fbpx
Բաժիններ

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Հայաստանի հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Sport24-ին, խոսել իր կարիերայի կարևոր դրվագների մասին, նոր ակումբի ու Հայաստանի հավաքականի մասին:

Հայ ֆուտբոլիստը ծնվել է Թբիլիսիում, այնուհետև տեղափոխվել Եվրոպա: Նա հանդես է եկել Գերմանիայի տարբեր դիվիզիոներում ու Լյուքսեմբուրգում: Կարապետյանը արդեն նշել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում ընդդեմ «Սպարտակի»:

Ներկայացնում ենք հարցազրույցից մի քանի հատված.

«Սպարտակի» հետ խաղի մասին՝

«Ուրախություն, իհարկե, չկար: Լավ ֆուտբոլ ցուցադրեցինք ու պարտվեցինք վերջին րոպեին: 60-րդ րոպեից հետո հոգնեցինք, քանի որ շատ էինք պաշտպանվում: Ավաղ, VAR համակարգը չէր գործում: Բայց չեմ կարծում, որ մրցավարը դա հատուկ արեց: Հոգ չէ, դա խթան է ավելի լավ աշխատանքի: Մենք տեսանք, որ կարող ենք խաղալ մեծ թիմի դեմ: Չնայած ես անհաջող խաղ անցկացրի: Ես տուգանային հրապարակի ֆուտբոլիստ եմ, բայց այնտեղ չէի: «Սպարտակի» հետ խաղում մեծ մասամբ կանգնած էի դաշտի կենտրոնում ու պաշտպանվում էի: Ինձ ադապտացիայի համար երկար ժամանակ պետք չէ: 2-3 խաղ, ու ես ցույց կտամ ինձ»:

Սոչիում հարմարվելու մասին՝

«Այստեղ եմ արդեն մեկ շաբաթ ու ինձ շատ-շատ դուր է գալիս: Հանգստավայր, շատ զբոսաշրջիկներ, մարդիկ թուլացած են: Եվ, իհարկե, ամենամեծ առավելությունն այն է, որ շատ են հայերը: Ինձ տանն եմ զգում: Տղաների հետ գնացել էինք մի բան ուտելու, ինձ միանգամից ճանաչեցին, ասում է. «Բռատ, բռատ», ինչպես Երևանում: Տաքսու որոշ վարորդներ նույնիսկ չէին ցանկանում փող վերցնել, շատ լավ է»:

Այլ ակումբներից ստացած առաջարկների մասին՝

«Տարբերակ ունեի Հնդկաստանից, ու նույնիսկ Բահրեյնից, բայց ընտրեցի Սոչին, քանի որ այստեղ հնարավոր է նորմալ ապրել: Աչքերդ բացում ես, տեսնում արև, ծով ու մարդկանց: Այնտեղ ֆուտբոլիստները միայն հյուրանոցում են նստած ու գնում են մարզումների: Դա իմ կյանքը չէ: Ինչո՞ւ պետք է ժամանակ կորցնեմ: Փողը ինձ համար այդքան մեծ նշանակություն չունի:

Տարբերությունը իսկապես մեծ է: Հնդկաստանում էլ նույնն էր լինելու: Երբ ես դառնամ 34-35 տարեկան, կարելի է մտածել այդ մասին: Բայց ոչ հիմա: 2 տարի առաջ ես նորից շատ առաջարկներ ունեի, այդ տարի խփել էի 29 գոլ ու դարձել Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկը: Ինչ ասես չէին առաջարկում, բայց բիզնեսի պատճառով չէի գնում»:

Բունդեսլիգայում հանդես եկող ընկերների մասին՝

«Մենք Լյուքսեմբուրգում որտեղ էլ խաղայինք, միշտ մի օր էինք ստանում թիմբիլդինգի համար: Ես շատ ֆուտբոլիստներ էի ճանաչում առաջին Բունդեսլիգայից, նույնիսկ Գերմանիայի հավաքականից:

Բրեմենում խաղացել եմ «Օբերնոյալդում», իսկ հարևանությամբ ապրում էին ֆուտբոլիստներ «Վերդերից»՝ Օզիլը, Ուգու Ալմեյդան, Վրանյեշը, ավագ Աարոն Հանտը: Նրանք, ովքեր հաջողություններ չէին հասնում այդ թիմում, տեղափոխվում էին «Օբերնոյալդ»: Իհարկե, մենք բոլորին գիտեինք:

