Կարասկոն՝ բելգիացիների մասին. «Ինչո՞ւ նրանք չեն ուրախանում, երբ ես ինչ-որ լավ բան եմ անում» - VNews
Բաժիններ

Կարասկոն՝ բելգիացիների մասին. «Ինչո՞ւ նրանք չեն ուրախանում, երբ ես ինչ-որ լավ բան եմ անում»

բելգիացիների մասին. «Ինչո՞ւ նրանք չեն ուրախանում երբ ես ինչ որ լավ բան եմ անում» - Կարասկոն՝ բելգիացիների մասին. «Ինչո՞ւ նրանք չեն ուրախանում, երբ ես ինչ-որ լավ բան եմ անում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 16:19

-

-

Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն իր դժգոհությունն է հայտնել հայրենակիցների վերաբերմունքից:

«Գիտե՞ք՝ ինձ համար ինչն է մի փոքր տխուր: Իսպանիայում, երբ գրավում ես Տեր Շտեգենի նման դարպասապահի դարպասը, բոլորը քեզ շնորհավորում են խփած գնդակի համար, իսկ Բելգիայում լսում ես՝ «Այո՛, բայց դա դարպասապահի մեղքն էր…»:

Ես հպարտանում եմ, որ բելգիացի եմ, բայց ինչո՞ւ են մարդիկ ցանկանում ընդգծել դարպասապահի սխալն ինձ շնորհավորելու փոխարեն: Երբեմն մտածում եմ, որ իմ անձով է պայմանավորված, որ եթե իմ փոխարեն այլ խաղացող լիներ, կասեին՝ հանճար է: Այդ դեպքում մենք հարյուր անգամ կտեսնեինք կրկնապատկերը, դարպասապահի մասին էլ խոսք չէր լինի: Բայց քանի որ Յանիկ Կարասկոն է, մենք պետք է մատնանշենք, թե դրվագում ինչն է սխալ եղել:

Չեմ կարծում, թե ես նյարդայնացնող տղա եմ, քանի որ միշտ հարգալից եմ բոլորի հանդեպ, սակայն միշտ քննադատության եմ ենթարկվում: Ինչո՞ւ նրանք չեն ուրախանում, երբ ես ինչ-որ լավ բան եմ անում:

Ես հստակ ասում եմ՝ եթե գոլ ես խփում, ասում են՝ դարպասապահի սխալն է, եթե գնդակ ես բաց թողնում, ասում են՝ լավ չես պաշտպանվել»,- Sport/Voetbalmagazine-ը մեջբերում է Կարասկոյի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դեպի անգին չեմպիոնություն․ Լա լիգայի հսկաները մտնում են պայքարի վճռորոշ փուլ

Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

«Ատլետիկոն» կորցնում է իր առաջատարին 3 շաբաթով

Սիմեոնեն մեկնաբանել է «Սևիլիայից» կրած պարտությունը

«Ատլետիկոն» պարտվեց «Սևիլիային»՝ հույս հաղորդելով «Ռեալին» ու «Բարսելոնային» (տեսանյութ)

Սուպերհամակարգիչը կանխագուշակել է Իսպանիայի չեմպիոնին

Պորտուգալիան հաղթեց, Բելգիան և Նիդեռլանդները ջախջախեցին մրցակիցներին, այլ արդյունքներ (տեսանյութ)

Մեկօրյա դադարից հետո հավաքականները վերադառնում են. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Լակազետը եվրոպական 3 ակումբի, այդ թվում՝ «Ռոմայի» ուշադրության կենտրոնում է

Ազարն այցելել է Բելգիայի հավաքականի մարզաբազա

Ֆրանսիան սայթաքեց, Բելգիան ու Պորտուգալիան հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ֆրանսիայի, Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականների մեկնարկային կազմերը

Մուսա Դեմբելեն կորցրել է գիտակցությունը մարզման ժամանակ. նրա հետ ամեն ինչ կարգին է (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020. Գերմանիայի, Իսպանիայի, Բելգիայի ու Շվեդիայի հավաքականների արտագնա մարզաշապիկները

«Մի փոքր առավելություն նրան եմ տալիս». Սուարեսն ընտրություն է կատարել Մբապե – Հալանդ զույգի միջև

Լուկակուն կմիանա Բելգիայի հավաքականին. Covid-ի թեստի պատասխանը բացասական է