոսքեր էին գրում. «Մենք սիրում ենք «Յուվենտուսը»,  սիրում ենք Իտալիայի հավաքականը, բայց ատում ենք Բոնուչիին»։ Ես նույնպես նրան խղճացի։ Իսկապես, չէի սպասում նման արձագանքի։ Պատասխանում էի երկրպագուներին, որ նրանք չափազանցում են, Լեոնարդոն նման վերաբերմունքի արժանի չէ։

Իսկ նա ի՞նչ ասաց, միայն ճշմարտությունը։ Նա օգնել է իր հավաքականին, քանի որ այն քանակական առավելություն էր ձեռք բերել։ Նա պատասխանել է տղամարդու նման։ Հարգում եմ մարդկանց, որոնք չեն վախենում իրենց կարծիքը արտահայտելուց, եթե դա նույնիսկ հակադարձում է մարդկանց սպասումներին։ Դա տղամարդու քայլ է, ինձ նման մարդիկ միշտ դուր են եկել։ Պատասխան խաղին սեղմեցի նրա ձեռքը առանց  որևէ խնդրի։ Խաղի ժամանակ մենք նույնիսկ դադար ունեցանք ու խոսեցինք։ Ցանկանում էի ներողություն խնդրել, որ այդքան ատելություն կուտակեցի նրա շուրջ, նա պատասխանեց. «Ամեն ինչ կարգին է։ Իտալիայում լրագրողները միջոց են փնտրում ՝ինձ ստորացնելու ու երկրագուներին սադրելու»։ Դրանով ամեն ինչ վերջացավ։ Հանդիպումից հետո փոխանակվեցինք մարզաշապիկներով»։

Հենրիխ Մխիթարյանը

«Նրան գրել եմ 2 շաբաթ առաջ։ Իհարկե, դժվար է անընդհատ տանը նստելը, քանի որ շատ խիստ կարանտին էր։ Քննարկեցինք նրա հնարավոր տեղափոխությունը «Զենիթ»։  Նա ասաց, որ այդ մասին իմացել է ինձ նման համացանցից։ Կանչեցի նրան «Սոչի»։ Հենրիխը պատասխանեց, որ մենք առանց այդ էլ ուժեղ թիմ ունենք, ու նա մեզ պետք չէ։ Նրա խոսքերում ինչ-որ ճշմարտություն կա։  Եթե մենք ապագայում էլ շարունակենք առաջընթաց ունենալ, կշարունակեմ բանակցություննեը Մխիթարյանի հետ, վստահ եմ, որ ինչ-որ պահին դա նրան կհետաքրքրի։ Արդեն սկսել եմ գովազդել Սոչին իր ամբողջ գեղեցկությամբ։ Նա վերջին անգամ այստեղ եղել է 2009-ին, բացատրում եմ նրան, որ այդ ժամանակներից շատ բան է փոխվել դեպի լավը։

Այս տարվա ամռանը ավարտվող պայմանագիրը

Ինչ խոսք, ավելի հստակություն կցանկանայի, բայց գիտակցում եմ, թե որքան բարդ ժամանակներ են ղեկավարության համար, այդ պատճառով չեմ ցանկանում նրանց լարվածության մեջ դնել։ Մինչև օրս հայտնի չէ՝ վերսկսվելու է առաջնությունը, թե ոչ, այդ պատճառով ֆուտբոլիստների հետ ոչ ոք բանակցություն չի վարել։ Կցանկանայի ակումբում մնալ ևս մեկ տարի։ Սոչին հիանալի քաղաք է, ընտանիքիս այստեղ դուր է գալիս, բոլոր տղաները հարազատ են դարձել։ Կոլեկտիվը թոփ է։ Հաճույք եմ ստանում պրոցեսից։  Չէի ցանկանա այլ թիմ տեղափոխվել, քանի որ ստիպված կլինեի տղաներից բաժանվել։ Վստահ եմ թիմակիցներիս նույնպես կտխրեն։

Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ինձ լավ եմ դրսևորել։ Օգտագործեցի այն հնարավորությունները, որոնք ունեի։ Երկու գոլը այդքան էլ շատ չեն, շատ քչերն են ՌՊԼ-ում 10-20 գոլ խփում։ Սակայն յուրահատուկ է հաղթական հարվածը կատարել «Դինամոյի» դարպասը։ Երբ թիմը հաղթում է 2:0 հաշվով, իսկ դու խփում ես 3-րդ գնդակը, հաճելի է, ոչ ավելին։ Այդ խաղում իսկապես հպարտ էի, որ կարողացա օգնել թիմին»։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին

Նոր ռեկորդ․ Գրանցվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը

Կապառոսն այլևս չի համբերում. «Արդեն մտածում ենք միջազգային խաղերի մասին»

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինահայ ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

Պաշտոնական. Սոլոմոն Իմե Ուդոն՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ

Երբ են խաղալու Հայաստանի հավաքականն ու հայկական ակումբները՝ եվրագավաթներում

ՀՖՖ-ի հերթական ակնարկը. Ի՞նչ նորություն է սպասվում

Էդգար Բաբայանը՝ Դանիայի Սուպերլիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում