fbpx

Կարեն Գիլոյան. ««Ուրարտուի» նպատակը միայն Հայաստանի չեմպիոն դառնալը չէ»

«Ուրարտու» ԲԱ-ի նախագահ Կարեն Գիլոյանը Երևանի 2800-ամյակին նվիրված միջազգային մրցաշարի ավարտից հետո կիսվել է իր տպավորություններով: Հիշեցնենք, որ մրցաշարի արդյունքներով Ուրարտուն զբաղեցրեց երրորդ տեղը:

«Շատ լավ և օգտակար մրցաշար ստացվեց: Վստահ եմ, որ այս մրցաշարն «Ուրարտուի» համար շատ լավ ազդեցություն կունենա: Չեմ ուզում վիրավորել որևէ մրցակցի, բայց կանոնավոր առաջնությունը 1 շնչով անցկացրինք և բոլորից շատ ուժեղ էինք:

Սակայն փլեյ-օֆֆում մեր մրցակիցներն արդեն շատ են ուժեղացել: «Արթիկը» և «Արցախը» լուրջ համալրումներ ունեն և որպեսզի «Ուրարտուի» նորեկների խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա լինի, մենք որոշեցինք այս մրցաշարը կազմակերպել:

Այս մրցաշարն Արա Պողոսյանի նախաձեռնությունն էր և ես շնորհակալ եմ նրան, որ կարողացավ ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպել: Դրա մասին փաստում են նաև մեր հյուրերը: Բոլորն էլ շատ գոհ են: Այս կարգի մրցաշար, անկախ Հայաստանում երբևէ չէր անցկացվել:

«Ուրարտուն» խաղաց իրենից ուժեղ մրցակիցների հետ և երևաց բոլոր այն բացերը, որոնք պետք է շտկվեն: Վստահ եմ, որ մենք կկարողանանք ճիշտ հետևություններ անել: Առաջիկայում, անկասկած սպասվում են նմանատիպ միջոցառումներ: Մենք անպայման շարունակելու ենք համագործակցել այլ ակումբների հետ: Միայն Հայաստանում խաղալով մեր բասկետբոլի մակարդակը չի բարձրանա:

Վստահ եմ, որ «Ուրարտուի» և մյուս ակումբների նպատակը միայն Հայաստանի չեմպիոն դառնալը չէ: Դա ընդամենը առաջընթացի քայլ է, դեպի Եվրոպա: Ամեն մրցաշարից հետո մենք փորձում ենք հասկանալ մեր հնարավորությունները: Այս մրցաշարը ցույց տվեց, որ «Ուրարտուն» դեռևս պատրաստ չէ դուրս գալ միջազգային ասպարեզ:

Այո, ունենք բավականին լավ բասկետբոլիստներ, բայց այս խաղով դեռևս պատրաստ չենք դուրս գալ Եվրոպա: Դեռևս քննարկում ենք Վրաստանում խաղալ-չխաղալու վերաբերյալ հարցը: Մեր նպատակն ուժեղ լիգա ունենալն է: Այս մրցաշրջանում, երբ կազմավորվեց Ա լիգան, մենք նպատակ ունեինք այնպես անել, որպեսզի լիգան կայանա: Շատ ուրախ եմ, որ «Արցախը» և «Արթիկն» այդպիսի կազմ են հավաքել և բարձր մրցակցություն է ստեղծվել:

Երբ մենք կանոնավոր առաջնության ժամանակ հեշտ էինք հաղթում մրցակիցներին, ոչ մի հարց չէր էլ կարող լինել, բայց հիմա մրցակիցների ուժեղանալու պարագայում ամեն ինչ ավելի հետաքրքիր կդառնա: Ա լիգայի բոլոր թիմերն էլ առաջ գնալու նպատակներ ունեն և մենք չենք բավարարվելու Հայաստանում միմյանց հետ խաղալով:

Մենք կուրախանանք, երբ մեզնից մեկը Եվրոպայում քայլ կանի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանում բավականին ազնիվ մրցակցություն է: Մենք կյանքում ընկերներ ենք և անհրաժեշտության դեպքում մենք միմյանց կհամալրենք, որպեսզի դրսում մեր թիմերը լավ ներկայացնեն մեր երկիրը» – նշել է Գիլոյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ուրարտու Վիվառոն» ևս մեկ համալրում ունի

Արա Պողոսյան. «Մտադիր ենք փոփոխել Ա լիգայի ձևաչափը՝ կապված հայ խաղացողների հետ»

«Արագածը»՝ Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն (տեսանյութ)

Եզրափակիչ 4-րդ հանդիպում՝ «Ուրարտու Վիվառո»-«Արագած», ուղիղ եթեր

«Ուրարտու Վիվառոն» գլխովին ձախողեց խաղը, «Արագածին» մնաց մեկ քայլ (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արագածին» և կրճատեց դիմակայության հաշիվը (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառո» – «Արագած». Եզրափակիչ շարքի 4-րդ հանդիպումը (ուղիղ հեռարձակում)

«Արագած»-«Ուրարտու Վիվառո» եզրափակիչ առաջին խաղի ֆոտոշարքը

Ա լիգա․ «Արագած» – «Ուրարտու Վիվառո»․ ուղիղ եթեր

Հայաստանի բասկետբոլի գավաթի եզրափակիչը VNews-ի աչքերով (ֆոտոշարք)

«Ուրարտու Վիվառոն»՝ Հայաստանի բասկետբոլի գավաթի հաղթող (տեսանյութ)

Բասկետբոլի գավաթի եզրափակիչ․ «Ուրարտու Վիվառո» – «Արցախ»․ ուղիղ եթեր

«Ուրարտու Վիվառոն» եզրափակչում է. Գերլարված դիմակայություն բասկետբոլի Ա լիգայում (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արցախի» դեմ որոշիչ խաղում և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Բասկետբոլի Ա լիգա, 1/2 եզրափակիչ. «Արցախ» – «Ուրարտու Վիվառո» (ուղիղ հեռարձակում)

Ֆանտաստիկ վերջաբան․ «Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արցախին», խաղի հերոս՝ Դեշան Մետոքս (տեսանյութ)