-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեց՝ սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկելով էստոնացիների դարպասը:
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի 2-րդ խաղարկությունում առաջին 3 միավորը վաստակեց: Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում էլ մեր ֆուտբոլիստները 2 տուրից հետո 3 միավոր էին վաստակել: Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերին անցկացրած մեկնարկային երկու խաղերում Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը սեփական հարկի տակ հաղթել էր Լիխտենշտեյնին (2-1), հյուրընկալվելիս պարտվել Հյուսիսային Մակեդոնիային (0-2):
2․ Պաշտոնական մրցումներում Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց հաղթել էստոնացիներին: Մինչ այդ 2009թ. կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներից առաջինում Երևանում գրանցվել էր մարտական ոչ-ոքի (2-2), իսկ Տալլինում նվազագույն հաշվով հաղթել էին էստոնացիները: Ի դեպ, երևանյան խաղում աչքի ընկած Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը բացել էին գոլերի հաշիվը ՀՀ հավաքականում: Իսկ էստոնացիներից գոլերից մեկը խփել էր Կոնստանտին Վասիլևը, որը 11 տարի անց 36 տարեկանում մասնակցեց «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպմանը՝ անցկացնելով 121-րդ խաղն իր երկրի հավաքականում:
Նշենք նաև, որ երևանյան մրցավեճից հետո պաշտոնանկ էր արվել ՀՀ հավաքականի դանիացի մարզիչ Յան Պոուլսենը, իսկ 3 օր անց Տալլինում կայացած խաղում մեր ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարել էր Վարդան Մինասյանը:
Կապառոս․ «Խաղադաշտ էինք դուրս եկել՝ միմիայն հաղթանակի հասնելու համար»
3․ ՀՀ հավաքականը 2-րդ հաղթանակը տոնեց էստոնացիների նկատմամբ: Առաջինը գրանցվել էր մրցակիցների անդրանիկ մրցախաղում՝ 1998թ. նոյեմբերի 21-ին Աբովյանում կայացած ընկերական խաղում, որում Սուրեն Բարսեղյանն ասպարեզ էր դուրս բերել միանգամից 10 նորեկների: Նրանցից Կարեն Բարսեղյանի և Կարեն Սիմոնյանի խփած գոլերի շնորհիվ մեր ընտրանին հաղթել էր 2-1 հաշվով: Ընդ որում հավաքականի ավագ Երվանդ Սուքիասյանը չէր իրացրել 11մ հարվածը:
Ի դեպ, այդ խաղում նորամուտն էր նշել նաև ՀՀ հավաքականի ներկայիս մարզիչ Սուրեն Չախալյանը:
4․ Հայաստանի և Էստոնիայի հավաքականների դիմակայությունում բացարձակ հավասարակշռություն հաստատվեց: Հավաքականներից յուրաքանչյուրը 2-ական հաղթանակ է տոնել, նույնքան խաղ ավարտվել է ոչ-ոքի, մրցակիցները 6-ական գոլ են խփել:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո