«Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա - VNews
Բաժիններ

«Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա

19mourinho3 videoSixteenByNineJumbo1600 - «Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա

Ժոզե Մոուրինյոն նորից պաշտոնապես գործազուրկ է. Լոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնապես խզեց նրա հետ պայմանագիրը: Գրողի ծոցն այն ահռելի փոխհատուցման գումարը, որը պետք է «խցանների» ղեկավարությունը վճարի պորտուգալացի մասնագետին (ասում են՝ մոտ 30 մլն եվրո), կարևորը թիմը վերջնական կործանումից փրկելն է: Չնայած…եթե նայում ենք «Տոտենհեմի» արդյունքներն, արդեն հիմա կարելի է ամեն ինչ կործանված համարել՝ ինչպես «Տոտի» մրցաշրջանն, այնպես էլ Մոուրի մարզչական կարիերան:

Մոուրինյոյի վերջին 1,5 տարվա աշխատանքը «Տոտենհեմում» լիարժեք արտացոլում են գահավիժումը, որը մենք ապրում ենք պորտուգալացու հետ: Ընդամենը 1,5 մրցաշրջանի ընթացքում կյանքում ամեն ինչ նվաճած մարզիչից Մոուրինյոն վերածվեց վամպիրի, որի ուշքն ու միտքը ակումբներից արյուն (նրա պարագայում՝ միլիոններ) խմելն ու սպանելն է: Իհարկե, մի կողմից ծանր է երբեմնի պրոֆ մարզիչին տեսնել նման անհույս վիճակում, բայց մյուս կողմից՝ մեղավորը միայն ինքն է:

tottenham hotspur fires manager jose mourinho 960x540 - «Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա

2000-ականներին Մոուրինյոն կյանքում չէր գլխավորի «Տոտենհեմի» պես ակումբը, որն ունի չափազանց սահմանափակ բյուջե, ու, մեղմ ասած, լուզերական մենթալիտետ: Դատեք ինքներդ. «Չելսին» առաջին անգամ գլխավորելիս նա ծանոթացավ Ռոման Աբրամովիչի՝ հեռուն նայող ծրագրերին, որի մեխը Չեմպիոնների լիգայում հաղթելն է: «Տոտի» համար թոփ Եվրագավաթի եզրափակիչում հայտնվելը նույնիսկ չփոխեց ակումբի ԴՆԹ-ն. նրանք շարունակում են երազել նույնիսկ սովորական գավաթի մասին. լավագույն տարիների Մոուրը նման թիմ երբեք չէր գա: Բայց այս անգամ նա չուներ այլընտրանք:

Մեր ընտրանին

Մոուրինյոն միշտ էլ եղել է թրոլի արքան. ժամանակին, երբ Մանուել Պելեգրինին գլխավորեց «Մալագան», պորտուգալացի մասնագետը ձեռք էր առնում իր գործընկերոջը՝ «ինչպե՞ս կարելի է «Ռեալից» հետո «Մալագա» գլխավորել» սկզբունքով: Սակայն փորձն ու ժամանակը ցույց տվեց, որ Պելեգրինին ճիշտ ընտրություն կատարեց՝ անդալուսական ակումբի հետ հասնելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, մինչդեռ Մոուրը կործանվեց «Տոտենհեմում».

  • «Տոտենհեմը» անհույս զիջեց «Լայպցիգին» Չեմպիոնների լիգայում
  • Խայտառակ պարտություն կրեց «Դինամո Զագրեբից» Եվրոպա լիգայում
  • Առաջնությունում «Տոտենհեմը» չի պայքարում որևէ մրցանակային տեղի համար

mourinho kane 960x669 - «Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա

Մոուրինյոյի մյուս գլխավոր խնդիրներից մեկը հինավուրց ֆուտբոլն է: ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի սկզբում «Տոտը» վատը չէր, վստահ հաղթանակներ տարավ մանչեսթերյան գրանդների նկատմամբ: Հույս կար, որ պորտուգալացի «մումիան» վերակենդանացել է ու այս տարի ցույց կտա բոլորին, բայց առաջին տպավորությունը կեղծ դուրս եկավ: Մոուրինյոն ոչ մի ինովացիոն բան չմտածեց. իր թիմը շարունակում է խաղալ հակագրոհներով ու հույսը դնում է որոշ անհատների պերֆոմանսին (մերսի ձեզ, Քեյն ու Սոն): Բայց երբ նրանց արդյունավետությունը սկսեց կաղալ, թիմը սկսեց միավորներ կորցնել:

Այդ տեսանկյունից պատահական չէր «Սիթիի» ու «Յունայթեդի» ռևանշները ԱՊԼ-ի երկրորդ շրջանում: Եթե Մոուրինյոն մի փոքր ստաբիլ լիներ, այսպիսի պատկեր չէր գրանցվի: Պորտուգալացին այդպես էլ դուրս չեկավ իր սիրելի 2000-ականներից, երբ հնարավոր էր ամրապնդել պաշտպանությունը, մի 2 բառ ասել հանդերձարանում ու նետել իր տղաներին խեղդելու բոլոր մրցակիցներին ցածր տեմպով ու մահացու հակագրոհներով: Թիմային խաղ կառուցելու նրա ունակությունները, մեղմ ասած, ցածր են:

4382 960x720 - «Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա

Մոուրինյո 2.0-ի ողբերգություններից մեկը 0-ական մատչ-մենեջմենթ կոչվածն է: Դատեք ինքներդ: «Յուրահատուկը» սահմանել է ԱՊԼ-ի հակառեկորդ՝ կորցնելով 20 միավոր հաղթանակած խաղերում (նման ցուցանիշ ունի նաև «Բրայթոնը»): Ստացվում է, որ չի աշխատում նաև Մոուրինյոյի լեգենդար «ավտոբուսային» տակտիկան, որով նա ժամանակին գոնե պահում էր իր համար անհրաժեշտ հաշիվը: Ֆուտբոլիստներին զարգացնելը ևս նրանը չէ: Այ փչացնելու վարպետությունը դեռ կա ու չի կորչում (Դելե Ալին կհաստատի): Մրցավարական գործողություններից հետո դրված լացը ևս հին ու բարի ավանդույթների մաս է կազմում:

Բայց հարց. ինչու՞ Մոուրինյոյին ազատել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչից ընդամենը 1 շաբաթ առաջ: Այդ ինչպե՞ս պետք է մարդ լցված լինի Մոուրից, որ նման քայլի գնա: Հավանաբար, «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին պատժել է իր մարզիչին սպասվածից ակնհայտ թույլ աշխատանքի ու վատ բնավորության պատճառով: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ժլատ ու ագահ Լևին (այլ կերպ չես անվանի մարդուն, որի թիմը հասավ ՉԼ եզրափակիչ, իսկ հաջորդ մրցաշրջանի համար եղավ 0 ներդրում ու 0 թոփ տրանսֆեր) ստոր վարվեց Մոուրի հետ: Բայց մենք չգիտենք՝ ինչպես է իրեն Մոուրինյոն պահել  թիմի ներսում. չի բացառվում, որ ֆուտբոլիստներն էլ են զզված եղել մարզիչից:

jose mourinho 960x720 - «Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա

Իսկ հիմա տխուր եզրակացություն. «Տոտենհեմը», գուցե, Մոուրինյոյի վերջին հնարավորությունն էր աշխարհին ապացուցելու, որ նա դինոզավր չէ ու դեռ կարող է օգուտ տալ: Բայց ո՞վ կհավատա նրան այս 10 տարվա «հերոսություններից» հետո: Այո, նա «Չելսիի» հետ ԱՊԼ ոսկե մեդալներ է նվաճել, «Յունայթեդի» հետ էլ Եվրոպա լիգայում է հաղթել, բայց բացասականն անխոս ավելի շատ է.

  • Մոուրինյոն պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծել «Ռեալի» հանդերձարանում:
  • Նույն «Չելսիի» հետ չեմպիոն դառնալուց հետո Մոուրինյոն 4 ամսում կործանեց թիմը:
  • «Մանչեսթեր Յունայթեդի» ներսում մթնոլորտը ևս հիշեցնում էր «Ռեալի» պատմությունը:

Այսքանից հետո ոչ մի խելացի գրանդ ակումբ, մանավանդ այս կորոնովիրուսյան ճգնաժամի ժամանակներում, չի հրավիրի Մոուրինյոյին: Ակտիվորեն քննարկվող որևէ հավաքականի թեման ևս աբսուրդի ժանրից է երևում. ո՞ր երկրի ֆուտբոլային ղեկավարությունն իր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կվստահի մի մասնագետի, որն ունի թոփ բեկգրաունդ, բայց սարսափելի ու անկանխատեսելի բնավորություն:

Այնպես որ, Մոուրինյոն կարիերան շարունակելու միայն 3 տարբերակ ունի.

  • TV – Թողնել մարզչական աշխատանքն ու մտնել մեդիա դաշտ. Հեռուստաէկրանից այս կողմ նրա խոսքը շարունակում է լինել գրավիչ, հետաքրքիր, ու, ամենակարևորը, երկկողմանի եկամտաբեր. Որևէ TV Մոուրին բերելով իր մոտ՝ կապահովի բարձր ռեյտինգներ ու եկամուտ, Մոուրինյոն էլ դրամապանակը կհարստացի կլորիկ գումարով:
  • Փող – Եվրոպայում նրան հրավիրել ցանկանողներ գրեթե չեն մնացել, սակայն, օրինակ, Ասիայում կան հարուստ շեյխեր, որոնք կարգավիճակի բարձրացման համար կարող են աստղաբաշխական գումար վճարել նրան: Տարբերակ է նաև MLS-ը. ԱՄՆ-ում շոու սիրում են, Մոուրը ևս անտարբեր չէ նման մշակույթի հանդեպ. կարող է լավ ու փոխշահավետ սիրավեպ զարգանալ:
  • Սկսել 0-ից – Իսկ ինչու՞ ոչ: Մոուրինյոն կարող է վերադառնալ հայրենիք, մի փոքր փակել իր ֆինանսական մե՜ծ ախորժակը, գլխավորել թոփ-5 թիմերից մեկը ու վերադառնալ ֆուտբոլային օլիմպոս, ինչպես նա արեց ժամանակին՝ «Բարսելոնայից» հեռանալով «Պորտու»:

Վերջին տարբերակը կլինի ամենաէպիկը: Բայց դրա համար պետք է փոխել ոչ միայն ֆինանսական «կերակրացանկը», այլև մարդկային որակները: Մոուրինյոն դեռ 60 էլ չկա, ուստի կարիերան վերաթողարկելու հնավարություն նա դեռ պետք է ունենա, բայց ժամանակը ցույց է տալիս, որ «կարմիր Մոուրը կաշին չի փոխում»:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Տուխելը գնահատել է Լեմպարդի կատարած աշխատանքը «Չելսիում»

«Հռոմը սԷր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Աղբյուր. Մոուրինյոն ցանկանում է, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»

Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի տարբերանշանի վրա

Կավանին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

Որոշման պահը. Մխիթարյանը ցանկանում է զրուցել Մոուրինյոյի հետ

ՉԼ եզրափակիչը կարող է կայանալ Ստամբուլում մեկ այլ տարի

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»