Կարոտախտ_#16. «Լակորունյան ռեմոնտադա». Ինչպե՞ս «Դեպորտիվոն» ոչնչացրեց «Միլանին» ու արեց դարի քամբեքը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Կարոտախտ_#16. «Լակորունյան ռեմոնտադա». Ինչպե՞ս «Դեպորտիվոն» ոչնչացրեց «Միլանին» ու արեց դարի քամբեքը (տեսանյութ)

Վերջին շրջանում աշխարհում տիրող տխուր իրադարձությունների պատճառով մարդիկ զրկվել են սովորական կյանք վարելու հնարավորությունից։ Կորոնավիրուսն իր վարակակիր թաթերը գցել է նաև ֆուտբոլի վրա։ Ցավոք, համաճարակի պատճառով առաջատար բոլոր առաջնությունները միառժամանակ դադարեցվել են, մեկ տարով հետաձգվել է Հին մայրցամաքի քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի անցկացումը։

Ֆուտբոլասերներն այս օրերին իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում են կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել «Կարոտախտ» խորագիրը, որը պատմում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։ Այս անգամ անդրադառնում ենք ֆուտբոլի պատմության ամենալեգենդար խաղերից մեկին։ Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայում դարասկզբին ֆուրոր էր անում «Դեպորտիվոն», որը 2003/2004 մրցաշրջանում հասավ մինչև խաղարկության կիսաեզրափակիչ։ Սակայն մինչև այդ փուլ հասնելը իսպանական ակումբը պետք է իրականացներ իր ժամանակների ամենաուժեղ քամբեքը։ Ու մրցակիցը ոչ թե ինչ-որ անկապ «Ֆեներբահչե» կամ «Շալկե» էր, այլ մրցաշարի գործող հաղթող «Միլանը»։ 

«Մենք գիտակցում ենք պահի լրջությունը և հասկանում, որ անասելի ճիգեր պետք է գործադրենք, որպեսզի հաջորդ փուլ դուրս գանք։ Եթե դա մեզ հաջողվի, ես ուխտագնացություն կանեմ դեպի Սանտյագո դե-Կոմպոստելու։ Ես ծնկաչոք կգնամ», – այսպիսի տխուր ու հազիվ թե լսվող ձայնով խոսում էր Խավիեր Իրուրետան՝ ինքն անգամ չհավատալով, որ հնարավոր է անել գրեթե անհնարինը։

Եկեք հաշվենք. Իրիուրետան ապրում էր Լա Կորունյայում։ Այնտեղից միչև Սանտյագո դե-Կոմպոստելու 73 կմ է։ Սխրանքն ավելի քան լուրջ պետք է լիներ։ Եվ իրոք. այդ տարիների «Միլանը», որի ղեկին կանգնած էր «Պապա Կառլոն», հաղթել գրեթե անհնար էր։ «Ռոսոներիները» մրցաշարի գործող հաղթողն էին, իսկ թիմում հայտնվել էր նոր տաղանդ. Ռիկարդո Իզեկսոն դե Սանտոս Լիետեն, նույն ինքը Կական, թիմակիցների հետ Իրուրետայի խոսքերից առաջ սեփական հարկի տակ «Դեպորտիվոյին» լղոզել էին պատերին։ Շևչենկոյի, նույն Կակայի ու Պիռլոյի ջանքերով «Միլանը» 4-1 հաշվով հեշտ հաղթանակ տարավ։

«Սուպեր-Դեպորի» հաջողությանը չէին հավատում անգամ իսպանական թերթերը։ «Միլանն արդեն կիսաեզրափակիչում է», – գրում էր El Mundo Deportivo-ն։ Խաղացողները փորձում էին պահպանել լավատեսություն՝ անելով շարքային հայտարարություններ։ «Այո, «Միլանն» ուժեղ է, բայց անանցելի մրցակիցներ չկան» եզրույթը միակ դրականն էր, որ կարող էին արտաբերել «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստները։ «Միլանն» ամենամոտն էր «անհաղթահարելիի» կոչմանը։

Սակայն ֆուտբոլային ֆորտունան այդ օրերին աշխարհին նվիրեց հրաշալի դիմայություններ ու առավել քան անսպասելի արդյունքներ։ Միլանյան ֆիասկոյի նախորդ օրը լոնդոնյան դերբիի շրջանակներում Ռոման Աբրամովիչի՝ դեռ նոր-նոր կազմավորվող «Չելսին» հաղթահարեց «անմահ»համարվող «Արսենալին», իսկ Մոնտե-Կառլոյում համեստ «Մոնակոն» մրցաշարից դուրս շպրտեց «Ռեալին»։ Ովքեր չեն տեսել ու լսել այդ խաղի մասին, կամ ովքեր տեսել են ու ցանկանում են վերհիշել այն ևս մեկ անգամ՝ խնդրեմ։

«Կարոտախտ_ #11. «Իմ տղաները նոր էջ գրեցին ֆուտբոլի պատմության մեջ». Ինչպե՞ս «Մոնակոն հաղթեց «Ռեալին»

«Ես հույս ունեմ՝ իմ խաղացողներն ոչ թե աննպատակ վատնել են իրենց ժամանակը, այլ դիտել են «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումը։ Այդ դասը մենք պետք է սովորենք անգիր, ինչպես այբուբենը կամ բազմապատկման աղյուսակը»։ Անչելոտին հենց այնպես չէր մտահոգվում։ Արդեն մեծ փորձ հավաքած մարզիչը գիտեր՝ ինչ էր խոսում…։

Մարզիչը գիտեր, խաղացողները, երկրպագուներն ու մասնագետները՝ ոչ։ Բայց այլ կերպ ախր հնարավոր չէր պատկերացնել։ Այդ տարիներին «Միլանի» պաշտպանության կենտրոնում խաղում էին Նեստան ու Մալդինին. պաշտպաններ, որոնք կկանգնեցնեին անգամ զրահամեքենան, եթե այն իհարկե հանդգներ մտնել Դիդայի տուգանային հրապարակ։ Դիդիան իր հերթին, իհարկե, կայուն չէր, սակայն իր ամեն թույն ռեակցիայից հետո Աֆրիկայի տափաստաններում տխրում էր ինչ-որ մի հատ հովազ։ Աջից խաղում էր պատմության լավագույն աջ պաշտպաններից մեկը՝ Կաֆուն։ Կական դեռ աշխարհում լավագույնը չէր, բայց ճամփին էր։ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Շևչենկոն՝ հարձակման կրակագծում։ Ինձագին ու Ռոյ Կոշտան էլ՝ նստած էին պահեստայինների նստարանին։

«Միլանը» դեպորից վախենալու ոչինչ չուներ, քանի որ սրանից ուղիղ մեկ տարի առաջ «Ռիասորում» քարուքանդ էր արել մրցակցին 4-0 հաշվով՝ այն էլ ատանց ինչ-որ առանձնակի նյարդեր ծախսելու։ Սակայն «Միլանի» ֆուտբոլիստները չափազանց թեթև էին մոտեցել պատասխան խաղին, ոչ այնքան պրոֆեսիոնալ։ «Ավելի շուտ Գատուզոն ինչ-որ դիպլոմ կստանար, քան մենք կպարտվեինք», – հիշում է Պիռլոն։

Բայց «Դեպորտիվոյին» էլ պետք է արժանին մատուցենք։ Չէր կարող հենց այնպես թիմը հասնել մինչև ՉԼ քառորդ եզրափակիչ։ Այնտեղ խաղում էր արդեն վետերան, սակայն 90-ականների ամենաուժեղ բրազիլացի հենակետայիններից մեկը՝ Մաուրո Սիլվան։ Կհիշեք նաև Խուան Կառլոս Վալերոնին, որն իր խաղաոճով կնմանեցնեք Անդրես Ինիեստային՝ ոչ միշտ արագաշարժ, բայց մի դրիբլինգով 3 հոգու գարեջրի ուղարկող։ Ի դեպ, Իսպնաիայում մինչև այսօր տալիս են նրա մասին նույն հարցը. «ի՞նչ կլիներ, եթե նա մի փոքր գոնե արագանար»։

Թիմի հարձակման գծի առաջատարը ոչ թե Դիեգո Տրիստանն էր, այլ Վալտեր Պանդիանին։ Կասեք՝ «մինչև ու՞ր կարող է գնալ եվրագավաթներում թիմը՝ ունենալով Պանդիանի»։ Սակայն արդյունավետության տիտան չհանդիսացող ուրուգվայցին փայլատակում էր եվրագավաթներում։ 2001 թվականին «Դեպորը» 57-րդ րոպեի դրությամբ 0-3 հաշվով պարտվում էր ՊՍԺ-ին, սակայն Պանդիանին շրջեց խաղի ընթացքն ու կես ժամում հեթ-տրիկ արեց, իսկ իսպանական թիմը հաղթեց անհավանական 4-3 հաշվով (ՊՍԺ-ի գլխին իսպանացիներից ռեմոնտադան գալովի է)։

«Ինձ մինչև հիմա փողոցում կանգնեցնում են ու հարցնում են ՊՍԺ-ի հետ խաղում արած հեթ-տրիկի մասին։ Այսօր ես ցանկանում եմ կրկնել դա։ Այո, Նեստան կատարելություն է։ Այո, Մալդինին՝ լեգենդ, սակայն ես արդեն այս «Միլանին» գոլ խփել եմ։ Մենք չենք վախենում ու պետք է գրոհենք ինչպես երբևէ», – խաղի նախորդ օրն ասում էր Պադիանին։

Կարոտախտ_#9. «Կակայի պերֆոմանսը Մանչեսթերում. ինչու՞ և ինչպե՞ս կործանվեց նրա կարիերան»

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Գուշակեք թոփ թիմից բացակայող ֆուտբոլիստին. VNews-ի Quiz-ը

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ու եզրափակիչի ժամանակացույցը

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը ավարտելու մի քանի տարբերակ ունի

#Կարոտախտ_17. Ինչպես Զիդանն ու Ֆիգուն զարդարեցին Եվրո 2000-ը (տեսանյութ)

ՉԼ մրցավարին բերման են ենթարկել մի տնակից, որտեղ հայտնաբերվել են թմրանյութեր ու զենքեր (ֆոտո)

Էդեգորը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

Թոփ հարձակվողներ, որ ձախողել են Պրեմիեր լիգայում. The Sun-ի սև ցուցակը

Չեմպիոնների լիգայի չորսի եզրափակիչը կարող է կայանալ Գերմանիայում

25 տարի առաջ այս օրը «Այաքսը» հասավ բացառիկ պատմական նվաճման

Իբրահիմովիչը վերադարձել է Շվեդիա

Թվեք Չեմպիոնների Լիգայի 08/09 եզրափակիչի թիմերի հայտացուցակները. VNews-ի Quiz-ը

«Միլանը» հայտնել է Իբրահիմովիչի վնասվածքի լրջության մասին

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

Squawka. Մեսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն խաղացող

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել

«Լիվերպուլ»-«Ատլետիկո» խաղը դարձել է կորոնավիրուսից 41 մարդու մահվան պատճառ