fbpx

Կարեն Մովսիսյանը՝ վետերանների շախմատի Եվրոպայի չեմպիոն

Իսպանիայի Սաբադել քաղաքում անցկացված շախմատի վետերանների Եվրոպայի 17-րդ առաջնությունում գերազանց հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Կարեն Մովսիսյանը: 50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարին մասնակցած հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակած 7 միավորով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մովսիսյանը կես միավորով գերազանցեց արծաթե և բրոնզե մրցանակակիրներ, ռուսաստանցիներ Եվգենի Կալեգինին ու Գենադի Տունիկին:

54-ամյա Մովսիսյանը հենց մեկնարկից ստանձնեց Եվրոպայի առաջնության առաջատարի դերը՝ տոնելով երկու անընդմեջ հաղթանակ: Հետագայում էլ հաջող հանդես գալով, հայ շախմատիստը ոչ մեկին չզիջեց առաջատարի իր դիրքը:

Վերջին երկու տուրերում նա հաշտություն կնքեց իր գլխավոր հակառակորդների՝ վրացի Զուրաբ Ստուրուայի և ռուսաստանցի Եվգենի Կալեգինի հետ: Հայ շախմատիստը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը բավարարվեց 4-րդ տեղով

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց անգլիացիների հետ

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը՝ աշխարհի չեմպիոն

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի վետերանների առաջնություն. Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը միանձնյա առաջատարն է

Աշխարհի վետերանների առաջնություն. Մովսիսյանն ու Բոգատուրովը գլխավորեցին աղյուսակը

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը պահպանեց տեղն առաջատարների թվում

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանն առաջատարների թվում է

Սերգեյ Մովսեսյանն ընդամենը կես միավորով հետ մնաց հաղթողից

Կարեն Մովսիսյանն արժանացավ գլխավոր մրցանակին