Ճիշտն ասած՝ շատ զվարճալի պատմություններ գիտեմ Պադոլսկիի մասին: Բայց չեմ կարող պատմել, իսկապես չեմ կարող (ծիծաղում է-խմբ)»:

Կոնոր Մակգրեգորի հետ նմանության մասին՝

«Այո, մի քանի անգամ շփոթել են Կոնորի հետ: Մի օր Շոտլանդիայում, երբ ամբողջ քաղաքը հարբած էր, մենք տղաների հետ դուրս եկանք զբոսնելու, գտանք մի բար-ակումբ: Ես գնացի զուգարան ու անմիջապես շուրջս սկսեցին հավաքվել մարդիկ: Նայում են ինձ ու ասում. «Դու կհաղթես հաջորդ մենամարտը, հաջողություն»: Շփոթել էին Կոնորի հետ, լինում է: Թերթերում նույնպես սկսեցին գրել ՄակԿարապետյան ու գնաց»:

Հայաստանի հավաքականի առաջին հրավերի մասին՝

«Նախքան Լյուքսեմբուրգը, ես խաղում էի Գերմանիայի 4-րդ լիգայում: Մենք լավ թիմ ունեինք, 6-ից 7 հազար երկրպագու էր այցելում մարզադաշտ: 13 խաղում ես հեղինակել էի 11 գոլ: Դրանից հետո ինձ կանչեցին «Դյուդելանժ» լավ ֆինանսական պայմաններով: Կինս հղի էր, ու ես մտածում էի. «լավ, հիմա կգնամ այնտեղ, առաջին լիգա, Եվրոպա լիգայի որակավորում: Միգուցե, Հայաստանում նույնպես նկատեն»:

Այդպես էլ եղավ:  Իհարկե, թիմերի մակարդակը այդքան էլ չի տարբերվում, բայց «առաջին լիգան» ավելի լավ էր հնչում: Չնայած Գերմանիայի 4-րդ լիգան էլ էր պրոֆեսիոնալ: Որոշ խաղերին ներկա էր լինում 18 հազարից ավելի երկրպագու, ռեկորդը 24 հազար է:

Բայց մի խնդիր կար: Ես մեծացել էի Թբիլիսում ու Transfermarkt-ում գրված էր, որ ես վրացական անձնագիր ունեմ: Վրացիները նայում էին հայկական ազգանունին ու չէին կանչում հավաքական, իսկ հայերը մտածում էին, որ վրացի եմ ու չէին հրավիրում հավաքական: Հետո ես ասացի. «հեյ, ալո, իմ ծնողները՝ հայրս ու մայրս, բոլորը հայեր են»: Վրացի հարազատներ ես չեմ ունեցել: Մենք պարզապես ապրել ենք Թբիլիսում»:

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

Կատարե՛ք խաղադրույք Հայաստանի հավաքականի խաղի վրա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Էդգար Բաբայան. «Հենոն ուժեղ է, բայց մենք պետք է փորձենք առանց նրա էլ լավ խաղալ» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիա – Հայաստան խաղից հետո (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն ու գործնականում լքում է պայքարը (տեսանյութ)

ԳՈԼ. Ֆինլանդիայի հավաքականը երկրորդ գնդակն է ուղարկում Հայաստանի ընտրանու դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է ֆիններին նվազագույն հաշվով (տեսանյութ)

ԳՈԼ. Ֆինլանդիայի հավաքականն առաջ է անցնում հաշվի մեջ (տեսանյութ)

Ֆինլանդիա – Հայաստան. Մեկնարկային կազմեր

«Միշտ պայքարելու ենք, չնայած ամեն ինչի». Գևորգ Ղազարյան

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

ՀՖՖ-ն՝ ֆիններին. «Համոզված ենք, որ այսօր ստադիոնում թեժ է լինելու, ինչպես ձեր շոգեբաղնիքներում»

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ֆինլանդիայի դեմ հանդիպման համար

Ցրտաշունչ եղանակ, թեժ դիմակայություն. Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Ֆինլանդիայի հետ խաղին (տեսանյութ)

Վերջին շանսի հետևից. Հայաստանի հավաքականի մարզումը Ֆինլանդիայում (ֆոտոշարք)

Ուղիղ. Արմեն Գյուլբուդաղյանցի և Տիգրան Բարսեղյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Ցրտաշունչ Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտը, որտեղ խաղալու են Ֆինլանդիան ու Հայաստանը (ֆոտոշարք)

ԵՎՐՈ 2020. Որ թիմերն են արդեն որակավորվել և որոնք են ուղեգրի հույս պահպանում