-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում երկու առաջատարների՝ ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկի և Հովիկ Հայրապետյանի մրցախաղն էր: Երկարատև պայքարից հետո մրցակիցները 60-րդ քայլին հաշտություն կնքեցին: Նրանք մրցաշարում առաջին կես միավորը կորցրին:
4,5-ական միավորով Վլադիմիր Օնիշչուկն ու Հովիկ Հայրապետյանը շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:
7 շախմատիստներ՝ Վահե Բաղդասարյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը և Հայկ դեր Մանուելյանը 4-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Նրանց կարող էր միանալ նաև Ռաֆայել Վահանյանը, որը սակայն պարտվեց Արմեն Բարսեղյանին՝ կրելով մրցաշարում առաջին պարտությունը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո