-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«ՇԻՐԱԿ» – «ՎԱՆ»
24 փետրվարի, ժ.14:00, Գյումրի, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Վանը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-3
2-րդ շրջան. 26.11.2020 «Վան» 3-1 «Շիրակ»
Գոլերը՝ 1-0՝ Միհրան Մանասյան 24՛, 1-1՝ Արամ Մուրադյան 37՛, 2-1՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 71՛, 3-1՝ Էդգար Մովսեսյան 81՛
«Շիրակ»՝ 8-րդ տեղ (5 միավոր), «Վան»՝ 7-րդ տեղ (10 միավոր):
1․ «Շիրակը» «Լոռիից» ավելացված ժամանակում բաց թողած գոլի պատճառով կրած ցավալի պարտությամբ սկսեց առաջնության գարնանային հատվածը: Բարձրագույն խմբում «Շիրակի» և «Վանի» առաջին ծանոթությունը պետք է կայանար առաջնության 4-րդ տուրում, սակայն խաղը հետաձգվեց:
2․ «Վանն» էլ առաջնության երկրորդ հատվածում անհաջող մեկնարկեց՝ 0-4 ջախջախիչ հաշվով պարտվելով «Նոային»: Բարձրագույն խմբի նորեկը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց, ընդ որում վերջին 3 խաղերում «Վանի» ֆուտբոլիստներին չի հաջողվել գոլ խփել:
3․ «Շիրակի» ներկայիս արդյունքը (11 խաղում 5 միավոր) վատագույններից է թիմի պատմության մեջ: Ավելի անհաջող գյումրեցիները հանդես են եկել միայն 2010թ. առաջնությունում՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ անցկացրած 11 հանդիպումներում վաստակելով ընդամենը 3 միավոր:
4․ Սեփական հարկի տակ սովորաբար հաջող հանդես եկող «Շիրակն» ընթացիկ առաջնությունում Գյումրիում անցկացրած 5 հանդիպումներում ընդամենը մեկ միավոր է վաստակել «Ալաշկերտի» հետ գրանցած ոչ-ոքիի շնորհիվ: Մյուս խաղերում շիրակցիները միևնույն 0-3 հաշվով զիջել են «Արարատին», «Նոային» և «Ուրարտուին», «Լոռիին» էլ պարտվել են ավելացված ժամանակում բաց թողած միակ գոլի պատճառով:
5․ Եթե նախորդ խաղում «Շիրակում» հանդես եկան թիմի երկու նորեկներ (Սպասոյե Ստեֆանովիչ, Դոնիմանի Յակուբա Սիլուե), ապա «Վանում» միանգամից 5 ֆուտբոլիստներ՝ Վլադիսլավ Վասիլևը, Վիուլեն Այվազյանը, Ռուստամ Իսաևը, Ալեքսանդր Մաքսիմենկոն և Ալեքսեյ Շիշկինը նորամուտը նշեցին չարենցավանցիների կազմում: Բացառված չէ, որ «Վանի» հետ խաղին մասնակցեն «Շիրակի» ևս երկու նորեկներ՝ պաշտպաններ Հայկ Իշխանյանն ու Ռոբերտ Հակոբյանը: Ի դեպ, Իշխանյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է հենց «Շիրակում» 2008թ.: Գյումրեցիների կազմում Բարձրագույն խմբում նա 7 խաղ է անցկացրել:
Իսկ ահա «Վանի» փորձառու ֆուտբոլիստներից մեկը՝ Անդրանիկ Ոսկանյանը «Շիրակի» հետ հանդիպմանը մասնակցելու դեպքում Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո