#Կարոտախտ_17. Ինչպես Զիդանն ու Ֆիգուն զարդարեցին Եվրո 2000-ը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

#Կարոտախտ_17. Ինչպես Զիդանն ու Ֆիգուն զարդարեցին Եվրո 2000-ը (տեսանյութ)

Վերջին շրջանում աշխարհում տիրող տխուր իրադարձությունների պատճառով մարդիկ զրկվել են սովորական կյանք վարելու հնարավորությունից։ Կորոնավիրուսն իր վարակակիր թաթերը գցել է նաև ֆուտբոլի վրա։ Ցավոք, համաճարակի պատճառով առաջատար առաջնությունները մի մասը դեռևս դադարեցված են, մեկ տարով հետաձգվել է Հին մայրցամաքի քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի անցկացումը։

Ֆուտբոլասերներն այս օրերին իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում են կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել «Կարոտախտ» խորագիրը, որը պատմում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։ Այս անգամ անդրադառնում ենք դարերի հատման խաչմերուկում կայացած «հին մայրցամաքի» առաջնությանը՝ Եվրո-2000-ին։ Դա կարելի է համարել Լուիշ Ֆիգուի բենեֆիսը մեծ բեմում։ Սակայն այդ մրցաշարում ոչ պակաս փայլում էր նաև Զիզուն. Ֆրանսիայի հավաքականի առաջատարի ամեն հպումը գնդակին երկրպագուներին բերում էր ֆանտաստիկ զգացողություններ։ Այսօր մեր խորագրում մենք խոսելու ենք այդ Եվրոյի լավագույն խաղերից մեկի մասին, որտեղ բախվեցին ուժեղները, թոփերը, որտեղ որ թիմն էլ պարտվեր՝ արժանի չէր լինելու։ 

Եվրո 2000. Կիսաեզրափակիչ. Ֆրանսիա – Պորտուգալիա

Եվրո 2000-ի խաղերից մեկն արդեն մեր դիտակետում եղել է։ Հիշու՞մ եք Իտալիայի հավաքականի հերոսական պաշտպանությունը Նիդերլանդների հետ խաղում, Ֆրանչեսկո Տոլդոյի անվան երեկոն ու Ֆրանչեսկո Տոտիի անկեղծ խոսքերը։ Եթե չեք հիշում՝ հոգ չէ, մենք այն առանձնացրել ենք ձեզ համար։

Կարոտախտ_#15. Եվրոների ամենաէպիկ խաղերից մեկը, թվագիտությունն ու Տոլդոն

Հոլանդիայի հավաքականի մասնակցությամբ ևս մեկ հանդիպում կա մեր խորագրում, և այն նույնպես 2000 թվականի Եվրոպայի առաջնությունից է։ Խմբային փուլի Հոլանդիա – Չեխիա խաղն իր դիտարժանությամբ չէր զիջում  փլեյ-օֆֆ փուլի որևէ հանդիպման։ Հենց այդ օրը ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես կարելի է քարի պես կանգնել ու մի աչքով հետևել հանդիպման ընթացքին, մինչ բժիշկները կարում են քո մյուս հոնքը։

Կարոտախտ_#13. «Ասք երկաթյա մարդու մասին». Ինչպես էին վիրահատում Ստամին ԵՎՐՈ 2000-ի խաղի ժամանակ

Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հավաքականներն այդ Եվրոյին ոչ պակաս վառ էին, քան նույն Նիդերլանդները։ Այո, գուցե Ֆրանսիան նույնքան արդյունավետ չէր գործում, սակայն փոխարենն այնտեղ խաղում էր Զիդանը՝ մոլորակի մի ստվար զանգվածի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Պորտուգալիան, իր հերթին, հետաքրքիր և ուրախ հավաքական էր, որն ունակ էր անելու աներևակայելի քամբեքներ։ Այդ թիմին առաջնորդում էր մոլորակի մյուս ստվար զանգվածի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ Լուիշ Ֆիգուն։

