Կառլեն Մկրտչյանի համար Մակեդոնիայի հավաքականի հետ խաղը հոբելյանական էր - VNews
Բաժիններ

Կառլեն Մկրտչյանի համար Մակեդոնիայի հավաքականի հետ խաղը հոբելյանական էր

Մակեդոնիայի հավաքականի հետ մրցավեճում Կառլեն Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում հոբելյանական՝ 50-րդ խաղն անցկացրեց: Մեր ընտրանու 26-ամյա տարեգրության ընթացքում այդ իրոք դժվարին սահմանագիծը հաջողվել է հատել ընդամենը 15 ֆուտբոլիստի:

ՀՀ հավաքականի կազմում Կառլեն Մկրտչյանը նորամուտը նշել է 2008թ. փետրվարի 2-ին Մալթայի մրցաշարում տանտերերի հետ կայացած խաղում՝ 83-րդ րոպեին փոխարինելով Լևոն Պաչաջյանին: Նա մեկամյա ընդմիջումից հետո կրկին ազգային հավաքականի կազմում է: Այնպես որ Մկրտչյանից 10 մրցաշրջան պահանջվեց հավաքականում 50-րդ խաղի հոբելյանը նշելու համար:

Հայաստանի հավաքականում 50 խաղի սահմանագիծը բոլորից արագ՝ 8 մրցաշրջանում են հաղթահարել Հարություն Վարդանյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Ընդ որում Հենրիխը 50-րդ խաղի հոբելյանը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: 2014թ. նոյեմբերի 14-ին պորտուգալացիների հետ խաղի օրը նա 25 տարեկան 297 օրական էր:

Հայաստանի հավաքականում առաջինը 50 խաղի սահմանագիծը հատել է Արթուր Պետրոսյանը: Նա այդ հոբելյանը նշել է 2001թ. մարտի 24-ին Երևանում Ուելսի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: 4 օր անց Լեհաստանում կայացած ընտրական մրցախաղում նման հոբելյան նշեց Սարգիս Հովսեփյանը:

Vnews.am-ը ներկայացնում է, թե ֆուտբոլիստներից ով որ մրցախաղում և որ տարիքում է նշել 50-րդ խաղի հոբելյանը և քանի մրցաշրջան է պահանջվել նման արդյունքի հասնելու համար:

Ֆուտբոլիստներ 50-րդ խաղը Տարիք Մրցաշրջան
1.Արթուր Պետրոսյան 24.03.2001. Ուելս՝ 2-2 (ԱԱ) 29 տ. 97 օր. 10
2.Սարգիս Հովսեփյան 28.03.2001. Լեհաստան՝ 0-4 (ԱԱ) 28 տ. 146 օր. 10
3.Հարություն Վարդանյան 06.10.2001. Նորվեգիա՝ 1-4 (ԱԱ) 30 տ. 305 օր. 8
4.Արմեն Շահգելդյան 07.02.2007. Անդորրա՝ 0-0 (Ը) 33 տ. 163 օր. 16
5.Համլետ Վ. Մխիթարյան 13.10.2007. Սերբիա՝ 0-0 (ԵԱ) 33 տ. 323 օր. 14
6.Ռոման Բերեզովսկի 17.11.2007. Պորտուգալիա`0-1 (ԵԱ) 33 տ. 104 օր. 12
7.Ռոմիկ Խաչատրյան 17.11.2007. Պորտուգալիա`0-1 (ԵԱ) 29 տ. 86 օր. 11
8.Արթուր Ոսկանյան 15.10.2008. Բոսնիա՝ 1-4 (ԱԱ) 32 տ. 63 օր. 10
9.Արտավազդ Քարամյան 14.10.2009. Թուրքիա՝ 0-2 (ԱԱ) 29 տ. 334 օր. 10
10.Ռոբերտ Արզումանյան 28.02.2012. Սերբիա՝ 0-2 (Ը) 26 տ. 219 օր. 8
11.Հենրիխ Մխիթարյան 14.11.2014. Պորտուգալիա`0-1 (ԵԱ) 25 տ. 297 օր. 8
12.Էդգար Մանուչարյան 01.06.2016. Սալվադոր՝ 4-0 (Ը) 29 տ. 134  օր. 13
13.Մարկոս Պիզելի 31.08.2016. Չեխիա՝  0-3 (Ը) 31 տ. 333 օր. 9
14.Գևորգ Ղազարյան 31.08.2016. Չեխիա՝ 0-3 (Ը) 28 տ. 148 օր. 10
15.Կառլեն Մկրտչյան 09.09.2018. Մակեդոնիա՝ (ԱԼ) 29 տ. 288 օր. 10

Vnews.am-ը ներկայացնում է նաև ազգային հավաքականում 50 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Խաղ Մրցաշրջան
1.Սարգիս Հովսեփյան 132 1992-2012
2.Ռոման Բերեզովսկի 94 1996-2016
3.Հենրիխ Մխիթարյան 76 2007-2018
4.Ռոբերտ Արզումանյան 74 2005-2015
5.Արթուր Պետրոսյան 69 1992-2004
6.Մարկոս Պիզելի 64 2008-2018
7.Հարություն Վարդանյան 63 1994-2004
8.Գևորգ Ղազարյան 59 2007-2018
9. Համլետ Վ. Մխիթարյան 56 1994-1997, 2002-2008
10.Արթուր Ոսկանյան 54 1999-2010
11.Ռոմիկ Խաչատրյան 54 1997, 1999-2008
12.Էդգար Մանուչարյան 54 2004-2017
13.Արմեն Շահգելդյան 53 1992-2007
14.Արտավազդ Քարամյան 51 2000-2010
15.Կառլեն Մկրտչյան 50 2008-2016, 2018

Աշոտ Հայրապետյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանը շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով

WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում

Էստոնիա – Հայաստան խաղում հաղթող չեղավ (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան հանդիպման առաջին կեսից հետո հաշիվը հավասար է (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան խաղում հաշիվը հավասարվեց՝ 1-1 (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը բացում է հաշիվն էստոնացիների դեմ խաղում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն ավարտել է նախավարժանքը (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականը ժամանել է մարզադաշտ (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմն էստոնացիների դեմ խաղում

Բայրամյան. «Մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հավաքականում ու պաշտպանել երկրի գույները»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Տալլինի հայկական եկեղեցի (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Էստոնիայի հետ խաղում

Ֆոտոշարք՝ Հայաստանի հավաքականի՝ Տալլինում անցկացրած մարզումից

Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Տալլինում (տեսանյութ)