Կարեն Գրիգորյանը 2-րդն էր Սևիլիայի մրցաշարում - VNews
Բաժիններ

Կարեն Գրիգորյանը 2-րդն էր Սևիլիայի մրցաշարում

karen 1 - Կարեն Գրիգորյանը 2-րդն էր Սևիլիայի մրցաշարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 17:36

-

-

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հերթական հաջող ելույթն ունեցավ Իսպանիայում: Սևիլիայում անցկացված շախմատի միջազգային 44-րդ մրցաշարում հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունք ցույց տված 3 շախմատիստներին, գրավեց 2-րդ տեղը: Կարեն Գրիգորյանը պարգևատրվեց գավաթով և 1400 եվրոյով:

Հայ շախմատիստը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ մեկ միավորով հետ մնալով առաջին հորիզոնականը զբաղեցրած չինացի միջազգային վարպետ Լի Դիից, ով պարգևատրվեց գավաթով և 2000 եվրոյով:

Հետաքրքիր է, որ Լի Դիի հետ Գրիգորյանը հանդիպեց ավարտական տուրում: Սևերով խաղացող չինացի շախմատիստը մինչ այդ հաղթել էր անցկացրած բոլոր 8 պարտիաներում էլ: Գրիգորյանին հաջողվեց ընդհատել մրցակցի հաղթարշավը՝ 50-րդ քայլին հաշտություն կնքելով նրա հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Կարեն Գրիգորյանը Ռոկետաս դե Մար քաղաքում անցկացված շախմատային 30-րդ փառատոնում զբաղեցրել էր 3-րդ տեղը ու դարձել էր կայծակնային մրցաշարի հաղթող, իսկ հունվարի սկզբին արժանացել էր Լորկայի մրցաշարի գլխավոր մրցանակին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կարեն Գրիգորյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Գրիգորյանը՝ կայծակնային մրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Կարեն Գրիգորյանի հերթական հաղթանակն Իսպանիայում

Կարեն Գրիգորյանը կրկին ուժեղագույնն էր Պորտուգալիայի մրցաշարում

Կարեն Գրիգորյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Գրիգորյանի հերթական հաղթանակը

Կարեն Գրիգորյանը հաղթող ճանաչվեց նաև արագ շախմատի մրցաշարում

Կարեն Գրիգորյանն ուժեղագույնն էր նաև Լիսաբոնի մրցաշարում

Կարեն Գրիգորյանը 2-րդն էր Սևիլիայի մրցաշարում

Կարեն Գրիգորյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Կարեն Գրիգորյանը 2-րդն էր Իսպանիայի մրցաշարում

Կարեն Գրիգորյանն աշխարհի նոր ռեկորդ սահմանեց

Կարեն Գրիգորյանը՝ Ֆլորիդայի մրցաշարի հաղթող

Միակ պարտությունը ճակատագրական էր Կարեն Գրիգորյանի համար

Միակ պարտությունը գլխավոր մրցանակից զրկեց Կարեն Գրիգորյանին, ով լավագույնն էր կայծակնային մրցաշարում