Հանդիպման մեկնարկում երկու թիմն էլ հավասար վտանգավոր պահեր էին ստեղծում, սակայն դրանք առանձնապես վտանգ չէին ներկայացնում իրենցից՝ Ֆաբիեն Բարտեզի կամ Վիտոր Բայայի համար։ Այդպիսի դրվագներից մեկը, բայց, ավարտվեց դարպասի գրավմամբ՝ մի իրավիճակում, երբ դա ամենաքիչն էր սպասելի առհասարակ։

19-րդ րոպեին Սերժիո Կոնսեյսաոն աջ թևով շարժվեց առաջ, գնաց դեպի կենտրոն, որտեղ մրցակիցը մեծ ուժեր էր կենտրոնացրել։ Հենակետային կիսապաշտպան Դիդյե Դեշամը խլեց գնդակը Կոնսեյսաոյից, ու թվաց՝ վտանգը չեզոքացված է։ Սակայն պորտուգալացի ֆուտբոլիստը հասցրեց ոտքի մեկ շարժում անել, որը վերածվեց փոխանցման։ Թիմի միակ հարձակվող Նունու Գոմեշը, ինչպես վայել էր այդ տարիների իր ամպլուայի ցանկացած այլ ներկայացուցչի, վայրկյան չկորցրեց ու ծայրահեղ անհարմար դիրքից ձախ ոտքով անկասելի հարված կատարեց. Բարտեզը կենդանի արձանի նման միայն հետևում էր գնդակի ընթացքին։

Գոլ խփելուց հետո Ումբերտու Կոելիոյի տղաները մի փոքր հետ քաշվեցին ու մրցակցին տվեցին առավելություն։ Ֆրանսիացիները սկսեցին ավելի շատ վերահսկել գնդակը, սակայն առաջին կեսում դարպասի նոր գրավում չարձանագրվեց։ Երկրորդ կեսը Ռոժե Լեմերի թիմը սկսեց ավելի ագրեսիվ։ Հարձակման կրակագծում գործող Անրին ու Անելկան ավելի և ավելի էին մոտենում մրցակցի դարպասին։ Ու վերջապես մոտեցան վերջնականապես։

Աջ թևով Լիլիան Թյուրամը շարժվեց առաջ, հասավ դաշտի կենտրոն, սակայն որոշեց իր ընթացքը չշարունակել, այլ միանգամից գնդակն ուղարկել Նիկոլա Անելկայի ուղղությամբ։ Երիտասարդ հարձակվողը վայրկյանների ընթացքում գնահատեց իրավիճակը, շրջվեց ու անմիջապես ուղարկեց գնդակը դեպի տուգանայինի կենտրոն։ Այնտեղ կանգնած Թիերի Անրին երկար չմտածեց ու շրջվելով հարված կատարեց. Վիտոր Բայան անզոր էր փրկել։

Հաջորդիվ զարգացող իրադարձությունները լրիվ արտացոլում էին այն հավասարությունը, որը կար այս թիմերի միջև մինչև խաղի մեկնարկը, թեպետ Ֆրանսիացիները խաղին մոտեցել էին աշխարհի չեմպիոնի կարգավիճակում։ Երկու թիմերն էլ վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն դրանցից և ոչ մեկը դարպասի գրավմամբ չավարտվեց։ Նախ անչափ գեղեցիկ գոլ կարող էր խփել Էմանուել Պետին, սակայն նրա հարվածից հետո փայլուն սեյվով աչքի ընկավ Վիտոր Բայան։

Իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մի քանի րոպե առաջ Պորտուգալիան կարող էր հաղթանակ կորզել։ Ամբողջ խաղի ընթացքում գերազանց տպավորություն թողած պաշտպան Աբել Շավիերի հարվածից հետո գնդակն գնում էր դարպասը, սակայն այդ ճանապարհին կանգնեց Ֆաբիեն Բարտեզը։ Ֆրանսիացիների ճաղատ դարպասապահը ընտիր ռեակցիա ցույց տվեց ու գնդակը մի կերպ հանեց անկյունային, իսկ իր թիմին՝ լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում, թիմերը, բնականաբար, գործում էին ավելի զգուշավոր։ Ֆրանսիացիների միակ լուրջ զենքը Զիդանն էր, իսկ պորտուգալացիները փորձում էին մրցակցին ճնշել կոմբինացիոն լուծումներով։ Դրանց Լուիշ Ֆիգուն գրեթե չէր մասնակցում։ Թե ինչու՝ կկարդաք ավելի ներքևում, իսկ մինչև այդ՝ խաղի, ինչպես նաև մրցաշարի ամենավիճահարույց դրվագի մասին։

Լրացուցիչ ժամանակի ավարտից րոպեներ առաջ ֆրանսիացիները կազմակերպեցին վտանգավոր գրոհ, որը ստիպված էր չեզոքացնել իր տեղից դուրս եկած Բայան։ Մի քանի վայրկյան անց, գնդակը հայտնվեց Վիլտորի մոտ, որը գնդակն ուղարկեց պորտուգալացիների անպաշտպան մնացած դարպասի ուղղությամբ։ Գնդակի ճանապարհին կանգնեց Աբել Շավիերը, գնդակը դիպավ նրա ձեռքին։ Դրվագում պարզ երևում է, որ պաշտպանը ձեռքով միտումնավոր չխաղաց։ Այս պարագայում ոչ թե նա ձեռքով շեղեց գնդակի ուղղությունը, այլ գնդակը գտավ նրա ձեռքը։ Րոպեներ անց Զիզուն գնդակն ու Բայային ուղարկեց տարբեր ուղղություններով, իսկ իր հավաքականին՝ եզրափակիչ։

Գուցե այսօր էլ մրցավարները նման խաղի համար 11 մետրանոց չնշանակեին, սակայն այդ երեկո ֆուտբոլային ֆորտունան Ֆիգուի ու թիմակիցների կողմը չէր։ Մրցավարի՝ 11 մետրանոց նշանակելու փաստը զայրացրեց պորտուգալացիներին։ Լուիշ Ֆիգուն ցուցադրաբար հանեց մարզաշապիկը, լքեց խաղադաշտը, իսկ Նունու Գոմեշը մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ։

Մինչև հանդիպման մեկնարկը երկրպագուները գիտեին, որ այս երկու հավաքականի խաղի որակը մեծապես կախված է երկու անհատից։ Զիզուն ու Ֆիգուն եղանակ փոխող տղաներ էին։ Այդ իսկ պատճառով խաղում հաղթելու համար մեծ աշխատանք պետք է տանեին մարզիչները։ Եվ այդ տեսանկյունից Ռոժե Լեմերը կատարեց անհավանական աշխատանք, ինչը և դարձավ վճռորոշ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ալեգրի. «Զիդանի այդ որոշումն ինձ համար տակտիկական մաստերկլաս էր»

Զիդան․ «Արդեն հոգնել եմ այն խոսակցություններից, թե «Ռեալը» հաղթում է մրցավարների շնորհիվ»

Հաքիմիի գործակալ․ «Աշրաֆը տեղափոխվեց «Ինտեր», քանի որ Զիդանը չզանգեց նրան»

Զիդանի սև ցուցակը. ում հետ այլևս հույսեր չի կապում ֆրանսիացին

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

Զիդանը բացատրել է Ազարի բացակայությունը «Ռեալի» հայտացուցակից

Զիդանը՝ Խամեսի խոսքերի մասին․ «Ես բարկացած չեմ․ նա ճիշտ է ասում»

Օբամեյանգը գերազանցեց Թիերի Անրիի ցուցանիշը՝ ռեկորդ սահմանելով «Արսենալում» (տեսանյութ)

Զիդան. «Ռեալի» ֆուտբոլիստները հասկանում են, որ դեռ ոչինչ չեն հաղթել»

Թագավարակը թագադրում է Զիդանին. Ինչու է «Ռեալը» դառնալու Իսպանիայի չեմպիոն

Վինիսիուսը ճնշում է գործադրում ինչպես Ազարի, այնպես էլ Զիդանի վրա

Զիդանը զգուշացնո՞ւմ է. «Չեմ պատրաստվում երկար մնալ «Ռեալում»

Բեյլն ու Խամեսն ապացուցեցին, որ Զիդանը ճիշտ էր

Զինեդին Զիդան. «Ռամոսը պետք է կարիերան ավարտի «Ռեալում»

Զիդանը թարմության կողմնակից է․ 178 տարբեր մեկնարկային կազմ 202 խաղում

«Լեո Մեսի – 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին