fbpx
Բաժիններ

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը: Ավարտական՝ 9-րդ տուրում հաշտություն կնքելով Հովիկ Հայրապետյանի հետ, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը 7,5 միավորով դարձավ հուշամրցաշարի հաղթող: Նա ստացավ գլխավոր մրցանակը՝ 2 մլն դրամ պարգևավճարը: Շանթը մրցաշարն անցկացրեց առանց պարտության:

Հաղթողից կեսական միավորով հետ մնացին Վլադիմիր Օնիշչուկը, Հովիկ Հայրապետյանը և Դավիթ Շահինյանը: Նրանցից յուրաքանչյուրը պարգևատրվեց 1,5 մլն դրամով: Օնիշչուկը հաշտություն կնքեց Արթուր Չիբուխչյանի հետ, Շահինյանն էլ ոչ-ոքի խաղաց Հայկ Վարդանյանի հետ:

6,5-ական միավորով 5-9-րդ տեղերը բաժանած Վահե Բաղդասարյանը, Հայկ Վարդանյանը, Արթուր Չիբուխչյանը, Տիգրան Պետրոսյանն ու Ռաֆայել Վահանյանը 480 հազարական դրամ ստացան:

Հուշամրցաշարի մասնակից գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից լավագույն արդյունքի հասավ կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, որը 6 միավորով զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը: Նա արժանացավ հատուկ մրցանակի՝ 500 հազար դրամ պարգևավճարի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մրցանակակիր

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը չեմպիոնական մրցավազքում կարևոր հաղթանակ տոնեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Աստղիկ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը հետապնդում են առաջատարներին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Աստղիկ Հակոբյանը կես միավոր է զիջում առաջատարներին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Սարգսյանը, Դավթյանն ու Հակոբյանը հետապնդում են առաջատարներին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն առաջատարներին հետապնդողների շարքում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնը Շանթ Սարգսյանի արդյունքն է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի դիրքերը

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից 4-ն առաջատարների խմբում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից 6-ը հաղթանակով մեկնարկեց

Անդրիասյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Շանթ Սարգսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Շանթ Սարգսյանը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 2-րդ տեղը

Հայկական շախմատի լեգենդը՝ Լեգենդների մրցաշարի հաղթող

Ռաֆայել Վահանյանն ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը