Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ - VNews
Բաժիններ

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 1 տուր

19 Սեպտեմբեր 2020 - 22:45

0

Էլաս Վերոնա

0

ԱՍ Ռոմա

Շուտով՝ արդեն այս շաբաթ կմեկնարկի Ա սերիայի 2020/21 խաղարկությունը, որով պաշտոնապես կմեկնարկի նոր մրցաշրջանը Հենրիխ Մխիթարյանի համար: Նախորդ՝ հայտնի պատճառներով տարօրինակ ընթացք ունեցող մրցաշրջանից հետո գալիք մրցաշրջանը բավական մեծ կարևորություն է ունենալու Հայաստանի հավաքականի ավագի համար, քանի որ մի շարք մարտահրավերներ ու նպատակներ կան տարբեր ճակատներով. Հայաստանի հավաքական, «Ռոմա», անհատական արդյունքներ… ներկայացնում ենք Մխիթարյանի գլխավոր մարտահրավերները 2020/21 մրցաշրջանում:

«Ռոմա». Ավելի լավ արդյունքներ գրանցել՝ թիմի առաջատարի դերում

Մխիթարյանը մինչև այս մրցաշրջանը սկսելը շատ կարևոր որոշում կայացրեց՝ խզելով «Արսենալի» հետ պայմանագիրն ու դառնալով «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ: Արդեն մանրամասն անդրադարձել ենք՝ որքանով էր ճիշտ ու կշռադատված այդ որոշումը՝ հաշվի առնելով «զինագործների» այժմյան իրավիճակն ու Հենոյի՝ «Ռոմայում» անցկացրած մրցաշրջանը:

Եթե նախորդ մրցաշրջանը Մխիթարյանի համար ընտելանալու մրցաշրջան էր, ապա այս տարի Հենոն «Ռոմայում» իրեն պետք է զգա այնպես, ինչպես ձուկը ջրում, ինչի նախադրյալները Մխիթարյանն ամբողջովին ունի: 2019/20-ի առաջին հատվածում խանգարեցին վնասվածքները, սակայն հունվարից հետո Մխիթարյանն աստիճանաբար գրավեց «Օլիմպիկոն» ու դարձավ իր թիմի առանցքային ֆուտբոլիստը. Ֆոնսեկայի փոփոխական սխեմաներում ու մարտավարությունում ռոտացիայի էր ենթարկվում ամեն ինչ ու ամեն ոք՝ բացի Մխիթարյանից, քանի որ պորտուգալացի մասնագետը կարողանում էր Հենրիխին շատ լավ օգտագործել թե՛ խաղարկողի դերում, թե՛ եզրայինի: Բայց երբ Ֆոնսեկան ֆուտբոլի վերսկսումից հետո վերջնականապես կողմնորոշվեց սխեմայի հարցում (3-4-2-1), թե՛ «Ռոմայի», թե՛ Մխիթարյանի խաղն ակնհայտորեն բարելավվեց. հարձակվողի թիկունքում գործելով՝ Մխիթարյանը շատ դեպքերում նահանջում էր թիկունք ու հաջողությամբ խլում գնդակը մրցակիցներից՝ այդպիսով դրսևորելով իր լավագույն կողմերը, դե իսկ արդեն հարձակվելիս գործում կտրուկ, վճռական ու շատ արդյունավետ:

Ֆոնսեկայի թիմն ու Մխիթարյանը ընթանում են նույն՝ զարգացման ուղղությամբ. գալիք մրցաշրջանում, բնականաբար, թիմի խաղակցվածությունը շատ ավելի լավը կլինի, իսկ Մխիթարյանն էլ ավելի մեծ ազդեցություն կունենա թիմի խաղի վրա՝ կառուցելով գրոհները: Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ թիմային գլխավոր մարտահրավերներից մեկը Ա սերիայի լավագույն քառյակ մտնելն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է, ինչը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով, որ մրցակիցները՝ «Լացիոն», «Ատալանտան» և «Միլանը» բավական լավ վիճակում են այժմ, բայց պետք չէ մոռանալ նաև, որ «Լացիոն» ու «Ատալանտան» խաղալու են ՉԼ-ում ու դժվարություններ են ունենալու 2 ճակատով պայքարելու հարցում: «Ռոմայի» հետ երկրորդ մարտահրավերը արդեն Եվրոպա լիգայում ավելի առաջ շարժվելն է. նախորդ խաղարկությունում հռոմեացիներն իրենց տեղը զիջեցին մրցաշարի ապագա չեմպիոնին՝ «Սևիլիային». այս անգամ նրանք պետք է ավելի հասուն խաղ ցուցադրեն ու առաջ շարժվեն, և ինչու ոչ՝ դառնան չեմպիոն, ինչը ևս ՉԼ ուղեգիր ձեռք բերելու այլընտրանքային ճանապարհ է:

Հայաստանի հավաքական. «Ռոմայում» հաջող խաղը տեղափոխել Կապառոսի թիմ

Հայաստանի այս հավաքականի ամենահուսադրող գործոնը Կապառոս – Մխիթարյան տանդեմն է. երկար սպասված հանդիպում, որը հետաձգվեց մինչև նվազագույնը հոկտեմբեր: Նույնիսկ Ազգերի լիգայի առաջին երկու խաղերից հետո դեռ դժվար է դատողություններ ու կանխատեսումներ անել՝ որ դիրքում կօգտագործի Կապառոսը Մխիթարյանին ու ինչպես թիմի ավագը կներգրավվի Կապառոսի մարտավարություններում, սակայն մի բան հստակ է. Մխիթարյանն ու Կապառոսը, յուրաքանչյուրն իր գործում, եվրոպական բարձրակարգ թիմերի հարուստ փորձ ունեն և միմյանց շատ լավ կհասկանան:

Մխիթարյանի գլխավոր խնդիրն է լինելու հաջող խաղ տեղափոխել հավաքական, որը նա ցուցադրում էր նախորդ մրցաշրջանի վերջում և ըստ ամենայնի՝ նաև գալիք մրցաշրջանում: Ազգերի լիգան դեռ առջևում է, ԱԱ 2022-ի նախընտրական փուլն էլ սարերի հետևում չէ. արդեն 2021-ի մարտին մեկնարկելու է նոր շրջափուլը, որին մասնակցելու համար Մխիթարյանի՝ լավ մարզավիճակով հավաքական ժամանելը չափազանց կարևոր է լինելու: Մխիթարյանը՝ որպես անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստ, ամեն ինչ պետք է անի հավաքականի հետ մեծ մրցաշարի մասնակցելու համար:

Պահպանել ֆիզիկական օպտիմալ մարզավիճակը

Մխիթարյանի՝ վերջին տարիների գլխավոր խնդիրն ու խաղային անկայունության պատճառը վնասվածքներն են: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հաճախ է վնասվածքներ ստանում ու երկար ժամանակով դուրս մնում շարքից՝ բացակայելով կարևոր պահերին, հետո էլ արդեն ժամանակ է պահանջվում լավ մարզավիճակ հավաքելու համար: Մխիթարյանի համար ոչ պակաս առաջնահերթ խնդիր է լինելու կրկին վնասվածքներ չստանալ՝ ամբողջական մրցաշրջան անցկացնելու և իր խաղի որակը կայուն-բարձր պահելու համար:

Բարելավել անհատական ցուցանիշները

Այս կետը մասնակիորեն կապված է նաև նախորդ կետի՝ ֆիզիկական մարզավիճակի հետ, որը պահելը հատկապես այս տարիքում մեծ նշանակություն ունի:

Մխիթարյանը հունվարին դառնալու է 32 տարեկան. խաղային ու անհատական հասունության այս փուլում Հենոն կարծես ծաղկաքաղ է արել իր կարիերայից ու ամբողջացրել իր խաղը. նա ինչ-որ չափով վերցրել է «Շախտյորում» իր՝ կենտրոնական կիսապաշտպանի հատկանիշները, կարողանում է շատ լավ կառուցել գրոհներ, ստեղծագործել կամ հենց ինքն էլ եզրափակել դրանք՝ ինչպես «Բորուսիայում», իր թիմին սրություն է հաղորդում ու արդյունավետ գործում նաև եզրից՝ ինչպես «Յունայթեդում» ու «Արսենալում» էր, և գումարած դրան ձեռք է բերել իսկական առաջատարի հատկանիշներ, ինչի շնորհիվ էլ դարձել է անփոխարինելի ֆուտբոլիստ Ֆոնսեկայի համար, և առաջին անգամ ակումբային կարիերայում (թոփ թիմերի շրջանում)՝ իր թիմի առաջատարը:

Իսկ ինչո՞ւ Իտալիայում երկրորդ մրցաշրջանում չբարելավել ցուցանիշները, ինչո՞ւ չանցկացնել ավելի շատ խաղ, ինչո՞ւ չխփել ավելի շատ գոլ ու չկատարել ավելի շատ գոլային փոխանցումներ (նախորդ մրցաշրջանում՝ 27 խաղ, 9 գոլ ու 6 գոլային փոխանցում), ինչո՞ւ մրցաշրջանի վերջում չհամալրել Ա սերիայի թոփ-10 ֆուտբոլիստների ցանկն ու չհայտնվել Ռոնալդուի, Լուկակուի, Լաուտարոյի, Իմոբիլեի ու Դիբալայի կողքին, և վերջապես, ինչո՞ւ չանցկացնել կարիերայի լավագույն մրցաշրջանը:

Կայացրած որոշումները ճիշտ են եղել, ու Մխիթարյանի՝ անկում ապրող կարիերան նոր սկիզբ ու հետաքրքիր ընթացք է ստացել. մնացած ամեն ինչ պետք է անել արդեն խաղադաշտում. երթը սկսում է շաբաթ երեկոյան՝ «Վերոնայի» դեմ խաղով:

«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» հայտացուցակը ԲԿՄԱ Սոֆիայի դեմ խաղի համար

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

«Միլան» – «Ռոմա» գոլառատ խաղում հաղթող չեղավ, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

«Միլան» – «Ռոմա» խաղում առաջին կեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1 (տեսանյութ)

Զլատանը հենց մեկնարկում հաշվի մեջ առաջ է մղում «Միլանին» «Ռոմայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Միլան» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Միլանի» դեմ՝ ըստ իտալական մամուլի

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել «Միլանի» դեմ արտագնա խաղից առաջ (լուսանկարներ)

Ֆոնսեկան Մխիթարյանին նշել է թիմի տուգանայինների հիմնական իրացնողների թվում

«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» դեմ մրցավեճի համար

Խաղաղության կոչ աշխարհին՝ արցախցի երեխաներից. Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

Կառլո Պելեգատի. «Ինձ շատ դուր է գալիս Մխիթարյանի խաղը»

«Ռոման» սկսել է նախապատրաստվել Ա սերիայի առաջատարի՝ «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)