Կարգապահ ֆուտբոլով ու թոփ հավաքականի հոգեբանությամբ․ Շվեյցարիան կարող է հեռու գնալ ԵՎՐՈ-ում - VNews
Բաժիններ

Կարգապահ ֆուտբոլով ու թոփ հավաքականի հոգեբանությամբ․ Շվեյցարիան կարող է հեռու գնալ ԵՎՐՈ-ում

eurocombat2020 - Կարգապահ ֆուտբոլով ու թոփ հավաքականի հոգեբանությամբ․ Շվեյցարիան կարող է հեռու գնալ ԵՎՐՈ-ում

Շվեյցարիայի հավաքականը կայուն ու կարգապահ ֆուտբոլ ցուցադրող թիմերից է։ Պատահական չէ, որ նրանք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ավելի բարձր տեղ են զբաղեցնում, քան օրինակ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, կամ էլ Նիդերլանդները։ VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Շվեյցարիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Շվեյցարիայի հավաքականի մրցակիցները ընտրական փուլում Դանիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Ջիբրալթարի հավաքականներն էին։ Շվեյցարիան անհաջող խաղաց միայն Դանիայի հետ խաղերում։ Առաջին տուրում նրանք կորցրին հաղթանակն ու ոչ-ոքի ավարտեցին դանիացիների դեմ խաղը։ Կոպենհագենում պարտվեցին 0-1 հաշվով։ Խմբի մյուս մրցակիցների դեմ խաղերում Շվեյցարիան խնդիրներ չունեցավ։ Հինգ հաղթանակ ու ևս մեկ ոչ-ոքի, այս անգամ էլ Իռլանդիայի հետ։ Բարդ խմբում նրանք 17 միավոր վաստակեցին ու առաջին տեղով դուրս եկան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Երկրորդ տեղով դուրս եկած Դանիան հետ էր մնում Շվեյցարիայի հավաքականից ընդամենը մեկ միավորով։

Շվեյցարիայի հավաքականը բավականին լավ մարզավիճակով է մոտենում Եվրոպայի առաջնությանը։ Պետկովիչի թիմը վերջին 4 խաղերում հաղթել է։ Դրանցից երկուսը աշխարհի առաջնության ընտրական փուլում էր, ևս երկուսը՝ ընկերական խաղերում։ Շվեյցարիան այս ընթացքում խաղացել է Ազգերի լիգայի խաղարկությունում։ Խումբը բավականին բարդ էր։ Մրցակիցներն էին՝ Իսպանիան, Գերմանիան և Ուկրաինան։ Առաջատարների հետ խաղերում Շվեյցարիան մեկական ոչ-ոքի գրանցեց ու մեկական պարտություն կրեց։ Ուկրաինային պարտվեց առաջին խաղում, իսկ պատասխան խաղում մրցակցին տեխնիկական պարտություն տրվեց կորոնավիրուսի մի քանի դեպքերի պատճառով խաղին չներկայանալու համար։ Այնպես որ, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի դրական բալանսն ու կարգապահ խաղը մինչև հիմա ուղեկցում են Շվեյցարիայի հավաքականին։ Ցայտուն օրինակը աշխարհի առաջնության ընտրական փուլում վստահ մեկնարկն է։

GettyImages 1172585590 960x625 - Կարգապահ ֆուտբոլով ու թոփ հավաքականի հոգեբանությամբ․ Շվեյցարիան կարող է հեռու գնալ ԵՎՐՈ-ում

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ – Յան Սոմեր («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Իվոն Մվոգո (ՊՍՎ), Յոնաս Օմլին («Մոնպելյե»), Գրեգոր Կոբել («Շտուտգարտ»),

Պաշտպաններ – Մանուել Ականջի (Դորտմունդի «Բորուսիա»), Լորիս Բենիտո («Բորդո»), Նիկո Էլվեդի («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Կևին Մբաբու («Վոլֆսբուրգ»), Բեչիր Օմերագիչ («Ցյուրիխ»), Ռիկարդո Ռոդրիգես («Տորինո»), Սիլվեն Վիդմեր («Բազել»), Ֆաբիան Շար («Նյուքասլ»), Ջորդան Լոտոմբա («Նիս»), Էրայ Ջյումանտ («Բազել»)։

