Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Կարմրախտ». 15 կարմիր քարտ, որոնք դրոշմվել են մեր հիշողության մեջ

zidane 1 - «Կարմրախտ». 15 կարմիր քարտ, որոնք դրոշմվել են մեր հիշողության մեջ

Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկության «Ռեալ Մադրիդ»-«Յուվենտուս» հանդիպման ավարտին գլխավոր մրցավար Մաքյլ Օլիվերը կարմիր քարտ ցույց տվեց Ջանլուիջի Բուֆոնին: «Բյանկոներիների» դարպասապահի հեռացումը մեծ իրարանցում առաջացրեց ֆուտբոլային աշխարհում: Այն անկասկած դեռ երկար կքննարկվի:

Vivaronews.am-ը թերթել է ֆուտբոլային տարեգիրքը ու ձեր ուշադրությանն է ներկայացնում պատմության ամենահիշարժան կարմիր քարտերը, որոնք մեծ հետք են թողել բոլորիս հիշողության մեջ:

Լուիս Սոարես, ԱԱ-2010, Գանա-Ուրուգվայ

Մունդիալ 2010-ի իսկական հայտնությունների պայքարում հաղթող դուրս եկան հարավամերիկացիները: Սակայն ամեն ինչ կարող էր լրիվ այլ կերպ դասավորվել: Հանդիպման վերջին վայրկյաններին Լուիս Սուարեսն ակնհայտորեն ձեռքով հեռացրեց գնդակը սեփական դարպասից ու կարմիր ստացավ: Ամեն ինչ արդար էր: Սակայն իր կյանքի գլխավոր հարվածը գանացի Ասամոա Գիանը տապալեց՝ հարվածելով դարպասաձողին: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 1-1, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Ուրուգվայը հաղթեց: Սուարեսի այդ կարմիր քարտի մասին հիշում ու խոսում են ցայսօր:

Սթիվեն Ջերրարդ. ԱՊԼ, 14/15 մրցաշրջան, «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի համար «Լիվերպուլում» վերջին մրցաշրջանն իսկական մղձավանջային ստացվեց: Իր կարիերայի դասական վերջին դիմակայությունում Ջերարդը փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկից, սակայն ընդամենը 38 վայրկյան անց անմիջապես հեռացվեց մարզադաշտից՝ ամենաարագ կարմիր քարտը ԱՊԼ-ում:

Նանի, Չեմպիոնների Լիգա 12/13 մրցաշրջան,  «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ»

Եվրոպական ֆուտբոլի ամենադասական դիմակայություններից մեկի ելքը, ամենայն հավանականությամբ, վճռեց թուրք մրցավար Ջունեթ Չաքըրի որոշումը: Խաղի ամենաթեժ դրվագներից մեկում Չաքըրը ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց «Յունայթեդի» կիսապաշտպան Լուիշ Նանիին: Պորտուգալացին, ըստ մրցավարի, չափից դուրս կոպիտ խախտում է թույլ տվել, ինչի համար նա պիտի հեռացվի դաշտից:

1 2 3 4 5

Ռոնալդուն «Յուվե» «Յուվե» է երգում բուժզննումից առաջ (տեսանյութ)

Ռոնալդուն բուժզննում անցավ «Յուվենտուսում» (տեսանյութ, լուսանկարներ)

«Չելսիում» Ազարին համոզում են չտեղափոխվել «Ռեալ»

Ռոնալդուի օրը Թուրինում մեկնարկեց. Կրիշը հանդիպել է «Յուվեի» երկրպագուներին և շուտով պայմանագիր կստորագրի (տեսանյութ, լուսանկարներ)

Մբապեն պատմել է, թե որտեղ է շարունակելու կարիերան

Կրիշտիանու Ռոնալդուն ժամանեց Թուրին (տեսանյութ)

«Բարսելոնայի» կիսապաշտպանն «Արսենալ» տեղափոխվելու ճանապարհին է

Կական հաջողություն է մաղթել եզրափակչի մասնակիցներից մեկի ավագին

Բուֆոնի նորամուտի խաղում ՊՍԺ-ն պարտվել է

ՊՍԺ-ն թույլ չի տա թիմի կիսապաշտպանին տեղափոխվել «Բարսելոնա»

Աուրելիո դե Լաուրենտիսը հայտնել է, որ Ռոնալդուն կարող էր տեղափոխվել «Նապոլի»

Սիլեսենին դեռ հարցեր են տանջում. հոլանդացու ապագան մշուշոտ է

«Մենակ եմ, տխուր եմ». Մեսիի և Ռոնալդուի հակամարտության վերջն Օմար Մոմանիի աչքերով (տեսանյութ)

Ռոնալդուն մեկնել է Մադրիդ, որպեսզի իրերը վերցնի և հրաժեշտ տա խաղընկերներին

Դրոգբան ասել է, թե ինչպես է վերաբերվում Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխությանը

Լանգլեն ասել է, թե ինչու է տեղափոխվել «Բարսելոնա»