Կարեն Ասլանյանը՝ Սոֆիայի մրցաշարի հաղթող, Արմեն Մելիքյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտել - VNews
Բաժիններ

Կարեն Ասլանյանը՝ Սոֆիայի մրցաշարի հաղթող, Արմեն Մելիքյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտել

Karen Aslanyan awarding ceremony3 - Կարեն Ասլանյանը՝ Սոֆիայի մրցաշարի հաղթող, Արմեն Մելիքյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչներ Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը եզրափակիչ էին դուրս եկել՝ նվաճելով ՏՈԿԻՈ 2020-ի ուղեգրեր:

60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտել եզրափակիչում, հաղթանակը շնորհվել է նրա մրցակցին, իսկ 67 կգ քաշային կարգում կրկին վնասվածքի պատճառով եզրափակիչ գոտեմարտից հրաժարվել է Կարեն Ասլանյանի մրցակիցը, հաղթանակը շնորհվել է մեր ըմբիշին:

77 կգ քաշային կարգում Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ վնասվածքի պատճառով հրաժարվել է եզրափակիչ գոտեմարտ անցկացնել ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովը: Մնացականյանին հաղթանակ է շնորհվել:

Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնում էին նաև 87 կգ քաշային Արթուր Շահինյանն ու 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը: Նրանք պայքարը լքել են համապատասխանաբար 1/8 եզրափակիչից ու որակավորման փուլից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

VBET-ը շահած կհաշվարկի Կարեն Ասլանյանի հաղթանակի վրա կատարած խաղադրույքները

Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

ՏՈԿԻՈ 2020. Հայտնի է Կարեն Ասլանյանի առաջին մրցակիցը

ՏՈԿԻՈ 2020․ Արմեն Մելիքյանը քառորդ եզրափակիչում պարտություն կրեց

Տոկիո 2020. Հայտնի է Արմեն Մելիքյանի առաջին մրցակիցը

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Կարեն Ասլանյանը՝ Օլիմպիական խաղերից առաջ. «Շատ հանգիստ եմ»

Արմեն Մելիքյան. «Պայքարեցի, որ Օլիմպիական ուղեգիր նվաճեմ, նախ և առաջ մարզիչներիս, հետո ինձ համար»

Հունահռոմեական ոճի ըմբիշները պատրաստվում են Օլիմպիական խաղերին (տեսանյութ)

UWW. Արմեն Մելիքյանի հնարքը՝ վարկանիշային մրցաշարի լավագույն եռյակում (տեսանյութ)

«Օլիմպիական խաղերում միշտ անակնկալներ են լինում». Սահակյանը՝ վարկանիշային մրցաշարի ու Տոկիոյի մասին

Հրաշալի. Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը Օլիմպիական ուղեգրեր են նվաճում

Սոֆիա. Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը կիսաեզրափակիչում են

Սոֆիա. Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը մեկնարկեցին հաղթանակով