Կիսապաշտպաններ – Գրանիտ Ջակա («Արսենալ»), Դենիս Զակարիա («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Ռեմո Ֆրոյլեր («Ատալանտա»), Ջիբրիլ Սոու («Այնտրախտ»), Ամդիր Մեխմեդի («Վոլֆսբուրգ»), Ջերդան Շաքիրի («Լիվերպուլ»), Ռուբին Վարգաս («Աուգսբուրգ»), Սթիվեն Ցուբեր («Այնտրախտ»), Էդմիլսոն Ֆերնանդես («Մայնց»), Քրիստիան Ֆասնախտ («Յանգ Բոյզ»), Դեն Նդոյե («Նիս»), Անդի Զեչիրի («Բրայթոն»)։

Հարձակվողներ – Բրել Էմբոլո («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Մարիո Գավրանովիչ («Դինամո Զագրեբ»), Հարիս Սեֆերովիչ («Բենֆիկա»)։

208 switzerland national football team by ramin7sharifi dcgf2ul fullview - Կարգապահ ֆուտբոլով ու թոփ հավաքականի հոգեբանությամբ․ Շվեյցարիան կարող է հեռու գնալ ԵՎՐՈ-ում

Շվեյցարիայի հավաքականի հայտացուցակում բավականին շատ են երիտասարդ խաղացողները։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը պահել է թիմի հիմնական կորիզը, որը կար նախորդ խոշոր մրցաշարում՝ աշխարհի առաջնությունում։ Սակայն կան նաև երիտասարդ խաղացողներ, որոնք առաջին անգամ են հայտնվել հայտացուցակում այսպիսի մրցաշարում։ Կարելի է առանձնացնել շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդ պաշտպան Բեչիր Օմերագիչին։ Նա այս տարի երկրորդ ամբողջական մրցաշրջանն է անցկացրել Շվեյցարիայի առաջնությունում։ L’Equipe-ը նրան ընդգրկել է թոփ-25 լավագույն երիտասարդ խաղացողների ցանկում։ Հայտացուցակում կան հանրահայտ անուններ, որոնք մշտապես եղանակ են փոխել Շվեյցարիայի հավաքականում։ Սպասելիքները շատ են թե՛ Գրանիտ Ջակայից, թե՛ Ջերդան Շաքիրիից: Սակայն Շվեյցարիայի հավաքականի առաջատարներն ակումբային մակարդակում ամենևին էլ չեն փայլել։ Ինչ կանեն նրանք Եվրոպայի առաջնությունում, բարդ է ասելը։ Սակայն նույն Շաքիրին այն խաղացողներից, որն անկախ ակումբային մրցաշրջանի լավ կամ վատ լինելուց հավաքականում միշտ էլ նվիրված ու տպավորիչ ֆուտբոլ է ցուցադրել։

Մարզչական գործոն

Շվեյցարիայի հավաքականը գլխավորում է բոսնիական ծագում ունեցող շվեյցարացի Վլադիմիր Պետկովիչը։ 2013 թվականի դեկտեմբերին նա իմացավ, որ գլխավորելու է ազգային ընտրանին։ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո Պետկովիչը ստանձնեց հավաքականի ղեկն ու սկսեց աշխատել։ Նա հեռացել էր «Լացիոյից», որտեղ էլ հենց նվաճել է մարզչական կարիերայի առայժմ միակ տիտղոսը։ Պետկովիչի գլխավորությամբ Շվեյցարիայի հավաքականը հաղթել է 57,4 տոկոս հանդիպումներում։ Սա լավագույն ցուցանիշն է Շվեյցարիայի հավաքականի պատմության մարզիչների շրջանում։ Նա հավաքականում է արդեն 7 տարի։ Հանգիստ ու կարգապահ Շվեյցարիայում, կարծես թե, ոչինչ էլ չեն ուզում փոխել։ Պետկովիչն իրեն լավ է զգում Շվեյցարիայի հավաքականում։

vladimir petkovic fb 960x534 - Կարգապահ ֆուտբոլով ու թոփ հավաքականի հոգեբանությամբ․ Շվեյցարիան կարող է հեռու գնալ ԵՎՐՈ-ում

Պետկովիչը հավաքականին որոշել է փոքր-ինչ այլ կերպ պատրաստել Եվրոպայի առաջնությանը։ Եթե մրցաշարին մասնակցող թիմերի մեծամասնությունն այս ընթացքում երկու ընկերական հանդիպում են անցկացնելու, ապա Շվեյցարիան մինչև ԵՎՐՈ-ն խաղալու է ընդամենը մեկ անգամ։ Նրանք սեփական հարկի տակ մրցելու են Լիխտենշտեյնի ընտրանու հետ։ Սա հաստատ այն խաղը չէ, որի ընթացքում կարող ես որոշակի բաներ փորձարկել ու տեսնել քո ֆուտբոլիստներին գործի մեջ մրցունակ մրցակցի դեմ խաղում։ Այս որոշումը ենթադրաբար համաձայնեցված է եղել մարզչի հետ, ու հենց Պետկովիչն է ցանկացել չծանրաբեռնել թիմին ընկերական խաղով։ Նա որոշել է շեշտը դնել ֆիզիկական պատրաստվածության վրա, որը կարող է բանալի դառնալ այսպիսի խիտ մրցաշրջանից հետո անցկացվող ԵՎՐՈ-ում:

Մեր ընտրանին

Գլխավոր աստղը

Շվեյցարիայի հավաքականի գլխավոր աստղը Ջական է, կամ էլ Շաքիրին, բայց այս ԵՎՐՈ-ում իրական գլխավոր աստղին այլ խաղային դիրքում է պետք փնտրել։ Այսպիսի մրցաշարերում ու այսպիսի հավաքականներում մշտապես կարևորագույն ֆիգուր են դառնում թիմի դարպասապահները: Շվեյցարիայի հավաքականի դարպասը երկար տարիներ պաշտպանում էր Դիեգո Բենալիոն։ Սակայն նա արդեն ավարտել է կարիերան։ Շվեյցարիայի հավաքականի դարպասը հիմա պաշտպանում է Բունդեսլիգայում տպավորիչ խաղ ցուցադրած Յան Սոմերը։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Գերմանիայի առաջնության դարպասապահների շրջանում առաջատարն էր սեյվերի քանակով։ Այս տարի Սոմերի թվերն ավելի համեստ են։ Միջինը մեկ խաղում 2,6 սեյվ ու 6 չոր հանդիպում։

sweden v switzerland round of 16 2018 fifa world cup russia 5b543ccd7134f66e31000005 - Կարգապահ ֆուտբոլով ու թոփ հավաքականի հոգեբանությամբ․ Շվեյցարիան կարող է հեռու գնալ ԵՎՐՈ-ում

Սոմերն աչքի ընկավ այլ տպավորիչ ցուցանիշներով նույնպես ու դա արեց հենց Շվեյցարիայի հավաքականում։ Ազգերի լիգայում Իսպանիայի դեմ խաղում նա երկու անգամ հետ մղեց Սերխիո Ռամոսի իրացրած 11-մետրանոցները։ Մինչև այդ հարվածները Ռամոսը շատ երկար ժամանակ չէր վրիպում նշակետից։ Սոմերն ու Ռամոսը ԵՎՐՈ-ում միմյանց չեն հանդիպի մեկ պարզ պատճառով․ «Ռեալի» պաշտպանը չի հրավիրվել Իսպանիայի հավաքական։

Եթե խմբային փուլում շվեյցարացիները, քիչ թե շատ, ֆավորիտ են խմբից դուրս գալու հարցում, ապա ավելի թոփ հավաքականների հետ պետք է խաղալ երկրորդ համարով, դիմակայել մրցակցի անվերջանալի գրոհներին, պաշտպանել դարպասն ու գուցե հրաշքներ գործել նաև հետխաղյա հարվածաշարում։ Այդտեղ գլխավոր դերը լինելու է հենց Սոմերինը։

Մրցակիցներ/շանսեր

Շվեյցարիայի հավաքականը A խմբում է։ Մրցակիցներն են՝ Իտալիան, Թուրքիան ու Ուելսը։ Խմբի ընդգծված ֆավորիտը «Սկուադրա Աձուրան» է, ու դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Հետաքրքիր է, որ բուքմեյքերները խմբի երկրորդ տեղի ֆավորիտ համարում են հենց Շվեյցարիային, այլ ոչ թե Ուելսին կամ Թուրքիային, որոնց կազմում ի դեմս Գարեթ Բեյլի ու Հական Չալհանօղլուի խաղում են աստղեր։ Առաջնությունը Շվեյցարիան սկսում է Ուելսի հետ հանդիպումով։ Խաղը կայանալու է Բաքվում։ Հաջորդ հանդիպումը Իտալիայի հետ է Հռոմում։ Սա, իհարկե, ամենաբարդ հանդիպումն է լինելու շվեյցարացիների համար։ Երրորդ տուրում նրանք նորից վերադառնալու են առաջին հանդիպման մրցավայր ու խաղալու են Թուրքիայի դեմ։ Միայն պատկերացրե՛ք, թե ինչ հոգնածություն կարող են ունենալ Շվեյցարիայի հավաքականի խաղացողներն ու մարզչական շտաբը այսքան թռիչքներից հետո։

Շվեյցարիան խմբից դուրս գալու լավ շանսեր ունի։ Թուրքիայի ու Ուելսի հավաքականների դեմ նրանք կարող են իսկական ֆավորիտ դիտարկվել։ Հեշտ չի լինելու նաև Իտալիայի համար։ Խոշոր մրցաշարերում Շվեյցարիան միշտ էլ անհարմար մրցակից է եղել ֆավորիտների համար։ Հիշենք Մունդիալ-2010-ում նրանց խելահեղ մեկնարկը, երբ նվազագույն հաշվով հաղթեցին Իսպանիային։ «Ֆուրիա ռոխայի» համար դա այդ մրցաշարի առաջին ու վերջին պարտությունն էր լինելու։ Նույն կերպ Շվեյցարիան անցած Մունդիալում Բրազիլիայի հավաքականի հետ անակնկալ ոչ-ոքիով սկսեց մրցաշարը։ Այնպես որ, Շվեյցարիայից միշտ էլ կարելի է սպասել լավ արդյունքներ նույնիսկ ամենաուժեղ մրցակիցների դեմ խաղերում։ Շվեյցարիայի՝ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսերը մեծ են։ Իսկ թե ինչ կլինի փլեյ-օֆֆում, դժվար է ասել։

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

3-4-1-2։ Սոմեր, Ռոդրիգես, Ականջի, Էլվեդի, Ցուբեր, Ջակա, Ֆրոյլեր, Ֆերնանդես, Շաքիրի, Էմբոլո, Սեֆերովիչ։

Շվեյցարիայի հավաքականը աշխարհի առաջնությունից հետո փոխել է խաղային մարտավարությունը։ 4 պաշտպանից նրանք անցում են կատարել 3 կենտրոնականով խաղալու մարտավարությանը։ Ականջիին ու Էլվեդիին միացել է նախկինում լատերալ Ռոդրիգեսը։ Պաշտպանների առջևում խաղում են Ջական ու Ֆրոյլերը, որոնք այս դիրքի համար լավագույն տարբերակներն են Պետկովիչի հայտացուցակում։ Եզրերում ընտրել են Ցուբերին և Ֆերնանդեսին, սակայն այս դիրքում ռոտացիան անխուսափելի է լինելու։ Հարձակվողների թիկունքում պետք է խաղա Շաքիրին։ Հարձակման գծում էլ Էմբոլո-Սեֆերովիչ զույգն ամենաօպտիմալն է։

switzerland 960x960 - Կարգապահ ֆուտբոլով ու թոփ հավաքականի հոգեբանությամբ․ Շվեյցարիան կարող է հեռու գնալ ԵՎՐՈ-ում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Ալաբան՝ Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Նիդեռլանդներ – Ուկրաինա. Մեկնարկային կազմեր

ԵՎՐՈ 2020. Ավստրիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Շտեֆան Լայները գոլից հետո խաղաշապիկ է ցուցադրել՝ «Էրիկսեն, ուժեղ մնա» գրությամբ

Ավստրիան ու Հյուսիսային Մակեդոնիան 30-րդ րոպեի դրությամբ մեկական գնդակ են խփել (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

ԵՎՐՈ 2020. Անգլիա – Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ստեռլինգի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային աշխարհի փոխչեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Անգլիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր

Կոնստանտին Գենիչը ԵՎՐՈ 2020-ի հավատարմագրում կստանա՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Լուկակուի դուբլն օգնեց Բելգիային վստահորեն հաղթել Ռուսաստանին (տեսանյութ)

«Քրիս, սիրում եմ քեզ». ինչ արեց Լուկակուն՝ Ռուսաստանին գոլ խփելուց հետո (տեսանյութ)