Կարոտախտ_#18. «Աննման Պիռլոն, խելագար Գրոսոն ու արտասվող Գերմանիան». Հիշում ենք դարի լավագույն խաղերից մեկը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Կարոտախտ_#18. «Աննման Պիռլոն, խելագար Գրոսոն ու արտասվող Գերմանիան». Հիշում ենք դարի լավագույն խաղերից մեկը (տեսանյութ)

Վերջին շրջանում աշխարհում տիրող տխուր իրադարձությունների պատճառով մարդիկ զրկվել էին սովորական կյանք վարելու հնարավորությունից։ Կորոնավիրուսն իր վարակակիր թաթերը գցել էր նաև ֆուտբոլի վրա։ Ցավոք, համաճարակի պատճառով առաջատար բոլոր առաջնությունները միառժամանակ դադարեցվեցին, մեկ տարով հետաձգվեց Հին մայրցամաքի քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի անցկացումը։ Սակայն, բարեբախտաբար, հիվանդությունը նահանջում է, ֆուտբոլն էլ վերադառնում է մեր տները. շուտով ամբողջությամբ կվերսկսվեն եվրոպական թոփ առանությունները։

Ֆուտբոլասերներն այս օրերին իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում էին կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել «Կարոտախտ» խորագիրը, որը պատմում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։ Այս անգամ անդրադառնում ենք ֆուտբոլի պատմության ամենալեգենդար խաղերից մեկին։ 2006 թվականի մունդիալի եզրափակիչը հիշում են բոլորը, սակայն գուցերը շատերը չհիշեն, թե ինչպես Իտալիայի հավաքականը լոնք արեց զորեղագույն Գերմանիայի վրայով։ Եթե դու «Սկուադրա Աձուրայի» ֆան ես, ուրեմն հաստատ առանց ուրախության ու հպարտության արցունքների այս տեքստը չես կարդա ու տեսանյութերը չես դիտի։ 

Դարի խաղին ընդառաջ

1970 թվականի աշխարհի առաջնությունում Իտալիայի ու Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն հավաքականները մրցեցին միմյանց դեմ կիսաեզրափակիչում։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում դաշտում իսկական գոլային հեղեղ սկսվեց։ Ի վերջո, իտալացիները հաղթեցին անհավանական 4-3 հաշվով ու դուրս եկան կիսաեզրափակիչ։ Մինչև այսօր այլևս երբեք Մունդիալների լրացուցիչ ժամանակների ընթացքում 5 գնդակ չի խփվել։ Այս հանդիպումը ստացել է «Դարի խաղը» անվանումը։ Ո՞վ կարող էր մտածել, որ հաջորդ՝ 21-րդ դարի ամենասկզբում այս նույն հավաքականները նորից կառերեսվեն նույն մրցաշարի նույն մրցափուլում, ու այդ հանդիպումը ևս կհավակնի «21-րդ դարի խաղը» կոչմանը։

Բոլորը գիտեն, որ Իտալիայի հավաքականը ցանկացած մրցաշարի մեկնարկից առաջ համարվում է հաղթողի գլխավոր ֆավորիտ։ Սակայն ոչ միշտ է լինում այնպես, որ Ապենինյան թերակղզու ներկայացուցիչները պատրաստ են լինում մրցաշարին ոչ թե հոգեպես ու ֆիզիկապես, այլ ուղեղով։ 2006 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում իտալացիները հայտնվել էին բավական բարդ խմբում, որտեղ մրցակիցներն էին Եվրո 2004-ի կիսաեզրափակիչի մասնակից Չեխիան, լուրջ հավակնություններ ունեցող Գանան ու 2002 թվականի Մունդիալին լավ տպավորություն թողած ԱՄՆ-ի հավաքականը։

Մրցաշարի հենց սկզբից Իտալիային լուրջ չէին ընկալում։ Մաչրելո Լիպիին ենթարկել էին բուռն քննադատության Ֆրանչեսկո Տոտիին հավաքական հրավիրելու համար։ «Ռոմայի» ավագը Մունդիալի մեկնարկից 1 ամիս առաջ էր ապաքինվել ոտքի կոտրվածքից։ Բացի դրանից, լավ մարզավիճակ հավաքած Դանիելե դե Ռոսին ամերիկացիների հետ խաղում հեռացվեց դաշտից ու որակազրկվեց 4 խաղով, իսկ խմբային փուլի վերջին խաղում Լիպին վնասվածքի պատճառով զրկվեց նաև Ալեսանդրո Նեստայից։ Այդ պահին եթե մեկն ասեր, որ Մատերացին լուրջ դեր է խաղալու Իտալիայի հավաքականի չեմպիոնության հարցում, տեղում կկրակեին…

Ավստրալացիների հետ 1/8 եզրափակիչը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իտալացիները մրցաշարին մասնակցում են առանց ավելորդ ուժերի լարման, պարզապես անում են այն, ինչ կարող են։ Առնվազն անուններով Իտալիան Ավստրալիայից ուժեղ էր ու պետք է հաղթեր զուտ կարգի շնորհիվ, սակայն բոլոր ֆաներին նյարդայնացրին ու հասցրին ինֆարկտի դռանը՝ հաղթանակը կորզելով լրացուցիչ ժամանակի ավելացված 1-ին րոպեին, այն էլ Տոտիի իրացրած ոչ միանշանակ 11 մետրանոցի շնորհիվ։ Ուկրաինայի հետ արդեն իտալացիները խաղում էին ավելի հավեսով։ Ուստի՝ 3-0 հաշիվը պատահական չէր։

Գերմանացիները 2004 թվականի Եվրոյի ֆիասկոյից հետո լուրջ աշխատանքներ էին կատարել ու Մունդիալ 2006-ին արդեն ոչ մի Կևին Կուրանյիներ, Բրդարիչներ ու Բոբիչներ չկային։ Յուրգեն Կլինսմանն ուներ իդեալական մեքենա, որը պատրաստ էր ամբարձիչի պես անցնել ցանկացած մրցացկի վրայով։ Խմբային փուլում, իհարկե, «բունդեսթիմի» ճանապարհին ոչ ոք չկանգնեց. լեհերը, կոստառիկացիներն ու էկվադորցիները ոչ մի լուրջ խնդիր չստեղծեցին։ Քառորդ եզրափակիչում ամուր ընկույզ համարվող շվեդները ևս արագ հանձնվեցին՝ 0-2։ Միակ բարդությունը Գերմանիային առաջացրեց Արգենտինայի հավաքականը, որը ծամեց Կլինսմանի ու ընկերների նյարդերը՝ հասնելով մինչև 11-մետրանոց հարվածաշար։ Այդտեղ Լեմանը գերազանցեց բոլորին ու իր թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ։ Սակայն այդ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը, գուցե, դարձավ իտալիացիներից կրած պարտության գլխավոր պատճառներից մեկը…։

#Կարոտախտ_17. Ինչպես Զիդանն ու Ֆիգուն զարդարեցին Եվրո 2000-ը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

21-րդ դար․ 11-մետրանոցից ամենաշատ վրիպած ֆուտբոլիստները

Պաշտոնական․ Պիռլոն մարզչական պաշտոն է ստացել «Յուվենտուսում»

21-րդ դար․ 11-մետրանոցից ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստների հնգյակը

Խաղացե՞լ է հայտնի ֆուտբոլիստը «Մոնակոյում», թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Պիռլոն կգլխավորի «Յուվենտուսի» թիմերից մեկը

«Ի՞նչ է ասել, ի վերջո, Մատերացին Զիդանին». Լեգենդար դրվագը 14 տարեկան է

Կարոտախտ_#19. «Լավագույն մրցավազքը երբևէ Ա սերիայում». Ինչպես 19 տարի առաջ այս օրը «Ռոման» նվաճեց Սկուդետոն

«Արսենալը» սխալվեց՝ Էմերիին նշանակելով գլխավոր մարզչի պաշտոնում». Լեման

Տոտիի գործակալությունը պայմանագիր է կնքել իր առաջին ֆուտբոլիստի հետ

«Եթե նա չլիներ, ես չէի խփի այդ փառահեղ գոլը». Բեքհեմի ու փոքրիկ աղջկա ոգեշնչող պատմությունը

«Բոլորի կուռքը Մեսին է, իմը՝ Ռոյսը». Ո՞վ է լեգենդար Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուսը (լուսանկար, տեսանյութ)

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Դել Պիերոն հոսպիտալացվել է

Կարոտախտ_#15. Եվրոների ամենաէպիկ խաղերից մեկը, թվագիտությունն ու Տոլդոն

Կորոնավիրուսը հաղթահարած Յենս Լեմանը գտնում է, որ այն վտանգավոր չէ ֆուտբոլիստների համար

«Ռոման» իր սկուդետոյի համար պարտական է լրագրողին». Ա սերիայի ամենաաղմկահարույց տրանսֆերի չլսված պատմությունը