-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի գլխավոր դրվագներից մեկը գրանցվեց հանդիպման վերջին վայրկյաններին, երբ Մեսիի նյարդերը տեղի տվեցին, ու արգենտինացին առանց գնդակի ընթացող պայքարում ձեռքերով հարվածեց «Ատլետիկի» ֆուտբոլիստին՝ հեռացվելով խաղադաշտից:
Թոփ ֆուտբոլիստներից բոլորը սպասում են միայն փայլուն խաղ, սակայն Մեսին ամենևին էլ առաջինը չէ, որ կորցրեց ինքնատիրապետումը: Ներկայացնում ենք 10 դրվագ, երբ աշխարհի լավագույն խաղացողներից ոմանք ոչ սպորտային պահվածքով են աչքի ընկել:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը երբեք էլ չի փայլել կարգապահությամբ. մշտապես վեճեր, կոնֆլիկտներ, սկանդալներ… Քինն իր կարիերայի ընթացքում 13 անգամ հեռացվել է խաղադաշտից: Բայց Քինի «ամենահետաքրքիր» կարմիր քարտն արձանագրվել է 2001-ին, որը նույնիսկ ունի նախապատմություն:
1997-ին «Յունայթեդը» խաղում էր «Լիդսի» հետ: Դրվագներից մեկում «Լիդսի» կիսապաշտպան Էլֆ-Ինգ Հալանդը (ճիշտ գուշակեցիք՝ Էրլինգ Հալանդի հայրը) բախվեց Քինին, ինչի արդյունքում Քինը ստացավ ֆուտբոլիստների համար ամենասարսափելի վնասվածքը՝ կտրեց ծնկի խաչաձև կապանները: Հալանդը մոտեցավ խոտածածկին գալարվող Քինին ու հորդորեց կանգնել և սիմուլիացիայի չդիմել:
Հիշաչար Քինը, բնականաբար, չմոռացավ այդ դրվագը երկար տարիներ, իսկ հետո եկավ վրեժի պահը: 2001-ին՝ արդեն մանչեսթերյան դերբիի ժամանակ Քինն ու Հալանդը կրկին հանդիպեցին, երբ նորվեգացին խաղում էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Դրվագներից մեկում Քինը որսաց պահն ու հենց խաղադաշտում «հեռացրեց» Հալանդի ոտքը:
Ի տարբերություն Քինի, Ռոնալդոն (բրազիլացին) խաղադաշտում աչքի չէր ընկնում կարգապահական խախտումներով, բայց խաղերից մեկում նա էլ կորցրեց սեփական նյարդերի նկատմամբ իր վերահսկողությունը:
Չեմպիոնների լիգայի՝ 2004/05 խաղարկության 1/8 եզրափակիչն էր, «Ռեալ» – «Յուվենտուս» դիմակայության 2-րդ խաղը: Խաղի ողջ ընթացքում «Յուվեի» պաշտպան Ալեսիո Տակինարդին պոկ չէր գալիս Ռոնալդոյից՝ անդադար փորձելով վնասազերծել նրան ամեն գնով: Ընդհանուր դիմակայության արդյունքը 1:1 էր, թիմերն արդեն մտել էին լրացուցիչ ժամանակ, իսկ լարվածությունը հասել էր գագաթնակետին, երբ «Ռեալի» գրոհներից մեկի ժամանակ Տակինարդին կրկին ձեռքերը գործի դրեց ու փորձեց կանգնեցնել դեռևս առանց գնդակի առաջ շարժվող Ռոնալդոյին. բրազիլացին այս դեպքում չկարողացավ զսպել իրեն ու պարզապես ոտքով հարվածեց մրցակցին: Ֆուտբոլը, իհարկե, պատճառաբանություններ չի ընդունում, իսկ հաղթում է ամենաուժեղ նյարդեր ունեցող թիմը. Ռոնալդոն հեռացվեց, հեռացվեց նաև Տակինարդին, բայց պարզ է՝ թե նրանցից որի կորուստն էր ավելի մեծ իր թիմի համար: Արդյունքում՝ «Յուվեն» խփեց հաղթական գոլն ու դուրս թողեց մրցաշարից «Ռեալին»…
«Ռոմայի» երկրպագուների, և առհասարակ, բոլոր ֆուտբոլասերների համար Ֆրանչեսկո Տոտին հավատարմության խորհրդանիշ է, փայլուն ֆուտբոլիստի իսկական օրինակ, բայց իտալացին չափազանց տաքարյուն էր, ինչը նաև իր բացասական անդրադարձն էր ունենում խաղադաշտում: Տոտին 5 անգամ կարմիր քարտ է ստացել «Ռոմայում»:
Չեմպիոնների լիգայի 2004/05 խաղարկության խմբային փուլում «Ռոման» հյուրընկալել էր Լևերկուզենի «Բայերին»: Դրվագներից մեկում Տոտին ցատկեց մրցակցի պաշտպան Քրիստիան Ռամելովի վրա, որն արդեն խոտածածկին էր: Տեսարանը սարսափելի է, բայց ոչ մարզական այդ դրսևորման համար Տոտին կարմիր քարտ չստացավ…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո