Կարոտախտ_#10. Ռիվալդոյի փառահեղ գոլը «Վալենսիային» ու հետագա ճակատագիրը. ինչու՞ նա չդարձավ ԹՈՓ լեգենդ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Կարոտախտ_#10. Ռիվալդոյի փառահեղ գոլը «Վալենսիային» ու հետագա ճակատագիրը. ինչու՞ նա չդարձավ ԹՈՓ լեգենդ (տեսանյութ)

Վերջին շրջանում աշխարհում տիրող տխուր իրադարձությունների պատճառով մարդիկ զրկվել են սովորական կյանք վարելու հնարավորությունից։ Կորոնավիրուսն իր վարակակիր թաթերը գցել է նաև ֆուտբոլի վրա։ Ցավոք, համաճարակի պատճառով առաջատար բոլոր առաջնությունները միառժամանակ դադարեցվել են, մեկ տարով հետաձգվել է Հին մայրցամաքի քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի անցկացումը։

Ֆուտբոլասերներն այս օրերին իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում են կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել «Կարոտախտ» խորագիրը, որը պատմում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։  Այս անգամ անդրադառնալու ենք Իսպանական Պրիմերայի 00/01 մրցաշրջանին, ավելի ճիշտ վերջին տուրի՝ «Բարսելոնա» – «Վալենսիա» դիմակայությանը, որտեղ որոշվում էր Չեմպիոնների լիգայի հաջորդ տարվա իսպանական վերջին ուղեգրի հարցը։ Դրա ելքը միայնակ վճռեց Ռիվալդոն։ 

Կարոտախտ_#1. 2003-ին «Ռեալն» ու «Յունայթեդը»  ֆուտբոլում անհասանելի նշաձող սահմանեցին (տեսանյութ)

Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին» ստեղծագործութան գլխավոր հերոսներից մեկը ծովահեն Ջոն Սիլվերն էր։ Գրողը նրան տվել էր հիանալի հմայք, բայց փոխարենը զրկել էր մեկ ոտքից։ Մի քանի հարյուրամյակ անց աշխարհում նորից հայտնվեց մարդ (բայց այս անգամ՝ իրական), որն ուներ գրեթե նույն կարգավիճակը, ինչ լեգենդար ծովահենը՝ անզուգական շարմով միոտանի ֆուտբոլիստ՝ Վիտոր Բորբա Ֆերեյրա անունով. նրան այլ կերպ անվանում էին Ռիվալդո։

Այստեղ թյուրիմացություն կամ սխալ չկա. այո, Ռիվալդոն հաշմանդամ չէր, ուներ երկու ոտք, երկուսն էլ օգտագործում էր։ Սակայն ֆաների պնդմամբ, նրա աջ ոտքը միայն քայլելու համար էր, քանզի գործի մեջ՝ ֆուտբոլային խաղադաշտում, նա այն չէր օգտագործում բացարձակապես։ Ու անգամ լինելով միոտանի, նա կարողանում էր անել գրեթե անհնարինը։ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն շատ հետաքրքիր դիտարկում էր արել։

«Անհավանական է, բայց Ռիվալդոն խաղում էր բացառապես ձախ ոտքով, այսինքն՝ ամբողջ կաիերան անցկացրել է մեկ ոտքի վրա։ Ու այդպես նա 1999-ին «Ոսկե գնդակ» նվաճեց։ Պատկերացնո՞ւմ եք՝ քանի անգամ նա կարող էր այդ մրցանակին տիրել, եթե խաղար երկու ոտքով»։ 

2000/2001 մրցաշրջանում «Բարսան» հեռու էր իր լավագույն տարիներից. Լուի վան Գալի մարզչական վատ աշխատանքից հետո կատալոնյան թիմը դուրս մնաց չեմպիոնական պայքարից, որին «Ռեալի» հետ մասնակցում էր «Դեպորտիվոն»։ Իսկ «Բարսան» ու այն տարի մեկ այլ զորեղ թիմ «Վալենսիան» պայքարում էին հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում խաղալու համար։ Վերջին տուրի անհատական խաղից առաջ ֆավորիտ էին համարվում «չղջիկները»։ Նրանք ունեին 63 միավոր, իսկ 5-րդ տեղում գտնվող «Բարսան»՝ 60 միավոր։ «Վալենսիային» հարկավոր էր միայն չպարտվել, իսկ «Բարսային», որը պետք է խաղար սեփական հարկի տակ, անհրաժեշտ էր միայն ու միայն հաղթանակ (Իսպանիայում հավասար միավորների պարագայում հաշվում էին միմյանց միջև անցկացրած հանդիպումները)։

Իրականում «Վալենսիան» չպետք է հայտնվեր նման բարդ իրավիճակում, սակայն գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը թիմին համառորեն պատրաստում էր Չեմպիոնների լիգայի այդ տարվա եզրափակիչ «Բավարիայի» հետ դիմակայությանը։ Այդ իսկ պատճառով «Վալենսիան» 4 խաղում վաստակել էր ընդամենը 4 միավոր 12 հնարավորից։ Իսկ «Բարսան», որը փորձում էին վան Գալից հետո խելքի բերել Սերո Ֆերերն ու Կառլես Ռեշակը , կարողացավ վերջին տուրերում մի քանի հաղթանակ տոնել ու իր խղճուկ մակույկով հասնել եզրագծին ու նավարկել վարարող ծովում։ Այդ «մակույկում» կար 10 անիմաստ ֆուտբոլիստ ու մի Ռիվալդո։

Հանդիպման հենց մեկնարկում բրազիլացին հիշեցրեց իր գոյության մասին։ Ավելի քան 25  մետր հեռավորությունից նա հիասքանչ հարվածով տուգանայինից գնդակն ուղարկեց դարպասը։ Խեղճ Կանիսարեսը ոչինչ անել չէր կարող։ Նրան խանգարեց թիմակից, բարձրահասակ Ջոն Կարյուն։ Նորվեգացին իրեն պահեց ճիշտ մյուս բարձրահասակ հարձակվողների նման, որոնք պատ են կազմում տուգանայինի ժամանակ։ «Ես ամենաբարձրահասակն եմ, ինձ ցատկել հարկավոր չէ», – մտածում էր Կարյուն։ Բայց, արի ու տես, որ…

«Բարսայի» կազմում բացի Ռիվալդոյից ուրիշ ոչ ոք ֆուտբոլ չէր խաղում։ Այդտեղ իրենց շնորհքն ունեին նաև «Վալենսիայի» տղաները։ Այն տարիների աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը՝ Ռոբերտո Այալան գերազանց չեզոքացրեց Կլույվերտին, որն ամբողջ խաղի ընթացքում ոչինչ չարեց։ Իսկ ստեղծագործ Գվարդիոլային խեղում էին մրցակցի կենտրոնական գոտու ֆուտբոլիստները։ Խորքից փոխանցումներն ու դիրքային գրոհները չէին անցնում։ Այդպես շարունակվեց այնքան, մինչև «Վալենսիան» հաշիվը հավասարեցրեց։ Գոլը խփեց Ռուբեն Բարախան։

Սակայն «Վալենսիան» էլ չէր փայլում կրեատիվությամբ։ Կուպերն այդ խաղին հանգիստ էր տվել թիմի անվիճելի առաջատար Գայիսկա Մենդիետային։ Իսպանիայի այդ տարվա լավագույն ֆուտբոլիստի բացակայությունը զգացվեց «չղջիկների» ստեղծագործ խաղի ելքի վրա։ Բայց ո՞ւմ էր պետք ստեծագործությունն այդ խաղում. հարկավոր էր ընդամենը չպարտվել։ Առաջին կեսի ավարտից հաշված ակնթարթներ անց բոլոր ֆուտբոլիստները դաշտում արդեն մտովի հանդերձարանում էին։ Բոլորը, բացի Ռիվալդոյից։ Նա մրցակցի դարպասից նույն 23-25 հետավորության վրա ստացավ գնդակը, բայց առաջ գնալու իմաստ չկար, Կլույվերտն էլ դարձել էր Խաչատուր Աբովյանը։ Հարկավոր էր ելքը վճռել ինքնուրույն. հեռահար կրակոցը լուծեց դրվագի ելքը՝ 2-1։

Բայց «Վալենսիան» չէր ցանկանում հանձնվել։ Նույն Բարախան հավասարեցրեց հաշիվը երկրորդ կեսում։ Գոլից հետո հյուրերը վերջապես սկսեցին ֆուտբոլ խաղալ, անգամ մի քանի պահ ստեղծեցին, որոնք կարող էին վերջնակապես թաղել «Բարսային», սակայն ամեն անգամ Ռեաշկի տղաները փրկվում էին։ Կատալոնյան ակումբից դարձյալ խաղում էր միայն Ռիվալդոն։ Երբ խաղից ոչինչ անել չէր ստացվում, նրա դիմում էր իր հնարամտությանը ու փորձում գրավել դարպասը տուգանայինից կամ անգամ անկյունայինից ուղիղ հարվածով։

Ամեն ինչ գնում էր նրան, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ տարվա խաղարկությանը «Բարսելոնայի» ֆուտբոլիստները պետք է հետևեին հեռուստացույցով։ Ռեշակը ստիպված հենակետայիններին ուղարկեց առաջ, իսկ կենտրոնական պաշտպաններին ուղարկեց նրանց դիրք. հարկավոր էր շահել խաղն ամեն գնով։ Հակագրոհ բաց թողելու վախ չկար. ի՞նչ տարբերություն՝ պարտվել 2-3, թե՞ ոչ-ոքի։ Ելքը նույնն էր։ Բայց հենց այդ գաղափարկն էլ թիմին բերեց հաջողություն։ Ֆրանկ դե Բուրը բարձրից թույլ փոխանցմամբ գնդակն ուղարկեց առաջ, որից հետո Ռիվալդոն խփեց հանդիպման վերջին վայրկյաններին խփված գոլերից լավագույնը, որը կարող է մարդ պատկերացնել։ Տարանտինոն ու Սկորսեզեն միասին անկյունում ծխում էին։

Խաղի հաջորդ օրը իսպանական մամուլը լույս տեսավ Ռիվալդոյին գովերգող վերնագրերով ու լուսանկարներով։ Mundo Deportivo-ն նրան անվանեց «սուրբ», Marca-ն՝ «փրկիչ», AS-ը՝ «Բարսելոնայի» միակ ֆուտբոլիստը, որով կարելի է հպարտանալ, իսկ խաղի ավարտից հետո Ռեշակը Ռիվալդոյին անվանեց քայլող լեգենդ ու ընդգրկեց նրան երբևէ խաղացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում։ «Նա կարող է առանց գնդակի մնալ 30 րոպե, հետո վերցնել այն ու վճռել խաղի ելքը։ Նա եզակի ֆուտբոլիստ է», – ասել է Ռեշակը։

Ռիվալդոն «Բարսելոնայում» անցկացրեց 5 մրցաշրջան, դարձավ տեղի հերոսներից մեկն ու ամենասիրելի խաղացողը, կռվեց բոլորի հետ, որոնց հետ հնարավոր է, տարաձայնություններ ունեցավ ֆաների հետ, նվաճեց «Ոսկե գնդակ», դարձավ այսպիսի խաղի հերոս, սակայն այդպես էլ չկարողացավ հասնել մեծագույն փառքի։ Իրականում այսքանից հետո «հերոս չդառնալու» համար իսկապես տաղանդ է հարկավոր։ Իսկ թե որքան տաղանդավոր է Ռիվալդոն, գիտենք բոլորս։

Կարոտախտ_#6. «Ինչպես «Ռեալն» ու «Յուվեն» անցկացրին ՉԼ պատմության լավագույն կիսաեզրափակիչներից մեկը»

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Թոփ-5 լիգաների միայն 2 թիմեր են արդեն իսկ 8 հաղթանակ տոնել այս մրցաշրջանում

Ռոնալդինյոն վարակվել է կորոնավիրուսով

Ազարը վերադառնում է․ «Ռեալի» հայտացուցակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպման համար

Ազարը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Կոուտինյոն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» տնօրենը հայհոյել է «Կլասիկոյի» գլխավոր մրցավարին

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մեսին Կլասիկոներում գոլ չի խփել այն պահից սկսած, ինչ Ռոնալդուն հեռացել է «Ռեալից»

«Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային» միմյանց միջև պաշտոնական խաղերում հաղթանակների թվով

«Ատլետիկոն» պարտության մատնեց 10 հոգով մնացած «Բետիսին» (տեսանյութ)

Ռոնալդուն արձագանքել է «Ռեալի» հաղթանակին Կլասիկոյում

Կուման. «VAR-ը գործում է միայն «Բարսելոնայի» դեմ»

«Ռեալը» ևս 2 գոլ խփեց ու հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Բարսելոնան» ու «Ռեալն» արագ փոխանակվեցին գոլերով (տեսանյութ)

«Կլասիկոյի» մեկնարկային կազմերը

«Կլասիկոյից» Ռուրյան դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր